Ղուկաս 2։1-52

  • Հիսուսի ծնունդը (1-7)

  • Հրեշտակները հայտնվում են հովիվներին (8-20)

  • Թլփատությունն ու մաքրման արարողակարգը (21-24)

  • Սիմեոնը տեսնում է Քրիստոսին (25-35)

  • Աննան խոսում է երեխայի մասին (36-38)

  • Հովսեփն ու Մարիամը վերադառնում են Նազարեթ (39, 40)

  • Տասներկուամյա Հիսուսը՝ տաճարում (41-52)

2  Այն օրերին Օգոստոս կայսրը հրամանագիր արձակեց, որ ողջ կայսրությունում* բնակչության հաշվառում իրականացվի:  (Սա Կյուրենիոսի՝ Ասորիքի կառավարիչ լինելու ընթացքում իրականացված առաջին հաշվառումն էր):  Եվ ամեն մարդ գնաց իր քաղաք՝ հաշվառվելու:  Հովսեփն+ էլ Գալիլեայի Նազարեթ քաղաքից գնաց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաք՝+ Դավթի հայրենի քաղաքը, քանի որ նա Դավթի տոհմից էր:  Հովսեփը հաշվառման գնաց Մարիամի հետ, որն այդ ժամանակ արդեն իր կինն էր+ և շուտով ծննդաբերելու էր:+  Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերության ժամանակը եկավ,  և նա լույս աշխարհ բերեց իր առաջնեկ որդուն:+ Նա երեխային բարուրեց ու մսուրի մեջ դրեց,+ քանի որ իջևանատանը մնալու տեղ չկար:  Այդ նույն ժամանակ դաշտերում մնացող հովիվներ կային այդ տեղանքում, որոնք գիշերները հսկում էին իրենց հոտերը:  Հանկարծ Եհովայի* հրեշտակը կանգնեց նրանց առաջ, և շուրջբոլորը լուսավորվեց Եհովայի փառքից: Հովիվները շատ վախեցան: 10  Բայց հրեշտակն ասաց. «Մի՛ վախեցեք: Ես եկել եմ, որ ձեզ բարի լուր հայտնեմ, որը մեծ ուրախություն կբերի բոլոր մարդկանց: 11  Դավթի քաղաքում+ այսօր ձեզ համար մի փրկիչ է ծնվել՝+ Քրիստոսը՝ ձեր Տերը:+ 12  Ահա թե ինչպես կճանաչեք նրան. դուք բարուրված ու մսուրի մեջ պառկած մի մանուկ կգտնեք»: 13  Եվ հանկարծ այդ հրեշտակի կողքին մեծաթիվ երկնային զորք հայտնվեց:+ Նրանք գովաբանում էին Աստծուն՝ ասելով. 14  «Փա՜ռք բարձունքներում բնակվող Աստծուն: Երկրի վրա թող խաղաղությո՜ւն վայելեն նրա բարեհաճությունն ունեցող մարդիկ»: 15  Երբ հրեշտակները երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք հենց հիմա Բեթլեհեմ գնանք ու տեսնենք այն, ինչ Եհովան հայտնեց մեզ»: 16  Նրանք շտապ գնացին և գտան Մարիամին, Հովսեփին ու մսուրի մեջ պառկած մանկանը: 17  Եվ տեսնելուն պես պատմեցին ամեն բան, ինչ իրենց ասվել էր երեխայի մասին: 18  Հովիվների պատմածը ապշեցնում էր բոլոր լսողներին: 19  Իսկ Մարիամը մտապահում էր այդ ամենը և եզրակացություններ անում:+ 20  Այնուհետև հովիվները հետ դարձան՝ փառք տալով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ տեսան ու լսեցին, քանի որ ամեն բան եղել էր ճիշտ այնպես, ինչպես որ ասվել էր իրենց: 21  Ութերորդ օրը՝ երեխայի թլփատության ժամանակ,+ նրա անունը Հիսուս դրեցին. դա այն անունն էր, որ հրեշտակն էր տվել երեխային դեռ նախքան նրա սաղմնավորումը:+ 22  Երբ հասավ Մովսեսի օրենքով սահմանված մաքրման արարողակարգի ժամանակը,+ երեխային բերեցին Երուսաղեմ, որ ներկայացնեն Եհովայի առաջ, 23  քանի որ Եհովայի Օրենքում գրված է. «Ամեն արու առաջնեկի պետք է նվիրեք Եհովային»:*+ 24  Եվ նրանք զոհ մատուցեցին Եհովայի Օրենքի համաձայն, որտեղ ասվում է. «Պետք է մի զույգ տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերվի»:+ 25  Երուսաղեմում մի մարդ կար Սիմեոն անունով. այս մարդը արդար էր ու աստվածավախ և սպասում էր այն ժամանակին, երբ Աստված Իսրայելին մխիթարություն կտար:+ Սուրբ ոգին ներգործում էր նրա վրա: 26  Սուրբ ոգու միջոցով Աստված հայտնել էր նրան, որ նա չէր մահանալու, մինչև չտեսներ Եհովայի Օծյալին:* 27  Ոգու առաջնորդությամբ Սիմեոնը եկավ տաճար, ու երբ ծնողները փոքրիկ Հիսուսին բերեցին, որ կատարեն Օրենքով պահանջվածը,+ 28  նա իր գիրկն առավ մանկանը, գովաբանեց Աստծուն և ասաց. 29  «Գերիշխա՛ն Տեր, հիմա քո ծառան կարող է խաղաղությամբ հեռանալ կյանքից,+ քանի որ դու կատարեցիր քո խոստումը. 30  աչքերս տեսան նրան, ում միջոցով դու փրկություն ես բերելու,+ 31  ում ուղարկել ես, որ բոլոր ժողովուրդները տեսնեն:+ 32  Նա լույսն է,+ որը կցրի ազգերին ծածկող խավարը,+ և փառքն է Իսրայելի՝ քո ժողովրդի»: 33  Երեխայի հայրն ու մայրը զարմանում էին՝ լսելով նրա մասին Սիմեոնի ասածները: 34  Ապա Սիմեոնը նրանց օրհնեց և երեխայի մորը՝ Մարիամին, ասաց. «Նա Իսրայելում շատերի անկման պատճառ կլինի,+ և շատերն էլ վեր կկենան նրա շնորհիվ:+ Նա արհամարհանքի առարկա կլինի,+ 35  և նրա շնորհիվ պարզ կդառնա, թե ինչ կա շատ-շատերի սրտում: Իսկ դու մեծ վիշտ կապրես, ասես մի երկար սուր կանցնի միջովդ»:+ 36  Այնտեղ մի տարեց մարգարեուհի կար՝ Փանուելի դուստր Աննան՝ Ասերի ցեղից: Նա ամուսնությունից հետո ընդամենը յոթ տարի էր ապրել ամուսնու հետ 37  և հիմա 84 տարեկան այրի էր: Նա երբեք չէր հեռանում տաճարից և գիշեր-ցերեկ ծոմապահությամբ ու աղաչանքներով պաշտում էր Աստծուն: 38  Այդ պահին նա էլ մոտեցավ ու սկսեց Աստծուն շնորհակալություն հայտնել և երեխայի ով լինելու մասին խոսել Երուսաղեմի ազատագրմանը սպասող բոլոր մարդկանց հետ:+ 39  Եհովայի Օրենքով պահանջվող ամեն բան անելուց հետո+ Հովսեփն ու Մարիամը վերադարձան իրենց բնակավայր՝ Գալիլեայի Նազարեթ քաղաք:+ 40  Երեխան մեծանում էր, ֆիզիկապես ամրանում ու լցվում իմաստությամբ: Եվ նա ուներ Աստծու հավանությունը:+ 41  Հիսուսի ծնողները սովորություն ունեին ամեն տարի գնալ Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու:+ 42  Երբ Հիսուսը 12 տարեկան էր, նրանք, ինչպես միշտ, տոնի առթիվ գնացին Երուսաղեմ:+ 43  Տոնի ավարտից հետո տուն վերադառնալիս նրանք չնկատեցին, որ Հիսուսը մնացել է Երուսաղեմում: 44  Նրանք մտածում էին, թե նա իրենց հետ ճամփորդողների մեջ է, ուստի այդպես մեկ օրվա ճանապարհ անցան: Բայց հետո սկսեցին որոնել նրան ազգականների ու ծանոթների մեջ: 45  Եվ չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ ու սկսեցին ամենուրեք փնտրել նրան: 46  Երեք օր հետո Հիսուսին գտան տաճարում. նա, ուսուցիչների մեջ նստած, լսում ու հարցեր էր տալիս: 47  Բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և իրենց հարցերին տված պատասխաններով:+ 48  Նրան այնտեղ տեսնելով՝ ծնողներն ապշեցին: Մայրն ասաց. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր: Ես ու հայրդ գլուխներս կորցրած քեզ էինք փնտրում»: 49  Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում: Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ»:+ 50  Սակայն նրանք չհասկացան, թե ինչ էր ուզում ասել դրանով: 51  Հիսուսը նրանց հետ վերադարձավ Նազարեթ ու շարունակում էր հնազանդվել նրանց:+ Նրա մայրը ամեն բան պահում էր իր սրտում:+ 52  Այսպիսով՝ Հիսուսը մեծանում էր, դառնում ավելի իմաստուն ու վայելում Աստծու և մարդկանց բարեհաճությունը:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բնակեցված երկրում»:
Բռց.՝ «սրբագործեք Եհովայի համար»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «Քրիստոսին»: