Ղուկաս 4։1-44

  • Բանսարկուն փորձում է Հիսուսին (1-13)

  • Հիսուսը սկսում է քարոզել Գալիլեայում (14, 15)

  • Նազարեթում Հիսուսին չեն ընդունում (16-30)

  • Կափառնայումի ժողովարանում (31-37)

  • Սիմոնի զոքանչը և ուրիշ մարդիկ բուժվում են (38-41)

  • Մեկուսի վայրում մարդիկ գտնում են Հիսուսին (42-44)

4  Հիսուսը, սուրբ ոգով լցված, Հորդանանից գնաց անապատ, և այնտեղ ոգին առաջնորդում էր նրան+  40 օր շարունակ: Այդ ընթացքում նա ոչինչ չկերավ, և վերջում, երբ քաղցած էր, Բանսարկուն փորձության ենթարկեց նրան:+  Նա ասաց. «Եթե Աստծու որդի ես, ասա, որ այս քարը հաց դառնա»:  Բայց Հիսուսը պատասխանեց. «Գրված է. «Մարդ չպետք է միայն հացով ապրի»»:+  Եվ Բանսարկուն հանեց նրան մի բարձր տեղ ու ակնթարթորեն ցույց տալով աշխարհի բոլոր թագավորությունները՝+  ասաց. «Այս բոլոր թագավորություններն իրենց ողջ փառքով քո իշխանությանը կհանձնեմ, որովհետև այն ինձ է տրված,+ ես էլ տալիս եմ, ում ուզում եմ:  Եվ ուրեմն, եթե գեթ մեկ անգամ երկրպագես ինձ, այս ամենը քոնը կլինի»:  Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Գրված է. «Եհովայի՛ն՝* ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք և միմիայն նրան ծառայեք»»:*+  Հետո նրան տարավ Երուսաղեմ և կանգնեցնելով տաճարի եզրապատի ամենաբարձր տեղում՝ ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած գցիր այստեղից,+ 10  քանի որ գրված է՝ «Նա կհրամայի իր հրեշտակներին, որ քեզ պաշտպանեն» 11  և «Նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ քարի չխփես»»:+ 12  Հիսուսն էլ պատասխանեց. «Ասվում է. «Մի՛ փորձեք Եհովային՝ ձեր Աստծուն»»:+ 13  Այս բոլոր փորձություններից հետո Բանսարկուն հեռացավ նրանից՝ սպասելով մեկ ուրիշ հարմար առիթի:+ 14  Հիսուսը սուրբ ոգու առաջնորդությամբ* վերադարձավ Գալիլեա:+ Եվ նրա բարի գործերի համբավը տարածվեց շրջակա բոլոր վայրերում: 15  Նա սովորեցնում էր այնտեղի ժողովարաններում, և բոլորը գովասանքով էին արտահայտվում նրա մասին: 16  Հիսուսը գնաց Նազարեթ,+ որտեղ մեծացել էր, և Շաբաթ օրը, իր սովորության համաձայն, ժողովարան մտավ:+ Ապա վեր կացավ, որ կարդա: 17  Նրան տվեցին Եսայիա մարգարեի գիրքը:* Նա բացեց գիրքը ու գտավ այն տեղը, որտեղ գրված էր. 18  «Եհովան ինձ տվել է իր ոգին: Նա ինձ օծել է, որ բարի լուր հռչակեմ խեղճերին: Ուղարկել է, որ գերիներին հայտնեմ, որ ազատ են արձակվելու, կույրերին ասեմ, որ տեսնելու են, ազատեմ տառապյալներին+ 19  ու քարոզեմ, որ եկել է այն տարին, երբ մարդիկ կարող են ստանալ Եհովայի բարեհաճությունը»:+ 20  Ապա փաթաթեց ձեռագիրը, տվեց սպասարկուին ու նստեց. ժողովարանում բոլորի աչքերը նրա վրա էին սևեռված: 21  Հիսուսն ասաց նրանց. «Գրքի այս հատվածը, որ դուք հենց նոր լսեցիք, այսօր կատարվեց»:+ 22  Բոլոր մարդիկ նրա մասին լավն էին խոսում և հիանում էին նրա բարի ու սիրտ ջերմացնող խոսքերով:+ Բայց ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»:+ 23  Հիսուսն ասաց նրանց. «Անկասկած, այս առածը կմեջբերեք՝ «Դե որ բժիշկ ես, ինքդ քեզ բուժիր», ու կասեք ինձ. «Մեր լսած այն բաները, որ արել ես Կափառնայումում,+ այստեղ՝ քո հայրենի քաղաքում էլ արա»»: 24  Ապա ավելացրեց. «Հավաստիացնում եմ ձեզ. ոչ մի մարգարե ընդունված չէ իր հայրենի վայրերում:+ 25  Օրինակ՝ հիշեք Եղիայի օրերը, երբ երեքուկես տարի անձրև չեկավ, ու ողջ երկրում մեծ սով եղավ:+ Թեև Իսրայելում շատ այրիներ կային, 26  սակայն Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց, այլ ուղարկվեց Սիդոնի Սարեփթա քաղաքում բնակվող մի այրու մոտ:+ 27  Եղիսե մարգարեի օրերում էլ, թեև շատ բորոտներ կային Իսրայելում, բայց նրանցից ոչ մեկը չբուժվեց,* մինչդեռ ասորի Նեեմանը բուժվեց»:+ 28  Այս ամենը լսելով՝ ժողովարանում գտնվող բոլոր մարդիկ բարկությամբ լցվեցին+ 29  և անմիջապես նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն բարձունքի եզրը, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը, և ուզում էին նրան այնտեղից ցած գցել: 30  Բայց Հիսուսը, նրանց միջով անցնելով, հեռացավ:+ 31  Նա գնաց Գալիլեայի Կափառնայում քաղաք: Այնտեղ Շաբաթ օրերին ուսուցանում էր մարդկանց:+ 32  Նրանք ապշում էին նրա ուսուցանելուց,+ որովհետև խոսում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը: 33  Ժողովարանում մի մարդ կար, որը դևի՝ չար* ոգու ազդեցության տակ էր: Նա բարձր ձայնով բղավեց.+ 34  «Ինչո՞ւ ես եկել այստեղ, նազարեթցի՛ Հիսուս:+ Եկել ես՝ կործանե՞ս մեզ: Ես լավ գիտեմ՝ դու ով ես, Աստծուց ուղարկված Սուրբն ես»:+ 35  Բայց Հիսուսը սաստեց նրան. «Լռի՛ր ու դո՛ւրս եկ նրա միջից»: Դևը նրանց առաջ գետնին գցեց այդ մարդուն և դուրս եկավ նրա միջից՝ առանց վնաս տալու: 36  Բոլորը ապշահար իրար ասում էին. «Տեսեք՝ որքան ազդեցիկ են նրա խոսքերը: Այնքան իշխանություն ու զորություն ունի, որ անգամ չար ոգիներին է հրամայում, և նրանք դուրս են գալիս»: 37  Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր վայրերում: 38  Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը գնաց Սիմոնի տուն: Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, ուստի խնդրեցին, որ օգնի նրան:+ 39  Հիսուսն էլ մոտեցավ ու բուժեց նրան, և ջերմությունն իջավ: Կինը իսկույն վեր կացավ ու սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց: 40  Մայրամուտին բոլորը սկսեցին Հիսուսի մոտ բերել իրենց հիվանդներին՝ տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց: Նա ձեռքերը դնում էր յուրաքանչյուրի վրա և բուժում:+ 41  Շատերի միջից էլ դևեր էր հանում: Նրանք բղավում էին. «Դու Աստծու Որդի՛ն ես»:+ Բայց նա սաստում էր նրանց և թույլ չէր տալիս խոսել,+ որովհետև գիտեին, որ ինքը Քրիստոսն է:+ 42  Լուսաբացին Հիսուսը հեռացավ այդտեղից ու գնաց մի մեկուսի վայր:+ Բայց մարդիկ սկսեցին փնտրել նրան ու երբ գտան, փորձեցին համոզել, որ չհեռանա իրենց մոտից: 43  Սակայն նա ասաց նրանց. «Աստծու թագավորության մասին բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»:+ 44  Եվ նա գնաց քարոզելու Հրեաստանի ժողովարաններում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուրբ ծառայություն մատուցեք»:
Բռց.՝ «զորությամբ»:
Այսինքն՝ գլանաձև ձեռագիրը:
Բռց.՝ «չմաքրվեց»:
Բռց.՝ «անմաքուր»: