Հռոմեացիներ 2։1-29

  • Աստված դատում է հրեաներին և հույներին (1-16)

    • Ինչպես է խիղճը գործում (14, 15)

  • Հրեաները և Օրենքը (17-24)

  • Սրտի թլփատություն (25-29)

2  Այդուհանդերձ, դու, ո՛վ մարդ, ով էլ որ լինես,+ եթե դատում ես ուրիշին, արդարացում չունես, քանի որ ինքդ էլ նույն վատ բաներն ես անում. իրականում ուրիշին դատելով՝ ինքդ քեզ ես դատապարտում:+  Մենք գիտենք, որ Աստված դատապարտում է այդպիսի բաներ անողներին, և նրա դատաստանն արդարացի է:*  Հիմա, ո՛վ մարդ, դու, որ դատում ես այդպիսիներին, մինչդեռ ինքդ էլ նույն բաներն ես անում, կարծում ես՝ կխուսափե՞ս Աստծու դատաստանից:  Մի՞թե քեզ համար արժեք չունի այն բարությունը,+ մեծահոգությունն+ ու համբերատարությունը,+ որ Աստված առատորեն դրսևորում է: Չգիտե՞ս, որ իր բարությամբ նա օգնում է քեզ զղջալ:+  Բայց դու, համառ լինելով ու չցանկանալով զղջալ, քեզ վրա Աստծու ցասումն ես դիզում: Այն կթափվի քեզ վրա Աստծու ցասման օրը, երբ նա արդար դատաստան տեսնի:+  Եվ նա կհատուցի ամեն մեկին՝ ըստ իր գործերի.+  հավիտենական կյանք կտա նրանց, ովքեր շարունակաբար բարի գործեր են անում՝ ձգտելով հասնել փառքի, պատվի և անապականության,+  իսկ նրանց, ովքեր կռվասեր են, չեն վարվում ճշմարտության համաձայն և անում են այն, ինչ սխալ է, կարժանացնի իր մեծ բարկությանը, իր ցասմանը:+  Չար բաներ անող բոլոր մարդկանց վրա նեղություն ու աղետ կգա, նախ՝ հրեաների վրա, ապա՝ հույների: 10  Իսկ բարին անող բոլոր մարդկանց փառք, պատիվ և խաղաղություն կտրվի, նախ՝ հրեաներին,+ ապա՝ հույներին:+ 11  Չէ՞ որ Աստված անկողմնակալ է:+ 12  Օրենք չունեցող բոլոր մարդիկ, ովքեր մեղք են գործել, միևնույն է, կմահանան, անգամ եթե Օրենքի տակ չեն,+ իսկ բոլոր նրանք, ովքեր Օրենքի տակ լինելով են մեղք գործել, այդ Օրենքով կդատվեն:+ 13  Աստված արդար է համարում ոչ թե նրանց, ովքեր պարզապես լսում են Օրենքը, այլ ովքեր կատարում են այն:+ 14  Երբ այլազգի մարդիկ, Օրենք չունենալով,+ բնածին հակումով անում են Օրենքով պահանջվածը, դրանից երևում է, որ թեև չգիտեն Օրենքը, բայց այն իրենց մեջ է: 15  Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր իրենց գործերով ցույց են տալիս, որ Օրենքի սկզբունքները գրված են իրենց սրտերում: Նրանց խիղճը վկայում է՝ արարքը ճիշտ է, թե սխալ, և իրենց մտքում նրանք կա՛մ մեղադրում են իրենց, կա՛մ արդարացնում: 16  Համաձայն այն բարի լուրի, որ ես հռչակում եմ՝ այսպիսին կլինի դատաստանը այն օրը, երբ Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով դատի մարդկանց՝ նրանց գաղտնի մտքերի ու արարքների հիման վրա:+ 17  Դու ասում ես, որ հրեա ես,+ ու հիմնվում ես Օրենքի վրա, հպարտանում ես, որ Աստծու ժողովրդից ես, 18  գիտես նրա կամքը և կարողանում ես զանազանել ամենաարժեքավոր բաները, քանի որ կրթվել ես Օրենքի համաձայն:+ 19  Դու համոզված ես, որ առաջնորդ ես կույրերի համար, լույս՝ խավարի մեջ գտնվողների համար, 20  ունակ ես խրատելու անխոհեմներին և ուսուցանելու մանուկներին,* քանի որ գիտես Օրենքի հիմունքներն ու հասկանում ես դրանում ամփոփված ճշմարտությունը... 21  Հիմա դու, որ ուրիշին սովորեցնում ես, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում:+ Դու, որ քարոզում ես՝ «Մի՛ գողացիր»,+ ի՞նքդ ես գողանում: 22  Դու, որ ասում ես՝ «Մի՛ շնացիր»,*+ ի՞նքդ ես շնանում: Դու, որ ասում ես, թե գարշում ես կուռքերից, տաճարնե՞ր ես կողոպտում: 23  Դու, որ հպարտանում ես, թե գիտես Աստծու օրենքը, խախտո՞ւմ ես այն՝ այդպիսով անարգելով Աստծուն: 24  Դրա համար էլ, ինչպես որ գրված է, «Ձեր պատճառով Աստծու անունը անարգվում է ազգերի մեջ»:+ 25  Իրականում թլփատությունը+ արժեք ունի միայն այն դեպքում, երբ կատարում ես Օրենքը:+ Բայց եթե խախտում ես այն, քո թլփատությունը արժեզրկվում է: 26  Իսկ եթե անթլփատ մարդը+ պահում է Օրենքի արդար պահանջները, ապա թեև անթլփատ է, թլփատված կհամարվի:+ 27  Եվ ֆիզիկապես անթլփատ մարդը, կատարելով Օրենքը, մեղավոր կհանի քեզ, որ գրված օրենքն ունենալով ու թլփատված լինելով հանդերձ՝ խախտում ես օրենքը: 28  Իսկական հրեան արտաքին բաներով չի բնորոշվում,+ և իսկական թլփատությունն այն չէ, որ արտաքուստ է՝ մարմնի վրա արված:+ 29  Իսկական հրեան բնորոշվում է իր սրտում եղածով,+ և իսկական թլփատությունը սրտի թլփատությունն է՝+ արված սուրբ ոգու միջոցով, ոչ թե համաձայն գրավոր օրենքի:+ Այդպիսի մարդը գովասանք է ստանում ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ներդաշնակ է ճշմարտությանը»:
Խոսքը թերևս այն մարդկանց մասին է, ովքեր դեռ կարիք ունեին գիտելիքներ ստանալու և աճելու հասկացողության մեջ:
Բառարանում տես «Շնություն»: