Ղուկաս 3։1-38

  • Հովհաննեսը սկսում է իր գործունեությունը (1, 2)

  • Հովհաննեսը քարոզում է, որ հարկավոր է մկրտվել (3-20)

  • Հիսուսի մկրտությունը (21, 22)

  • Հիսուս Քրիստոսի տոհմաբանությունը (23-38)

3  Տիբերիոս կայսեր իշխանության 15-րդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը՝*+ Գալիլեայի մարզի կառավարիչը,* նրա եղբայր Փիլիպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի երկրամասի կառավարիչը, Լյուսանիասը՝ Աբիլենեի կառավարիչը,  և երբ Կայիափան քահանայապետն էր, իսկ Հաննան ավագ քահանա էր,+ Աստված իր խոսքը հաղորդեց Զաքարիայի որդի Հովհաննեսին+ անապատում:+  Հովհաննեսը ման էր գալիս Հորդանանի շրջակա ողջ տարածքում և քարոզում էր, որ մարդիկ պետք է մկրտվեն ի նշան զղջման, որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+  Հենց այդ մասին է գրված Եսայիա մարգարեի գրքում. «Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին:+  Ամեն հովիտ պետք է հողով լցվի, ամեն լեռ ու բլուր պետք է ցածրացվի: Ծուռումուռ ճանապարհները պետք է ուղղվեն, խորդուբորդ ուղիները՝ հարթվեն:  Եվ բոլոր մարդիկ կտեսնեն, թե Աստված ինչպես է փրկություն տալիս»»:*+  Մարդիկ մեծ խմբերով գալիս էին Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու: Նա ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ձեզ ո՞վ է ասել, որ կարող եք փախչել Աստծու ցասումից, որ գալու է ձեզ վրա:+  Նախ ձեր գործերով փաստեք, որ զղջում եք:* Եվ ինքներդ ձեզ մի՛ ասեք. «Մեր հայրը Աբրահամն է»: Վստահեցնում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ զավակներ ստեղծել Աբրահամի համար:  Կացինն արդեն մոտեցվել է ծառերի բնին. ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, հիմքից կկտրվի ու կրակը կգցվի»:+ 10  Ժողովուրդը հարցնում էր Հովհաննեսին. «Այդ դեպքում ի՞նչ անենք»: 11  Նա էլ ասում էր. «Երկու* հագուստ ունեցողը թող մեկը տա չունեցողին, ուտելիք ունեցողն էլ թող նույն կերպ վարվի»:+ 12  Անգամ հարկահավաքները եկան մկրտվելու+ և հարցրին նրան. «Ուսուցի՛չ, իսկ մե՞նք ինչ անենք»: 13  Նա էլ ասաց. «Սահմանված հարկից ավելին մի՛ պահանջեք»:+ 14  Զինվորականներն էլ էին հարցնում. «Իսկ մե՞նք ինչ անենք»: Նա ասաց. «Ոչ մեկից ոչինչ մի կորզեք՝ լինի դա ճնշում բանեցնելով, թե սուտ մեղադրանքով,+ այլ բավարարվեք ձեր ստացածով»:* 15  Այդ ժամանակ ժողովուրդը սպասում էր Քրիստոսի գալուն, ուստի բոլորը մտածում էին, որ գուցե Հովհաննեսը Քրիստոսն է:+ 16  Դրա համար Հովհաննեսն ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց գալիս է ինձնից զորավորը, և ես արժանի չեմ անգամ նրա սանդալների կապերն արձակելու:+ Նա ձեզ կմկրտի սուրբ ոգով ու կրակով:*+ 17  Քամհարելու եղանը* նրա ձեռքում է, որ ամբողջությամբ մաքրի իր կալը.* ցորենը նա իր ամբարում կհավաքի, իսկ թեփը կայրի անմար կրակով»: 18  Նա շատ այլ հորդորներ էլ տվեց մարդկանց ու շարունակեց բարի լուրը քարոզել նրանց: 19  Բայց մարզի կառավարիչ Հերովդեսը, որին Հովհաննեսը դատապարտել էր նրա եղբոր կնոջը՝ Հերովդիային առնչվող հարցի և նրա մյուս բոլոր չար գործերի համար, 20  բանտ գցեց Հովհաննեսին+ և այդպիսով իր բոլոր չարագործությունների վրա ավելացրեց ևս մեկը: 21  Այն ժամանակ, երբ ամբողջ ժողովուրդը մկրտվում էր, Հիսուսն էլ մկրտվեց,+ ու մինչ նա աղոթում էր, երկինքը բացվեց,+ 22  և սուրբ ոգին տեսանելի կերպարանքով՝* աղավնու տեսքով, իջավ նրա վրա: Եվ մի ձայն լսվեց երկնքից. «Դու իմ սիրելի Որդին ես. դու ունես իմ հավանությունը»:+ 23  Երբ Հիսուսը+ սկսեց իր գործունեությունը, մոտ 30 տարեկան էր:+ Համարվում էր, որ նա Հովսեփի որդին էր,+Հովսեփն էլ՝ Հեղիի, 24  նա էլ՝ Մատթատի,նա էլ՝ Ղևիի,նա էլ՝ Մելքիի,նա էլ՝ Հաննեի,նա էլ՝ Հովսեփի, 25  նա էլ՝ Մատաթիայի,նա էլ՝ Ամոսի,նա էլ՝ Նաումի,նա էլ՝ Էսլիի,նա էլ՝ Նանգեի, 26  նա էլ՝ Մաաթի,նա էլ՝ Մատաթիայի,նա էլ՝ Սեմեինի,նա էլ՝ Հոսեքի,նա էլ՝ Հոդայի, 27  նա էլ՝ Հոհանանի,նա էլ՝ Ռեսայի,նա էլ՝ Զորաբաբելի,+նա էլ՝ Սաղաթիելի,+նա էլ՝ Ներիի, 28  նա էլ՝ Մելքիի,նա էլ՝ Ադդիի,նա էլ՝ Կոսամի,նա էլ՝ Ելմադամի,նա էլ՝ Էրի, 29  նա էլ՝ Հիսուսի,*նա էլ՝ Եղիեզերի,նա էլ՝ Հորիմի,նա էլ՝ Մատթատի,նա էլ՝ Ղևիի, 30  նա էլ՝ Շմավոնի,նա էլ՝ Հուդայի,նա էլ՝ Հովսեփի,նա էլ՝ Հովնամի,նա էլ՝ Եղիակիմի, 31  նա էլ՝ Մելեայի,նա էլ՝ Մեննայի,նա էլ՝ Մատտաթայի,նա էլ՝ Նաթանի,+նա էլ՝ Դավթի,+ 32  նա էլ՝ Հեսսեի,+նա էլ՝ Օբեդի,+նա էլ՝ Բոոսի,+նա էլ՝ Սալմոնի,+նա էլ՝ Նաասոնի,+ 33  նա էլ՝ Ամինադաբի,նա էլ՝ Առնիի,նա էլ՝ Եսրոնի,նա էլ՝ Փարեսի,+նա էլ՝ Հուդայի,+ 34  նա էլ՝ Հակոբի,+նա էլ՝ Իսահակի,+նա էլ՝ Աբրահամի,+նա էլ՝ Թարայի,+նա էլ՝ Նաքորի,+ 35  նա էլ՝ Սերուգի,+նա էլ՝ Ռագավի,+նա էլ՝ Փալեկի,+նա էլ՝ Եբերի,+նա էլ՝ Սաղայի,+ 36  նա էլ՝ Կայնանի,նա էլ՝ Արփաքսադի,+նա էլ՝ Սեմի,+նա էլ՝ Նոյի,+նա էլ՝ Ղամեքի,+ 37  նա էլ՝ Մաթուսաղայի,+նա էլ՝ Ենոքի,նա էլ՝ Հարեդի,+նա էլ՝ Մաղաղայելի,+նա էլ՝ Կայնանի,+ 38  նա էլ՝ Ենոսի,+նա էլ՝ Սեթի,+նա էլ՝ Ադամի,+որն էլ որդին էր Աստծու:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «չորրորդապետը»:
Այսինքն՝ Հերովդես Անտիպասը: Բառարանում տես «Հերովդես»:
Կամ՝ «նրան, ում միջոցով Աստված փրկում է»:
Բռց.՝ «զղջմանը համապատասխանող պտուղներ բերեք»:
Կամ՝ «Հավելյալ»:
Կամ՝ «աշխատավարձով»:
Այսինքն՝ կօծի սուրբ ոգով ու կկործանի կրակով:
Ցորենը թեփից առանձնացնելու համար կիրառվում էր նաև փայտյա թիանման գործիք:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Բռց.՝ «մարմնավոր կերպարանքով»:
Ըստ որոշ հին ձեռագրերի՝ Հովսեսի: