Հռոմեացիներ 8։1-39
-
Կյանք և ազատություն ոգու միջոցով (1-11)
-
Ոգին, որի շնորհիվ որդեգրվում ենք, հստակ հասկացնում է, որ Աստծու զավակներն ենք (12-17)
-
Ստեղծվածները սպասում են այն նույն ազատությանը, որ ունենում են Աստծու զավակները (18-25)
-
«Մեր փոխարեն ոգին է աղերսում» (26, 27)
-
Աստված հենց սկզբից նախատեսեց, որ լինելու են այնպիսիք, ում կանչելու է համաձայն իր նպատակի (28-30)
-
Հաղթանակած ենք դուրս գալիս Աստծու օգնությամբ, ով սիրեց մեզ (31-39)
8 Քրիստոս Հիսուսի հետ միավորվածները չեն դատապարտվում որպես մեղավորներ:
2 Ոգու օրենքը,* որը կյանք է տալիս ձեզ՝ Քրիստոս Հիսուսի հետ միավորվածներիդ, ազատել է ձեզ+ մեղքի ու մահվան օրենքի կապանքներից:
3 Այն, ինչ մարդկանց անկատարության պատճառով+ Օրենքը չկարողացավ իրագործել,+ Աստված իրագործեց իր Որդու միջոցով. մեղքը վերացնելու համար նա երկիր ուղարկեց նրան+ որպես մարդ:*+ Այդպես դատապարտեց մարդկանց մեջ եղող մեղքը:
4 Ուստի ենթարկվելով Աստծու ոգու առաջնորդությանը և ոչ թե մարմնի ցանկություններին՝+ կկարողանանք կատարել Օրենքի արդար պահանջները:+
5 Մարմնի ցանկություններին ենթարկվողները իրենց միտքը կենտրոնացնում են մեղավոր* բաների վրա,+ իսկ Աստծու ոգու առաջնորդությանը ենթարկվողները իրենց միտքը կենտրոնացնում են հոգևոր բաների վրա:*+
6 Միտքը մեղավոր բաների վրա կենտրոնացնելը մահվան է տանում,+ իսկ հոգևոր բաների վրա կենտրոնացնելը տանում է դեպի կյանք և խաղաղություն:+
7 Բանն այն է, որ միտքը մեղավոր բաների վրա կենտրոնացնողները Աստծու թշնամին են դառնում,+ քանի որ չեն հնազանդվում նրա օրենքին և չեն էլ կարող հնազանդվել:
8 Այսպիսով՝ մեղավոր մարմնի ցանկություններն անողները չեն կարող հաճելի լինել Աստծուն:
9 Սակայն եթե Աստծու ոգին իսկապես գործում է ձեր մեջ, դուք վարվում եք ոչ թե մեղավոր մարմնի ցանկությունների համաձայն, այլ ոգու առաջնորդության:+ Քրիստոսի մտայնությունը* չունեցող մարդը չի կարող Քրիստոսինը լինել:
10 Իսկ եթե միավորված եք Քրիստոսի հետ,+ ապա ոգին ձեզ կյանք է տալիս ձեր արդար հայտարարվելու հիման վրա, թեև ձեր մարմինը մեռած է մեղքի պատճառով:
11 Եթե ձեր մեջ գործում է այն ոգին, որով Աստված հարություն տվեց Հիսուսին, ապա նա՝ Քրիստոս Հիսուսին հարություն տվողը,+ իր այդ ոգով ձեր մահկանացու մարմինն էլ կկենդանացնի:+
12 Ուստի, եղբայրնե՛ր, մենք պարտավորություն ունենք, բայց ոչ մարմնի առաջ, մենք պարտավոր չենք դրա ցանկություններն անել:+
13 Եթե ապրենք՝ վարվելով մարմնի ցանկությունների համաձայն, ապա մեզ միանշանակ մահ է սպասում:+ Բայց եթե ոգու օգնությամբ վերջ դնենք մեղավոր գործերին, կյանք կունենանք:+
14 Իրականում բոլոր նրանք, ովքեր Աստծու ոգով են առաջնորդվում, Աստծու որդիներն են:+
15 Աստծու ոգին, որը ստացանք, մեզ չի գցում ստրկության մեջ, որ նորից վախով ապրենք, այլ այդ ոգու շնորհիվ մենք որդեգրվում ենք՝ դառնալով Աստծու որդիներ, և այդ ոգին մղում է մեզ բացականչելու. «Աբբա՜,* Հա՜յր»:+
16 Աստծու ոգին հստակ հասկացնում է մեզ,*+ որ մենք Աստծու զավակներն ենք:+
17 Եվ եթե զավակներ ենք, ուրեմն նաև ժառանգներ ենք, այո՛, Աստծու ժառանգները և Քրիստոսի ժառանգակիցները:+ Բայց նախ պետք է չարչարվենք նրա պես,+ որ նրա պես էլ փառավորվենք:+
18 Այդուհանդերձ, կարծում եմ, որ ներկայիս չարչարանքները ոչինչ են՝ համեմատած մեզ սպասող այն փառքի հետ, որ հայտնի կդառնա ապագայում:+
19 Ստեղծվածները մեծ փափագով սպասում են այն ժամանակին, երբ Աստված հայտնի կդարձնի, որ իր որդիները փառավորվել են:+
20 Բանն այն է, որ ստեղծվածները դատապարտվել են փուչ կյանքի,+ բայց ոչ իրենց կամքով. դա թույլ է տվել նա, ով դատապարտել է, բայց և հույս է տվել՝
21 հույս, որ ստեղծվածները ազատագրվելու են+ մեղքի ու մահվան ստրկությունից* և վայելելու են այնպիսի փառահեղ ազատություն, ինչպիսին ունենում են Աստծու զավակները:
22 Գիտենք, որ մինչև հիմա բոլոր ստեղծվածները ցավի մեջ են ու հառաչում են:
23 Բացառություն չենք նաև մենք, որ ստացել ենք ոգին՝ գալիք բաների առաջին պտուղը. մեր սրտերն էլ են հառաչում,+ մինչ փափագով սպասում ենք մեր որդեգրմանը,+ երբ փրկագնի շնորհիվ կազատվենք մեր մարմիններից:
24 Մենք ձեռք բերեցինք այդ հույսը, երբ Աստված փրկեց մեզ մեղքից: Իրականում, երբ մարդն արդեն ստանում է այն, ինչի համար հույս ունի, էլ դրա հույսը չի փայփայում. չէ՞ որ եթե հույսն իրականացել է, հուսալու կարիք այլևս չկա:
25 Իսկ եթե դեռ չենք տեսնում այն,+ ինչի համար հույս ունենք,+ ապա փափագով սպասելով դրան՝ դիմակայում ենք դժվարություններին:+
26 Երբ տկարությունների մեջ ենք, մեզ օգնում է նաև սուրբ ոգին:+ Երբեմն գուցե չիմանանք՝ ինչ ասել մեր աղոթքում, թեև հասկանում ենք, որ պետք է աղոթենք: Եվ այդպիսի պահերին, երբ բառեր չենք գտնում մեր անխոս հառաչանքներն արտահայտելու համար, մեր փոխարեն ոգին է աղերսում:
27 Իսկ սրտեր քննող+ Աստված հասկանում է այն, ինչ ասվում է ոգու միջոցով, քանի որ իր սրբերի* համար արվող ոգու աղերսանքները ներդաշնակ են իր կամքին:
28 Մենք գիտենք, որ Աստված այնպես է համաձայնեցնում իր բոլոր գործերը, որ դրանք օգուտ բերեն իրեն սիրողներին՝ նրանց, ում կանչել է՝ համաձայն իր նպատակի:+
29 Նա հենց սկզբից նախատեսեց, որ լինելու են այդպիսիք, և որոշեց, որ նրանք պետք է նմանվեն իր Որդուն՝+ նրան, ով առաջնեկն+ է իր բազում եղբայրների մեջ:+
30 Իսկ հետո կանչեց նրանց,+ ովքեր պետք է նմանվեին իր Որդուն,+ և ում որ կանչեց, նրանց նաև արդար հայտարարեց,+ և ում որ արդար հայտարարեց, նրանց նաև փառավորեց:+
31 Ուրեմն ի՞նչ ասենք այս ամենի մասին: Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է դեմ կանգնել մեզ:+
32 Եթե նա մեզ բոլորիս համար նույնիսկ իր սեփական Որդուն չխնայեց և տվեց որպես զոհ,+ ապա մի՞թե սիրով չի տա նաև մնացած ամեն բան:
33 Աստված ինքն է արդար հայտարարում իր ընտրածներին,+ և ուրեմն ո՞վ կարող է մեղադրանք ներկայացնել նրանց դեմ:+
34 Ո՞վ կարող է դատապարտել մեզ: Չէ՞ որ Քրիստոս Հիսուսը մահացավ, հարություն առավ և հիմա Աստծու աջ կողմում է+ ու բարեխոսում է մեզ համար:+
35 Ի՞նչը կարող է զրկել մեզ Քրիստոսի սիրուց.+ նեղությո՞ւնը, տառապա՞նքը, հալածա՞նքը, սո՞վը, աղքատությո՞ւնը,* վտա՞նգը, թե՞ սուրը:+
36 Սուրբ գրվածքներում ասվում է. «Հանուն քեզ՝ շարունակ մահվան առաջ ենք կանգնում, մեզ մորթվելու ենթակա ոչխարներ են համարում»:+
37 Բայց այդ ամենի միջից մենք հաղթանակած ենք դուրս գալիս+ նրա օգնությամբ, ով սիրեց մեզ:
38 Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ ուժերը,+
39 ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը և ո՛չ էլ ստեղծվածներից որևէ մեկը կամ որևէ բան չեն կարող մեզ զրկել Աստծու սիրուց, որ դրսևորվում է մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով:
Ծանոթագրություններ
^ Սա վերաբերում է սուրբ ոգու զորեղ ազդեցությանը:
^ Բռց.՝ «մեղավոր մարմնի նմանությամբ»:
^ Կամ՝ «մարմնավոր»:
^ Կամ՝ «այն բաների վրա, որ ոգին է մղում անելու»:
^ Կամ՝ «ոգին»: Հուն.՝ պնեումա:
^ Եբր. կամ արամ. բառ, որով երեխաները ջերմ, բայց և հարգալից ձևով դիմում են իրենց հորը: Համարժեք է «հայրիկ» բառին:
^ Բռց.՝ «վկայություն է տալիս մեր ոգու հետ»:
^ Բռց.՝ «քայքայման ստրկությունից»:
^ Բռց.՝ «մերկությո՞ւնը»: