Ղևտական 10։1-20

  • Եհովայից եկած կրակը սպանում է Նադաբին ու Աբիուին (1-7)

  • Հրահանգներ քահանաներին՝ խմիչքի և ուտելիքի հետ կապված (8-20)

10  Հետո Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուն,+ յուրաքանչյուրն իր կրակամանը վերցրեց, դրանց մեջ կրակ դրեց և վրան խունկ+ լցրեց: Նրանք սկսեցին Եհովայի առաջ անընդունելի կերպով խունկ ծխեցնել,+ ինչը նա չէր պատվիրել:  Այդ պահին Եհովայից կրակ եկավ ու սպանեց նրանց,+ և այդպես նրանք մահացան Եհովայի առաջ:+  Մովսեսն ասաց Ահարոնին. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինձ մոտ եկողները պետք է հիշեն, որ ես սուրբ եմ,+ և ամբողջ ժողովուրդը պետք է փառավորի ինձ»»: Ահարոնը լուռ մնաց:  Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Օզիելի+ որդիներին՝ Միսայելին ու Ելիսաֆանին, և ասաց. «Եկեք և ձեր եղբայրներին սուրբ վայրի առաջից տարեք ճամբարից դուրս»:  Նրանք եկան ու ճամբարից դուրս տարան մահացածներին՝ նրանց հագի քահանայական զգեստներով հանդերձ, ինչպես որ Մովսեսն ասել էր:  Ապա Մովսեսն ասաց Ահարոնին և նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր մազերն անխնամ չթողնեք և ձեր հագուստները չպատռեք,+ որ չմեռնեք, և որ Աստված չբարկանա ողջ ժողովրդի վրա: Թող ձեր եղբայրները՝ բոլոր իսրայելացիները, լացեն նրանց վրա, ում Եհովան սպանեց կրակով:  Հանդիպման վրանի մուտքի մոտակայքից չհեռանաք, որ չմեռնեք, քանի որ դուք օծված եք Եհովայի օծման յուղով»:+ Նրանք արեցին Մովսեսի ասածի համաձայն:  Հետո Եհովան ասաց Ահարոնին.  «Երբ մտնելու լինեք հանդիպման վրան, գինի կամ ուրիշ ոգելից խմիչք չխմեք, ո՛չ դու, ո՛չ էլ որդիներդ,+ որպեսզի չմեռնեք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար, 10  որ կարողանաք սուրբ բանը տարբերել պիղծ բանից, մաքուրը՝ անմաքուրից+ 11  և իսրայելացիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որ Եհովան տվել է նրանց Մովսեսի միջոցով»:+ 12  Հետո Մովսեսը խոսեց Ահարոնի ու նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ ու ասաց. «Հացի ընծայից Եհովայի համար հրկիզվող ընծա մատուցելուց հետո ինչ որ մնացել է, վերցրեք ու դրանով անթթխմոր հացեր թխեք: Այդ հացերը կերեք զոհասեղանի մոտ,+ քանի որ այն, ինչ մնացել է, անչափ սուրբ է:+ 13  Այն պետք է սուրբ վայրի տարածքում ուտեք.+ Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից դա քո և քո որդիների բաժինն է: Աստված ինձ այդպես է պատվիրել: 14  Նաև կարող եք ուտել կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և աջ ոտքը, որը սուրբ բաժին է:+ Ծիսականորեն մաքուր վայրում կուտեք դրանք, ինչպես դու, այնպես էլ քո որդիներն ու աղջիկները,+ որովհետև իսրայելացիների խաղաղության զոհերից դրանք քեզ ու քո որդիներին են տրվել որպես ձեր բաժին: 15  Որպես հրկիզվող ընծա մատուցվող ճարպի հետ մեկտեղ նրանք պետք է բերեն ոտքը, որը սուրբ բաժին է, և կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա: Այդպես պետք է երերացնելու ընծա մատուցեն Եհովայի առաջ: Այդ մասերը՝ կրծքամասն ու ոտքը, քեզ ու քո որդիներին հատկացվող մշտական բաժին կլինեն,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել է»: 16  Մովսեսը հարցուփորձ արեց որպես մեղքի զոհ+ մատուցված արու այծի մսի վերաբերյալ, և պարզվեց, որ այն այրել էին: Ուստի նա բարկացավ Ահարոնի ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա ու ասաց. 17  «Ինչո՞ւ չեք կերել մեղքի զոհի համար բերված կենդանու միսը:+ Այն պետք է ուտեիք սուրբ վայրի տարածքում, քանի որ այն անչափ սուրբ է, և այն ձեզ է տրվել, որ դրանից ուտելով՝ պատասխան տաք ժողովրդի հանցանքի համար և նրանց համար քավություն անեք Եհովայի առաջ: 18  Չէ՞ որ զոհաբերված կենդանու արյունը չի տարվել սուրբ վրան:*+ Ուստի պետք է ուտեիք դրա միսը սուրբ վայրի տարածքում, ճիշտ ինչպես Աստված պատվիրել է ինձ»: 19  Այդ ժամանակ Ահարոնն ասաց Մովսեսին. «Այսօր նրանք Եհովայի առաջ մատուցեցին մեղքի զոհն ու ողջակեզը,+ իսկ հետո այդ ամենը եկավ իմ գլխին: Եվ եթե ես այսօր ուտեի մեղքի զոհից, մի՞թե դա հաճելի կլիներ Եհովային»: 20  Այդ պատասխանը գոհացրեց Մովսեսին:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սուրբ վայր»: