Հռոմեացիներ 7։1-25

  • Օրենքի իշխանությունից ազատվելը բացատրվում է օրինակով (1-6)

  • Օրենքի շնորհիվ բացահայտվեց մեղքը (7-12)

  • Պայքար մեղքի դեմ (13-25)

7  Եղբայրնե՛ր, մի՞թե չգիտեք, որ Օրենքը նման է մի տիրոջ, որն իշխում է մարդու վրա, քանի դեռ կենդանի է (չէ՞ որ խոսում եմ օրենք իմացողների հետ):  Բերեմ մի օրինակ. ամուսնացած կինը օրենքով կապված է իր ամուսնուն, քանի դեռ ամուսինը ողջ է, բայց երբ նա մահանում է, կինը ազատվում է ամուսնու օրենքից:*+  Ուստի քանի դեռ ամուսինը ողջ է, կինը դավաճանած կլինի նրան, եթե ուրիշի հետ ամուսնանա:+ Բայց եթե նրա ամուսինը մահանա, նա ազատված կլինի նրա օրենքից, ուստի և դավաճանած չի լինի նրան, եթե ուրիշի հետ ամուսնանա:+  Եղբայրնե՛րս, մենք էլ կապված էինք Օրենքին, բայց Քրիստոսի զոհաբերության* շնորհիվ այլևս կապված չենք* և կարող ենք պատկանել ուրիշին՝+ հարություն առած Քրիստոսին:+ Այդպիսով կարող ենք Աստծուն փառավորող պտուղներ բերել:+  Երբ ապրում էինք՝ ենթարկվելով մեր մեղավոր մարմնին, մեզ վրա մարմնական ցանկություններն էին իշխում, որոնց մեղսածին լինելը բացահայտեց Օրենքը, և մենք մահվան տանող պտուղներ էինք բերում:+  Բայց հիմա ազատվել ենք Օրենքից,+ քանի որ մեզ իր կապանքներում պահող այդ Օրենքի իշխանության տակ չենք: Այնպես որ կարող ենք Աստծու ծառաները լինել նոր ձևով՝ հետևելով ոգու առաջնորդությանը,+ ոչ թե հին ձևով՝ հետևելով գրավոր Օրենքին:+  Հիմա մի՞թե ուզում ենք ասել, թե Օրենքը չարդարացրեց իրեն:* Ամենևի՛ն: Եթե չլիներ Օրենքը, ես չէի իմանա՝ իրականում ինչ է մեղքը:+ Օրինակ, եթե Օրենքում չասվեր՝ «Մի՛ ցանկացիր այն, ինչ պատկանում է ուրիշին», չէի իմանա, որ այդպիսի ցանկությունը սխալ է:+  Մեղքը այս պատվիրանի միջոցով իմ մեջ ակնհայտ դարձրեց ամեն տեսակ եսասիրական ցանկություն:* Իսկ առանց օրենքի՝ մեղքը մեռած էր:+  Մի ժամանակ, երբ դեռ Օրենքը չկար, ես ողջ էի, բայց երբ պատվիրանը տրվեց, մեղքը կենդանացավ, իսկ ես մահացա:+ 10  Ես հասկացա, որ պատվիրանը, որի նպատակը ինձ դեպի կյանք տանելն էր,+ իրականում ինձ մահվան է արժանացնում, 11  որովհետև մեղքը հրապուրեց ինձ ու սպանեց պատվիրանի միջոցով: 12  Այդուհանդերձ, օրենքն ինքնին սուրբ է, դրա պատվիրանն էլ է սուրբ, արդար ու լավը:+ 13  Այդ դեպքում կարելի՞ է ասել, թե լավ բանը պատճառ եղավ իմ մահվան: Իհա՛րկե ոչ: Պատճառը մեղքն էր: Իսկ այդ լավ բանը բացահայտեց, որ մեղքը ինձ մահվան է տանում:+ Այո՛, պատվիրանը ցույց տվեց, թե ինչ ահավոր բան է մեղքը:+ 14  Գիտենք, որ Օրենքն Աստծուց է,* այդ ես եմ, որ անկատար* եմ՝ որպես ստրուկ ծախված մեղքին:+ 15  Ինչ որ անում եմ, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչու եմ անում, որովհետև անում եմ ոչ թե այն, ինչը ուզում եմ, այլ այն, ինչը ատում եմ: 16  Ես համաձայն եմ, որ Օրենքը լավն է, այդուհանդերձ, անում եմ այնպիսի բաներ, որ չեմ ուզում անել: 17  Ուստի անողը իրականում ես չեմ, այլ իմ մեջ եղող մեղքը:+ 18  Գիտեմ, որ իմ մեջ՝ իմ անկատար մարմնում, ոչ մի լավ բան չկա: Ես լավն անելու ցանկություն ունեմ, բայց չեմ կարողանում անել:+ 19  Լավը, որ ուզում եմ անել, չեմ անում, իսկ վատը, որ չեմ ուզում անել, անում եմ: 20  Եվ եթե անում եմ այն, ինչը չեմ ուզում, ուրեմն անողը ես չեմ, այլ իմ մեջ եղող մեղքը: 21  Այսպիսով՝ իմ դեպքում այս օրինաչափությունն եմ տեսնում. երբ ուզում եմ ճիշտն անել, զգում եմ, որ իմ ներսում կա սխալն անելու հակում:+ 22  Իմ ներքին անձնավորությունն իսկապես սիրում է Աստծու օրենքը,+ 23  բայց հասկանում եմ, որ իմ մարմնում ուրիշ օրենք կա, որը պատերազմում է իմ միտքը ղեկավարող օրենքի դեմ,+ և իմ մարմնում գործող այդ մեղքի օրենքը ինձ գերի է վերցնում:+ 24  Ի՜նչ թշվառ մարդ եմ ես: Ո՞վ ինձ կազատի այս մարմնից, որը մահվան* է տանում: 25  Շնորհակալ եմ Աստծուն, ով կազատի ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Եվ այսպես՝ մտքով ես ծառա եմ Աստծու օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «իշխանությունից»:
Բռց.՝ «մարմնի»:
Կամ՝ «մեռած ենք Օրենքի հանդեպ»:
Բռց.՝ «[թե] Օրենքը մեղք է»:
Բռց.՝ «ամեն տեսակ սխալ ցանկություն առաջացրեց իմ մեջ»:
Բռց.՝ «մարմնավոր»:
Բռց.՝ «հոգևոր է»:
Բռց.՝ «այս մահվան»: Խոսքը այն մահվան մասին է, որը ժառանգած մեղքի հետևանք է: