Հռոմեացիներ 16։1-27

  • Պողոսը ներկայացնում է Ֆիբեին (1, 2)

  • Ողջույններ է փոխանցում Հռոմում գտնվող քրիստոնյաներին (3-16)

  • Հորդորում է հեռու մնալ բաժանումներ առաջ բերող մարդկանցից (17-20)

  • Բարևներ՝ Պողոսի համագործակիցներից (21-24)

  • Սրբազան գաղտնիքը հիմա բացահայտվել է (25-27)

16  Ես ներկայացնում եմ ձեզ Ֆիբեին՝ մեր քրոջը, որը ծառայում է Կենքրայի+ ժողովում:  Ընդունեք նրան այնպես, ինչպես հարկ է ընդունել Տիրոջ սրբերին,* և օգնեք նրան, եթե ինչ-որ բանի կարիք ունենա,+ քանի որ նա ինքն էլ օգնել է* շատերին և հենց ինձ էլ:  Իմ կողմից ողջույններ փոխանցեք Պրիսկային* և Ակյուղասին՝+ Քրիստոս Հիսուսի գործում իմ համագործակիցներին,  որոնք իմ կյանքը* փրկելու համար իրենց գլուխը վտանգի տակ դրեցին:+ Նրանց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև այլազգիների ժողովները:  Բարևներ փոխանցեք նաև նրանց տանը հավաքվող ժողովին:+ Բարևեք իմ սիրելի Եպենետոսին, որը Ասիայում առաջիններից էր, որ դարձավ Քրիստոսի հետևորդ,  նաև Մարիամին, որը շատ ջանք է թափել ձեզ համար:  Բարևեք իմ ազգականներ+ Անդրոնիկոսին և Հունիասին, որոնք ինձ հետ բանտարկված են եղել, և որոնց մասին առաքյալները լավ կարծիքի են: Նրանք ինձնից էլ շուտ են դարձել Քրիստոսի հետևորդ:  Ողջույններս փոխանցեք նաև Ամպլիատոսին՝ իմ սիրելի եղբորը և Տիրոջ հետևորդին:  Բարևեք Ուրբանոսին՝ Քրիստոսի գործում մեր համագործակցին, ինչպես նաև իմ սիրելի Ստաքիսին: 10  Բարևեք Ապելեսին՝ Քրիստոսի նվիրված ծառային, նաև նրանց, ովքեր Արիստոբուլոսի տնեցիներից են: 11  Բարևներ փոխանցեք Հերովդիոնին՝ իմ ազգականին, նաև Նարկիսոսի տնեցիներից նրանց, ովքեր Տիրոջ հետևորդ են: 12  Բարևեք Տրիֆենային և Տրիֆոսային՝ Տիրոջ գործում ջանասեր այդ քույրերին: Բարևեք նաև մեր սիրելի քույր Պերսիսին, որը շատ ջանք է ներդրել Տիրոջ գործում: 13  Բարևեք Ռուֆոսին՝ Տիրոջ ընտիր ծառային, և նրա մորը, որն ինձ համար էլ է մայր դարձել: 14  Բարևեք Ասյունկրիտոսին, Ֆլեգոնին, Հերմեսին, Պատրոբասին, Հերմասին և նրանց հետ եղող եղբայրներին: 15  Բարևեք Ֆիլոլոգոսին և Յուլիային, Ներեոսին և նրա քրոջը, նաև Օլիմպասին և նրանց հետ եղող բոլոր սրբերին: 16  Եղբայրական* համբույրով ողջունեք հավատակիցներին: Քրիստոսի բոլոր ժողովները բարևում են ձեզ: 17  Եվ մի բան էլ, եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ աչքի տակ առնել նրանց, ովքեր, դեմ գնալով այն ուսմունքին, որ սովորել եք, բաժանումներ են առաջ բերում և կործանում են մյուսների հավատը. նրանցից հեռո՛ւ մնացեք:+ 18  Այդպիսիները ոչ թե մեր Տեր Քրիստոսի ծառաներն են, այլ իրենց ցանկությունների:* Նրանք իրենց ճարտար լեզվով ու շողոքորթությամբ մոլորեցնում են պարզահոգի մարդկանց: 19  Ինչ վերաբերում է ձեզ, ձեր հնազանդությունը բոլորն են տեսնում, և ես շատ եմ ուրախանում ձեզնով: Ուզում եմ, որ լավն իմանալու հարցում իմաստուն լինեք, իսկ վատի հարցում՝ անփորձ:+ 20  Աստված էլ, ով խաղաղություն է տալիս, շուտով կջախջախի Սատանային՝+ գցելով նրան ձեր ոտքերի տակ: Թող մեր Տեր Հիսուսը շարունակի անզուգական բարություն դրսևորել ձեր հանդեպ: 21  Ձեզ բարևում են նաև իմ համագործակից Տիմոթեոսը և իմ ազգականները՝+ Ղուկիոսը, Հասոնն ու Սոսիպատրոսը: 22  (Ես՝ Տիրոջ ծառա Տերտիոսս էլ եմ բարևում ձեզ՝ նա, ով գրի առավ այս նամակը): 23  Ձեզ բարևում է նաև Գայոսը՝+ ինձ և ամբողջ ժողովին հյուրընկալողը: Բարևներ են ուղարկում նաև Երաստոսը՝ քաղաքի գանձապետը,* և նրա եղբայր Կվարտոսը: 24  ....* 25  Թող փառք տրվի Աստծուն, ով կարող է ձեզ անսասան դարձնել իմ հռչակած բարի լուրի և Հիսուս Քրիստոսի մասին քարոզչության միջոցով: Այդ լուրը կապված է սրբազան գաղտնիքի բացահայտման հետ,+ որը երկար ժամանակ թաքցված էր, 26  բայց հիմա հավիտենական Աստծու հրամանով բացահայտվել է և սուրբ գրքերի մարգարեությունների միջոցով հայտնի է դարձվել բոլոր ազգերին, որպեսզի նրանք, հավատալով Աստծուն, հնազանդվեն նրան: 27  Հիսուս Քրիստոսի միջոցով թող հավիտյան փառք լինի Աստծուն՝ միակ ամենաիմաստուն անձնավորությանը:+ Ամեն:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ինչպես որ Տիրոջ սրբերը պետք է ընդունեն մարդուն»: Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «պաշտպան է եղել»:
Հայտնի է նաև որպես Պրիսկիղա:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «Սուրբ»:
Կամ՝ «փորի»:
Կամ՝ «տնտեսը»: