Հռոմեացիներ 9։1-33

  • Պողոսը արտահայտում է իր վիշտը իսրայելացիների համար (1-5)

  • Աբրահամի իսկական սերունդը (6-13)

  • Ոչ ոք չի կարող կասկածի ենթարկել Աստծու ընտրությունը (14-26)

    • «Անոթներ», որոնց վրա ցասում է թափվում, և «անոթներ», որոնց հանդեպ գթասրտություն է դրսևորվում (22, 23)

  • Միայն մի փոքր մնացորդ կփրկվի (27-29)

  • Գայթակղության քար Իսրայելի համար (30-33)

9  Որպես Քրիստոսի հետևորդ՝ ես ճշմարտությունն եմ ասում, չեմ ստում: Սուրբ ոգով առաջնորդվող խիղճս էլ է վկայում,  որ մեծ վիշտ ու մշտական ցավ ունեմ իմ սրտում:  Երանի՜ ինքս զատված լինեի Քրիստոսից, և ինքս դատապարտված լինեի կործանման* իմ եղբայրների՝ իմ ազգակիցների փոխարեն,  այսինքն՝ իսրայելացիների, որոնց Աստված որդեգրեց+ ու փառավորեց, որոնց հետ ուխտեր* կապեց,+ որոնց տվեց Օրենքը,+ խոստումները+ և իրեն սուրբ ծառայություն+ մատուցելու պատիվը,  որոնք առաջ եկան այն նահապետներից,+ որոնցից Քրիստոսն է սերել որպես մարդ:+ Աստված, ով տիրում է ամենի վրա, թող հավիտյան փառաբանվի: Ամեն:  Սակայն սա չի նշանակում, թե Աստծու խոսքը չի կատարվել: Բանն այն է, որ Իսրայելից սերածներից ոչ բոլորն են, որ իսկապես Իսրայելի մաս են կազմում:+  Եվ Աբրահամից ծնված ոչ բոլոր զավակներն են, որ Աստծու աչքում իսկապես նրա սերունդն են:+ Չէ՞ որ ասվել է. «Քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու»:+  Այսինքն՝ Աբրահամի ոչ բոլոր մարմնավոր զավակներն են Աստծու զավակներ.+ իրականում սերունդ են համարվում այն զավակները, ովքեր Աստծու խոստման համաձայն են ծնվել:+  Այդ խոստումը հետևյալն էր. «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա»:+ 10  Խոստումը տրվեց նաև, երբ Ռեբեկան մեր նախահայր Իսահակից հղիացավ երկվորյակներով:+ 11  Երբ նրանք դեռ չէին ծնվել և լավ կամ վատ ոչինչ չէին արել, Աստված ցույց տվեց, թե նրանցից ում է ընտրում: Նաև ցույց տվեց, որ իր նպատակի համաձայն՝ ընտրում է, ում որ ուզում է՝ անկախ մարդու գործերից: 12  Աստված ասաց Ռեբեկային. «Մեծը փոքրի ծառան կլինի»:+ 13  Եվ ինչպես գրված է, նաև ասաց. «Ես Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի»:+ 14  Հիմա ի՞նչ ասենք: Աստված անարդա՞ր է: Իհա՛րկե ոչ:+ 15  Ահա թե ինչ է Աստված ասում Մովսեսին. «Ես գթասիրտ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ գթասիրտ լինել, ու կարեկից կլինեմ, ում հանդեպ որ կամենամ կարեկից լինել»:+ 16  Եվ ուրեմն Աստծու ընտրությունը ո՛չ մարդու ցանկությունից է կախված և ո՛չ էլ ջանքերից,* այլ Աստծու գթասրտությունից:+ 17  Գրված է, որ Աստված փարավոնին ասել է.* «Հենց սրա համար եմ թողել՝ ողջ մնաս, որ քո միջոցով ցույց տամ իմ զորությունը, և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ»:+ 18  Այնպես որ Աստված է որոշում՝ ում հանդեպ գթասիրտ լինի և ում թողնի համառ դառնալ:+ 19  Սակայն գուցե ինչ-որ մեկն ասի. «Դե եթե ոչ ոք չի կարող դեմ գնալ Աստծու կամքին, էլ ինչո՞ւ է Աստված մեղադրում ինձ»: 20  Բայց ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ հակաճառես Աստծուն:+ Մի՞թե պատրաստված իրը կասի իրեն պատրաստողին. «Ինչո՞ւ ինձ այսպիսին պատրաստեցիր»:+ 21  Մի՞թե բրուտը իրավասություն չունի կավի+ միևնույն զանգվածից պատրաստելու պատվավոր նպատակով գործածվող անոթ և ոչ պատվավոր նպատակով գործածվող անոթ: 22  Ուրեմն ի՞նչ տարբերություն. Աստված էլ կամենում է իր ցասումը թափել պատժի արժանի մարդկանց վրա, ովքեր նման են ոչնչացման ենթակա անոթների, և ցանկանում է այդպիսով ցույց տալ իր զորությունը: Բայց նա դեռ մեծ համբերատարությամբ հանդուրժում է նրանց, 23  քանի որ կամենում է իր վեհաշուք փառահեղությունը ցույց տալ իր գթասրտությանը արժանի մարդկանց,+ ովքեր նման են փառավոր նպատակի համար պատրաստված անոթների: 24  Խոսքը մեր մասին է՝ նրանց, ում Աստված կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև մյուս ազգերի:+ 25  Օսեեի գրքում նա ասում է. «Նրան, ով իմ ժողովուրդը չէ,+ «իմ ժողովուրդ» կկոչեմ, և նրան, ով սիրելի չէր, «սիրելի» կկոչեմ,+ 26  և որտեղ նրանց ասվեց՝ «Դուք իմ ժողովուրդը չեք», այնտեղ նրանք «կենդանի Աստծու որդիներ» կկոչվեն»:+ 27  Իսկ Եսայիան Իսրայելի մասին ցավով ասում է. «Անգամ եթե իսրայելացիները ծովի ավազի չափ շատ լինեն, միայն մի փոքր մնացորդ կփրկվի:+ 28  Եհովան* հաշիվ կպահանջի երկրի վրա բնակվողներից և իր դատավճիռը կիրագործի անհապաղ ու վերջնականապես»:+ 29  Եսայիան նաև ավելացնում է. «Եթե Զորքերի տեր Եհովան մեր սերունդներից ոմանց ողջ չթողներ, մեր վերջը Սոդոմի ու Գոմորի պես կլիներ»:+ 30  Եվ ուրեմն ի՞նչ հետևության ենք գալիս: Թեև ուրիշ ազգերի մարդիկ չէին ջանում արդար համարվել,+ բայց արդար համարվեցին հավատի հիման վրա:+ 31  Մինչդեռ իսրայելացիները, որ ջանում էին արդար համարվել՝ պահելով Օրենքը,* չկարողացան հասնել այդ նպատակին: 32  Ի՞նչն էր պատճառը: Պատճառն այն էր, որ նրանք ձգտում էին հասնել այդ նպատակին գործերի միջոցով, ոչ թե հավատով: Ուստի նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթակղության քարին»,+ 33  որի մասին գրված է. «Սիոնում ես գայթակղության քար+ եմ դնում՝ ժայռ, որը խոչընդոտ է նրանց ճանապարհին, բայց նրան հավատացողը չի հիասթափվի»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անիծված լինեի»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «ո՛չ ցանկացողից է, ո՛չ վազողից»:
Բռց.՝ «Գրվածքն ասում է փարավոնին»:
Կամ՝ «հետամուտ էին լինում արդարության օրենքին»: