Ղուկաս 8։1-56

  • Հիսուսին ուղեկցող կանայք (1-3)

  • Սերմնացանի մասին առակը (4-8)

  • Ինչու էր Հիսուսը առակներով խոսում (9, 10)

  • Սերմնացանի մասին առակի բացատրությունը (11-15)

  • Ճրագը չեն ծածկում (16-18)

  • Հիսուսի մայրն ու եղբայրները (19-21)

  • Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը (22-25)

  • Հիսուսը դևերին ուղարկում է խոզերի մեջ (26-39)

  • Հայրոսի աղջիկը: Մի կին դիպչում է Հիսուսի վերնահագուստին (40-56)

8  Դրանից շատ չանցած՝ Հիսուսը սկսեց շրջել քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության մասին բարի լուրը:+ Նրա հետ էին 12 առաքյալները,  նաև մի քանի կանայք, որ ազատվել էին չար ոգիներից ու բուժվել հիվանդություններից. Մարիամը, որին Մագդաղենացի էին անվանում, և որից յոթ դև էր հանվել,  Հովհաննան՝+ Հերովդեսի տան վերակացու Քուզայի կինը, Սուսաննան և ուրիշ շատ կանայք, ովքեր իրենց միջոցներով աջակցում ու հոգ էին տանում նրանց:+  Մի անգամ, երբ քաղաքից քաղաք Հիսուսին ուղեկցող մարդկանցից բացի՝ նրանց շուրջը նաև մեծ բազմություն հավաքվեց, Հիսուսը մի առակ պատմեց.+  «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու: Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, որտեղ դրանք կոխկրտվեցին մարդկանց ոտքերի տակ և թռչունների կեր դարձան:+  Մի քանիսն էլ ժայռոտ տեղեր ընկան, բայց ծիլ տալուց հետո չորացան, քանի որ բավարար խոնավություն չկար:+  Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը, դրանց հետ աճելով, խեղդեցին դրանք:+  Իսկ մյուսներն ընկան լավ հողի մեջ և ծլելով՝ ցանվածից հարյուրապատիկ ավելի պտուղ տվեցին»:+ Այս բաներն ասելուց հետո նա ավելի բարձր ձայնով ասաց. «Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+  Աշակերտները հարցրին Հիսուսին, թե ինչ է նշանակում այդ առակը:+ 10  Նա էլ ասաց. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքները, բայց մյուսներին ամեն բան միայն առակներով է ուսուցանվում,+ որպեսզի նայեն, բայց ապարդյուն, լսեն, բայց իմաստը չըմբռնեն:+ 11  Առակի բացատրությունը սա է. սերմը Աստծու խոսքն է:+ 12  Ճանապարհի եզրին ընկածի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը, բայց հետո Բանսարկուն գալիս ու նրանց սրտերից տանում է այն, որ չհավատան ու չփրկվեն:+ 13  Ժայռոտ տեղերում ընկածի նշանակությունն այն է, որ մարդիկ, խոսքը լսելով, ուրախությամբ ընդունում են, սակայն քանի որ լսածը խոր արմատներ չի գցում նրանց մեջ, նրանք մի որոշ ժամանակ հավատում են, բայց փորձության բախվելիս հետ են կանգնում:+ 14  Փշերի մեջ ընկածի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը, բայց հոգսերը, հարստությունն+ ու այս կյանքի հաճույքները+ ամբողջությամբ խեղդում են խոսքը, և նրանք այդպես էլ պտուղ չեն բերում:+ 15  Իսկ լավ հողի մեջ ընկածի նշանակությունն այն է, որ լավ ու անկեղծ սիրտ ունեցող մարդիկ խոսքը լսելուց հետո պահում են այն իրենց սրտում+ և դժվարություններին դիմակայելով՝ պտուղ են բերում:+ 16  Ոչ ոք ճրագը վառելուց հետո տարայով չի ծածկում այն, ոչ էլ մահճակալի տակ է դնում, այլ դնում է ճրագակալի վրա, որպեսզի այն լույս տա տուն մտնողներին:+ 17  Չկա գաղտնի պահված մի բան, որ չբացահայտվի, և չկա խնամքով թաքցված մի բան, որ չիմացվի ու հայտնի չդառնա:+ 18  Այնպես որ ուշադիր եղեք՝ ինչպես եք լսում, որովհետև ով ջանք է թափում, որ ունենա, նրան ավելին կտրվի,+ իսկ ով ջանք չի թափում, որ ունենա, նույնիսկ այն, ինչ կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»:+ 19  Հիսուսի մայրն ու եղբայրները+ նրա մոտ եկան, բայց ամբոխի պատճառով չկարողացան մոտենալ:+ 20  Ուստի Հիսուսին տեղեկացրին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են, նրանք ուզում են տեսնել քեզ»: 21  Նա էլ ասաց. «Իմ մայրն ու եղբայրները այս մարդիկ են, որ լսում են Աստծու խոսքը և կատարում»:+ 22  Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավ նստեց ու ասաց. «Եկեք լճի մյուս կողմն անցնենք»: Եվ նրանք ճանապարհ ընկան:+ 23  Մինչ աշակերտները նավարկում էին, Հիսուսը քնով անցավ: Հանկարծ ուժգին փոթորիկ բարձրացավ լճի վրա, նավը սկսեց ջրով լցվել, և նրանք վտանգի մեջ հայտնվեցին:+ 24  Ուստի արթնացրին Հիսուսին՝ ասելով. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կործանվո՛ւմ ենք»: Նա վեր կացավ և սաստեց քամուն ու մոլեգնած ջրերին: Նույն պահին փոթորիկը դադարեց, ու հանդարտություն տիրեց:+ 25  Ապա Հիսուսն ասաց նրանց. «Ո՞ւր է ձեր հավատը»: Իսկ նրանք, վախով համակված, ապշահար ասում էին իրար. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ քամիներն ու ջրերն են ենթարկվում նրա հրամանին»:+ 26  Նրանք ափ իջան գերասացիների շրջանում՝+ Գալիլեային հանդիպակաց կողմում: 27  Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, մի դիվահար մարդու հանդիպեց, որը մոտակա քաղաքից էր: Արդեն երկար ժամանակ նա առանց հագուստի էր ման գալիս և ապրում էր ոչ թե տանը, այլ գերեզմանոցում:+ 28  Հիսուսին տեսնելով՝ նա գոռաց, ընկավ նրա առաջ և բարձր ձայնով ասաց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի: Աղաչո՛ւմ եմ, ինձ մի՛ պատժիր»:*+ 29  (Բանն այն է, որ Հիսուսը չար ոգուն հրամայել էր դուրս գալ այդ մարդու միջից: Դրանից առաջ չար ոգին բազմիցս այդ մարդուն ստիպել էր իր ուզածն անել:*+ Շատ անգամ էին նրան շղթաներով ու ոտնակապերով կապել և պահել հսկողության տակ, բայց նա կտրել էր կապանքները և դևի ազդեցությանը ենթարկվելով՝ փախել ամայի վայրեր): 30  Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»: Նա պատասխանեց. «Լեգեոն»: Այդ անունը տվեց, քանի որ շատ դևեր էին մտել նրա մեջ: 31  Նրանք աղաչում էին, որ իրենց չհրամայի անդունդը գնալ:+ 32  Այնտեղ լեռնալանջին խոզերի+ մի մեծ երամակ էր արածում: Դևերն աղաչեցին Հիսուսին, որ իրենց թույլ տա խոզերի մեջ մտնել: Եվ նա թույլ տվեց:+ 33  Դևերը դուրս եկան այդ մարդու միջից ու խոզերի մեջ մտան: Երամակը գահավեժ ժայռից ցած նետվեց լիճն ու խեղդվեց: 34  Իսկ խոզարածները, տեսնելով պատահածը, փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու դրա շրջակայքում: 35  Ուստի մարդիկ եկան, որ տեսնեն՝ ինչ է տեղի ունեցել: Գալով Հիսուսի մոտ և տեսնելով, որ այդ մարդը, որի միջից դուրս էին եկել դևերը, այժմ հագնված նստած է Հիսուսի ոտքերի մոտ, և խելքն էլ տեղն է եկել՝ վախով լցվեցին: 36  Ականատեսները նրանց պատմեցին, թե ինչպես էր դիվահար մարդը բուժվել: 37  Եվ գերասացիների շրջանի այդ բոլոր մարդիկ խնդրեցին Հիսուսին, որ հեռանա այդտեղից, քանի որ շատ էին վախեցել: Հիսուսն էլ նավ նստեց, որ գնա: 38  Իսկ այն մարդը, որից դևերը դուրս էին եկել, շարունակ աղերսում էր նրան, որ թույլ տա գնալ իր հետ, բայց նա թույլ չտվեց՝ ասելով.+ 39  «Տուն վերադարձիր և ամենքին պատմիր, թե Աստված ինչ է արել քեզ համար»: Նա էլ գնաց ու սկսեց քաղաքով մեկ պատմել Հիսուսի արածի մասին: 40  Երբ Հիսուսը վերադարձավ Գալիլեա, բազմությունը սիրով ընդունեց նրան, որովհետև բոլորը սպասում էին նրան:+ 41  Այդ ժամանակ եկավ Հայրոս անունով մի մարդ՝ ժողովարանի պետերից մեկը: Հիսուսի ոտքերն ընկնելով՝ նա սկսեց աղերսել, որ իր տուն գնա.+ 42  նրա մինուճար աղջիկը, որը մոտ 12 տարեկան էր, մահամերձ էր: Հայրոսի տուն գնալու ճանապարհին ամբոխը ամեն կողմից սեղմում էր Հիսուսին: 43  Այնտեղ մի կին կար, որը 12 տարի արյունահոսությամբ էր տառապում,+ և ոչ ոք չէր կարողացել բուժել նրան:+ 44  Նա հետևից մոտեցավ Հիսուսին ու դիպավ նրա վերնահագուստի եզրին,+ և հենց այդ պահին արյունահոսությունը դադարեց: 45  Հիսուսը հարցրեց. «Ո՞վ դիպավ ինձ»: Բոլորն ասում էին. «Ես չեմ»: Պետրոսն էլ ասաց. «Վարդապե՛տ, դե տեսնում ես՝ ամբոխը ամեն կողմից շրջապատել ու սեղմում է քեզ»:+ 46  Բայց Հիսուսն ասաց. «Ինչ-որ մեկը դիպավ ինձ, որովհետև ես զգացի, որ ինձնից ուժ+ դուրս եկավ»: 47  Երբ կինը տեսավ, որ չկարողացավ աննկատ մնալ, վախից դողալով՝ մոտեցավ Հիսուսին, ծնկի եկավ նրա առաջ ու բոլորի ներկայությամբ պատմեց, թե ինչու դիպավ նրան և թե ինչպես իսկույն բուժվեց: 48  Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ: Գնա խաղաղությամբ»:+ 49  Մինչ Հիսուսը խոսում էր, ժողովարանի պետի մոտ եկավ նրա մարդկանցից մեկը և ասաց. «Աղջիկդ մահացել է: Էլ կարիք չկա նեղություն տալ Ուսուցչին»:+ 50  Դա լսելով՝ Հիսուսն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, միայն հավատա, և նա կապրի»:*+ 51  Երբ հասավ նրա տուն, ոչ ոքի թույլ չտվեց իր հետ ներս մտնել՝ բացի Պետրոսից, Հովհաննեսից, Հակոբոսից և աղջկա ծնողներից: 52  Այնտեղ բոլորը ողբում էին ու վշտից կուրծք ծեծում, բայց Հիսուսն ասաց. «Մի՛ լացեք:+ Աղջիկը չի մահացել, նա քնած է»:+ 53  Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա, քանի որ գիտեին, որ աղջիկը մահացել է: 54  Իսկ նա բռնեց աղջկա ձեռքից ու ձայն տվեց. «Աղջի՛կս, վե՛ր կաց»:+ 55  Երեխան կյանքի եկավ*+ և իսկույն վեր կացավ:+ Հիսուսն ասաց, որ նրան ուտելու բան տան: 56  Նրա ծնողները երջանկությունից գլուխները կորցրել էին, բայց Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն տեղի ունեցածի մասին:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մի՛ տանջիր»:
Կամ հնարավոր է՝ «երկար ժամանակ այդ մարդուն իր տիրապետության տակ էր պահել»:
Բռց.՝ «կփրկվի»:
Բռց.՝ «կյանքի ուժը [ոգին] վերադարձավ»: