Հռոմեացիներ 15։1-33

  • Սրտանց ընդունեք միմյանց, ինչպես Քրիստոսն ընդունեց ձեզ (1-13)

  • Պողոսը նշանակվել է բարի լուրը հռչակելու ուրիշ ազգերի մարդկանց (14-21)

  • Տարբեր տեղեր ուղևորվելու Պողոսի ծրագրերը (22-33)

15  Մենք՝ հավատի մեջ ուժեղներս, պետք է հաշվի առնենք* նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն,+ և չպետք է միայն ինքներս մեզ գոհացնենք:+  Եկեք ամեն մեկս անենք այն, ինչը կուրախացնի դիմացինին, կնպաստի նրա բարօրությանն ու կզորացնի նրան:+  Նույնիսկ Քրիստոսը չմտածեց ինքն իրեն գոհացնելու մասին:+ Նրա առնչությամբ գրված է. «Ես ինձ վրա եմ կրում քեզ անարգողների հասցրած անարգանքը»:+  Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց,+ որ կարողանանք դիմանալ,+ սուրբ գրքերից մխիթարություն ստանալ և այդ ամենի շնորհիվ հույս ունենալ:+  Թող Աստված, ով դիմանալու ուժ և մխիթարություն է տալիս, օգնի, որ բոլորդ ունենաք նույն մտածելակերպը, ինչ Քրիստոս Հիսուսն ուներ,  որպեսզի դուք միահամուռ կերպով+ և միաբերան փառավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը:  Ուստի սրտանց ընդունեք միմյանց,+ ինչպես Քրիստոսն ընդունեց ձեզ,+ որ այդպիսով փառք բերեք Աստծուն:  Ուզում եմ՝ իմանաք. Քրիստոսը թլփատվածների համար ծառա դարձավ,+ որպեսզի փաստի, որ Աստծու բոլոր ասածները ճշմարտացի են, և նրանց նախահայրերին տված նրա խոստումները վստահարժան են:+  Դա արեց նաև, որպեսզի ուրիշ ազգերի մարդիկ փառավորեն Աստծուն իրենց հանդեպ դրսևորած նրա գթասրտության համար,+ ինչպես որ գրված է. «Դրա համար բացեիբաց փառք կտամ քեզ ազգերի մեջ և քո անունը կգովերգեմ»:+ 10  Նաև ասվում է. «Ուրախացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ»:+ 11  Եվ կրկին. «Գովաբանե՛ք Եհովային,* ո՛վ բոլոր ազգեր: Թող բոլոր ժողովուրդները փառաբանեն նրան»:+ 12  Եսայիան էլ ասում է. «Կհայտնվի Հեսսեի արմատը՝+ նա, ով գալու է, որ իշխի ազգերին.+ ազգերը իրենց հույսը նրա վրա կդնեն»:+ 13  Քանի որ ապավինում եք Աստծուն՝ հույսի աղբյուրին, թող նա ձեր սրտերը մեծ ուրախությամբ ու խաղաղությամբ լցնի: Եվ թող սուրբ ոգու տված զորության շնորհիվ ձեր հույսը ամուր լինի:+ 14  Եղբայրնե՛րս, համոզված եմ, որ դուք պատրաստ եք բարին անելու, լիարժեք գիտելիքներ ունեք և կարող եք ուղղել* միմյանց: 15  Այնուամենայնիվ, այս նամակում ես որոշ հարցերի վերաբերյալ ավելի ուղիղ եմ խոսում՝ տալով հավելյալ հիշեցում: Այդպես եմ անում, քանի որ Աստված, իմ հանդեպ անզուգական բարություն դրսևորելով, 16  նշանակել է ինձ՝ լինելու Քրիստոս Հիսուսի ծառան և բարի լուրը հռչակելու ուրիշ ազգերի մարդկանց:+ Ես ջանադրաբար եմ անում այս սուրբ գործը,+ որ ուրիշ ազգերի մարդկանց օգնեմ ընդունելի լինել Աստծուն ասես մի զոհ, որը սրբագործվել է սուրբ ոգու միջոցով: 17  Ես շատ ուրախ եմ, որ Քրիստոս Հիսուսի աշակերտն եմ և Աստծու հանձնարարած գործն եմ անում: 18  Ես կհամարձակվեմ խոսել ոչ թե իմ արած որևէ բանի մասին, այլ միայն այն ամենի մասին, ինչ Քրիստոսն արել է իմ միջոցով, որպեսզի օգնի ազգերին հնազանդվել իրեն: Նա օգնել է նրանց իմ խոսքերի ու գործերի միջոցով, 19  Աստծու ոգով արված ապշեցուցիչ գործերի ու մեծ հրաշքների միջոցով:+ Ես հիմնովին քարոզել եմ Քրիստոսի մասին բարի լուրը՝ շրջագայելով Երուսաղեմից մինչև Իլլիրիկ:+ 20  Եվ ամեն կերպ ձգտել եմ խուսափել բարի լուրը այն տեղերում հռչակելուց, որտեղ Քրիստոսի անվան մասին արդեն հայտնել էին, քանի որ չեմ ցանկացել ուրիշի դրած հիմքի վրա կառուցել: 21  Ուզում էի, որ լինի այնպես, ինչպես գրված է. «Ում չի հռչակվել նրա մասին, նրանք կիմանան, և ովքեր չեն լսել, կհասկանան»:+ 22  Հենց դա է բազմիցս խանգարել ինձ, որ գամ ձեզ մոտ: 23  Բայց հիմա այս կողմերում այլևս չի մնացել տարածք, որտեղ քարոզած չլինեմ: Եվ քանի որ արդեն տարիներ է, ինչ շատ եմ ցանկանում գալ ձեզ մոտ, 24  Իսպանիա ուղևորվելիս ուզում եմ այցելել ձեզ և մի որոշ ժամանակ վայելել ձեր ընկերակցությունը: Իսկ հետո, հուսով եմ, ճանապարհի մի մասը կուղեկցեք ինձ: 25  Բայց հիմա պատրաստվում եմ մեկնել Երուսաղեմ, որ օգնություն հասցնեմ այնտեղի սրբերին:*+ 26  Բանն այն է, որ Մակեդոնիա և Աքայա պրովինցիաների հավատակիցները իրենց ունեցածից մեծ սիրով նվիրաբերություն են արել Երուսաղեմում ապրող կարիքավոր սրբերի համար:+ 27  Ընդ որում՝ ուրախությամբ են արել դա: Իրականում նրանք պարտական են Երուսաղեմի եղբայրներին, որովհետև եթե վերջիններս բաժին հանեցին նրանց իրենց հոգևոր բարիքներից, ապա նրանք էլ պարտավոր են օգնել այդ եղբայրներին իրենց նյութական բարիքներով:+ 28  Այդ նվիրաբերությունը* ապահով տեղ հասցնելուց հետո կուղևորվեմ Իսպանիա և ճանապարհին կայցելեմ ձեզ: 29  Երբ ձեզ մոտ գամ, լիառատ օրհնություններ կբերեմ, որ Քրիստոսից եմ ստացել: 30  Իսկ հիմա, եղբայրնե՛րս, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի և այն սիրո, որ Աստծու ոգին առաջացրել է մեր մեջ՝ հորդորում եմ ձեզ, որ ինձ հետ միասին ջերմեռանդորեն աղոթեք Աստծուն ինձ համար,+ 31  որ Հրեաստանում չընկնեմ Հիսուսին չհավատացողների ձեռքը,+ և որ Երուսաղեմում ապրող սրբերը սիրով ընդունեն իմ տարած այս նվիրաբերությունը:+ 32  Եվ այդ ժամանակ Աստծու կամքով ես ուրախությամբ ձեզ մոտ կգամ, և մենք միմյանց կքաջալերենք: 33  Թող Աստված, ով խաղաղություն է տալիս, ձեզ հետ լինի:+ Ամեն:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տանենք»:
Կամ՝ «սովորեցնել»:
Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «պտուղը»: