Հռութ 4։1-22

  • Բոոսը՝ որպես փրկագնող (1-12)

  • Բոոսը և Հռութը ունենում են Օբեդին (13-17)

  • Դավթի տոհմաբանությունը (18-22)

4  Բոոսը գնաց քաղաքի դարպասի մոտ+ ու նստեց այնտեղ: Եվ ահա տեսավ, որ անցնում է փրկագնելու իրավունք ունեցող ազգականը,+ որի մասին նա խոսել էր: Բոոսն ասաց նրան. «Եկ նստիր այստեղ, այսի՛նչ»:* Նա էլ գնաց ու նստեց:  Հետո Բոոսը քաղաքի երեցներից+ տասը մարդ կանչեց ու ասաց. «Նստեք այստեղ»: Նրանք էլ նստեցին:  Բոոսն ասաց փրկագնելու իրավունք ունեցողին.+ «Նոյեմին, որ վերադարձել է Մովաբից,+ պետք է վաճառի մեր եղբոր՝ Ելիմելեքի հողաբաժինը:+  Ուստի մտածեցի, որ պետք է տեղեկացնեմ քեզ և ասեմ, որ այն գնես քաղաքի բնակիչների ու ժողովրդի երեցների ներկայությամբ:+ Եթե փրկագնելու ես, փրկագնիր, քանի որ առաջինը դու փրկագնելու իրավունք ունես: Իսկ եթե ոչ, ասա ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից հետո հաջորդը ես եմ»: Նա էլ պատասխանեց. «Ես կփրկագնեմ»:+  Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Իմացիր, որ Նոյեմիից արտը գնելով՝ դու նաև այրիացած մովաբացի Հռութից ես այն գնում, որպեսզի նրա մահացած ամուսնու ժառանգության հետ միշտ հիշվի նրա անունը»:+  Այդ ժամանակ ազգականն ասաց. «Ես չեմ կարող փրկագնել, որովհետև իմ ունեցվածքը կպակասի:* Դո՛ւ փրկագնիր: Եվ քանի որ չեմ կարող փրկագնել, հրաժարվում եմ իմ այդ իրավունքից»:  Նախկինում Իսրայելում մի սովորույթ կար, որով հաստատվում էին փրկագնելու իրավունքի և սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված գործարքները. կողմերից մեկը պետք է հաներ իր սանդալը+ և տար մյուսին: Ահա այսպես էր Իսրայելում վավերացվում համաձայնությունը:  Ուստի երբ ազգականը Բոոսին ասաց՝ դո՛ւ գնիր, հանեց իր սանդալը:  Այդ ժամանակ Բոոսն ասաց երեցներին ու այնտեղ հավաքված բոլոր մարդկանց. «Այսօր դուք վկա եք,+ որ ես Նոյեմիից գնում եմ Ելիմելեքի, Քելլոնի ու Մաալոնի ողջ ունեցվածքը: 10  Նաև կնության եմ առնում Մաալոնի այրուն՝ մովաբացի Հռութին, որպեսզի մահացածի ժառանգության հետ միշտ հիշվի նրա անունը,+ որպեսզի նրա եղբայրներն ու քաղաքում ապրող մարդիկ չմոռանան նրա անունը:* Դուք այսօր վկա եք»:+ 11  Դարպասի մոտ հավաքված բոլոր մարդիկ, ինչպես նաև երեցներն ասացին. «Վկա՛ ենք: Թող Եհովան քո տունը մտնող կնոջը Ռաքելի ու Լիայի նման դարձնի, որոնցից սերվել է Իսրայելի ազգը:*+ Թող որ դու Եփրաթայում+ հաջողություն ունենաս ու բարի անուն վաստակես* Բեթլեհեմում:+ 12  Եվ թող որ այն սերնդի միջոցով, որին Եհովան կտա քեզ այս երիտասարդ կնոջից, քո տունը Փարեսի+ տան պես դառնա, որին Թամարը Հուդայի համար ծնեց»:+ 13  Բոոսը Հռութին կնության առավ և նրա հետ հարաբերություն ունեցավ: Եհովայի օրհնությամբ Հռութը հղիացավ ու մի որդի ծնեց: 14  Կանայք Նոյեմիին ասացին. «Փա՜ռք Եհովային, որ այսօր քեզ առանց փրկագնողի չթողեց: Թող հռչակվի նրա* անունը Իսրայելում: 15  Նա* քեզ նոր կյանք տվեց* և ծերությանդ օրերում հոգ կտանի քեզ, քանի որ նրան ծնեց հարսդ, որը սիրում է քեզ,+ և որը քեզ համար յոթ որդուց էլ լավ է»: 16  Նոյեմին իր գիրկն առավ մանկանը: Նա դարձավ նրա խնամողը: 17  Հարևան կանայք նրան անուն տվեցին: Նրանք ասացին՝ «Նոյեմին որդի է ունեցել», և նրա անունը Օբեդ+ դրեցին: Նա Դավթի հոր՝ Հեսսեի+ հայրն է: 18  Սա է Դավթի տոհմաբանությունը՝* սկսած Փարեսից.+ Փարեսը ունեցավ Եսրոնին,+ 19  Եսրոնը ունեցավ Ռամին, Ռամը ունեցավ Ամինադաբին,+ 20  Ամինադաբը+ ունեցավ Նաասոնին, Նաասոնը ունեցավ Սալմոնին, 21  Սալմոնը ունեցավ Բոոսին, Բոոսը ունեցավ Օբեդին, 22  Օբեդը ունեցավ Հեսսեին,+ և Հեսսեն ունեցավ Դավթին:+

Ծանոթագրություններ

Այս մարդու անունը միտումնավոր կերպով նշված չէ:
Բռց.՝ «իմ ժառանգությունը կավերեմ»:
Կամ՝ «որպեսզի նրա անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր քաղաքի դարպասի մոտից»:
Բռց.՝ «անուն հռչակես»:
Բռց.՝ «որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը»:
Այսինքն՝ երեխայի՝ Նոյեմիի թոռան:
Այսինքն՝ երեխան:
Կամ՝ «թարմություն եղավ քո հոգու համար»:
Բռց.՝ «սերունդները»: