Հռոմեացիներ 4։1-25

  • Աբրահամը արդար հայտարարվեց հավատի շնորհիվ (1-12)

    • Աբրահամը բոլոր հավատ ունեցողների հայրն է (11)

  • Խոստումը տրվեց հավատի շնորհիվ (13-25)

4  Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր նախահայր Աբրահամի մասին:  Եթե նա արդար հայտարարվեր գործերի շնորհիվ, պարծենալու պատճառ կունենար, բայց ոչ Աստծու առաջ:  Սուրբ գրվածքներում ի՞նչ է ասվում. «Աբրահամը հավատաց Եհովային* և դրա համար արդար համարվեց»:+  Գործ անողին տրված վարձը նվեր* չի համարվում. դա նրա հասանելիքն է:*  Իսկ եթե մարդը հույսը չի դնում իր գործերի վրա, այլ Աստծուն է հավատում, Աստված, ով մեղսագործներին արդար է հայտարարում, նրան արդար կհայտարարի հավատի հիման վրա:+  Դավիթն էլ է խոսում այն մարդու մասին, որին Աստված արդար է համարում, բայց ոչ գործերի հիման վրա: Դավիթը այդպիսի մարդուն երջանիկ է կոչում՝ ասելով.  «Երջանիկ են նրանք, ում անօրեն գործերը ներվել են, ում մեղքերը ջնջվել* են:  Երջանիկ է այն մարդը, ում մեղքը Եհովան բնավ չի պահի իր մտքում»:+  Արդյո՞ք այդ երջանկությունը միայն թլփատվածներն են վայելում, թե՞ անթլփատներն էլ:+ Ինչպես արդեն նշել ենք, «Աբրահամը արդար համարվեց իր հավատի շնորհիվ»:+ 10  Իսկ նա ե՞րբ արդար համարվեց. երբ արդեն թլփատվա՞ծ էր, թե՞ երբ դեռ չէր թլփատվել: Այն ժամանակ, երբ դեռ չէր թլփատվել: 11  Թլփատվելու պատվերը նա հետո ստացավ: Թլփատությունը մի նշան էր,+ որը որպես կնիք* հաստատում էր, որ նա, դեռևս լինելով անթլփատ, արդար է հայտարարվել իր հավատի շնորհիվ: Այդպիսով Աբրահամը դարձավ բոլոր նրանց հայրը, ովքեր անթլփատ լինելով հանդերձ՝ արդար են հայտարարվում իրենց հավատի շնորհիվ:+ 12  Նա դարձավ նաև թլփատվածների հայրը, բայց ոչ թե պարզապես թլփատվածների, այլ իր պես հավատ դրսևորողների, հավատ, որ մեր հայր Աբրահամը+ դեռ չթլփատված էլ ուներ: 13  Աշխարհը* ժառանգելու խոստումը Աբրահամին և նրա սերնդին տրվեց+ ոչ թե Օրենքը պահելու շնորհիվ, այլ շնորհիվ այն բանի, որ նա հավատ դրսևորեց ու դրա հիման վրա արդար հայտարարվեց:+ 14  Եթե միայն Օրենքը պահողները լինեին ժառանգներ, ապա հավատն անօգուտ կլիներ, և այդ խոստումն անվավեր կդառնար: 15  Օրենքի խախտումը Աստծու ցասումն է արթնացնում,+ իսկ երբ օրենք չկա, օրենքի խախտում էլ չկա:+ 16  Ահա թե ինչու Աբրահամին խոստումը տրվեց նրա հավատի շնորհիվ, և դա Աստծու անզուգական բարության* դրսևորումն էր:+ Այդպես եղավ, որ խոստման կատարումը հաստատ տեսնեն նրա բոլոր սերունդները՝+ ոչ միայն նրանք, ովքեր պահում են օրենքը, այլև նրանք, ովքեր հավատ ունեն, ինչպիսին ուներ Աբրահամը, որը մեր բոլորի հայրն է:+ 17  (Ինչպես որ գրված է. «Քեզ ընտրել եմ, որ շատ ազգերի հայր դարձնեմ»):+ Նա իր հավատը դրսևորեց Աստծու աչքի առաջ՝ Նրա, ով կենդանացնում է մահացածներին և դեռ չեղած բաների մասին խոսում է այնպես, ասես դրանք արդեն կան:* 18  Թեև թվում էր՝ ոչ մի հույս չկա, բայց նա հույս ուներ և հավատում էր, որ դառնալու է շատ ազգերի հայր, քանի որ Աստված ասել էր. «Քո սերունդը այդքան շատ կլինի»:+ 19  Չնայած Աբրահամը համարում էր, որ իր մարմինն արդեն մեռած է (քանի որ մոտ 100 տարեկան էր),+ և Սառայի արգանդն էլ է մեռած,*+ բայց նրա հավատը չթուլացավ: 20  Աստծու խոստման վրա հիմնվելով՝ նա երբեք չկասկածեց և հավատը չկորցրեց, այլ հավատի շնորհիվ ուժով լցվեց և փառք տվեց Աստծուն: 21  Աբրահամը լիովին համոզված էր, որ Աստված կարող է կատարել այն, ինչ խոստացել է,+ 22  և «դրա համար արդար համարվեց»:+ 23  Բայց «արդար համարվեց» խոսքերը չեն վերաբերում միայն Աբրահամին:+ 24  Դրանք մեզ էլ են վերաբերում. մենք նույնպես արդար կհամարվենք, քանի որ հավատում ենք Նրան, ով հարություն տվեց Հիսուսին՝ մեր Տիրոջը:+ 25  Հիսուսը մահվան մատնվեց մեր հանցանքների համար+ և հարություն առավ, որ մենք արդար հայտարարվենք:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «անզուգական բարության դրսևորում»:
Կամ՝ «այն է, ինչ պարտք են նրան»:
Կամ՝ «ներվել»: Բռց.՝ «ծածկվել»:
Կամ՝ «երաշխիք»:
Կամ՝ «Նոր աշխարհը»:
Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Կամ հնարավոր է՝ «և այնպես է անում, որ գոյություն չունեցող բաները գոյություն ունենան»:
Կամ՝ «անպտուղ»: