Ղևտական 11։1-47

  • Մաքուր և անմաքուր կենդանիներ (1-47)

11  Հետո Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին.  «Իսրայելացիներին ասեք. «Սրանք են երկրի վրա ապրող բոլոր այն կենդանի արարածները,* որոնք կարող եք ուտել:+  Կարող եք ուտել ամեն կենդանի, որը որոճում է և երկկճղակավոր է, և որի կճղակի մասերն ամբողջությամբ առանձնացած են իրարից:  Բայց դուք չպետք է ուտեք այն կենդանիների մսից, որ միայն որոճում են կամ միայն երկկճղակավոր են: Դրանցից է ուղտը, որը թեև որոճում է, բայց դրա կճղակն ամբողջությամբ բաժանված չէ. այն անմաքուր է ձեզ համար:+  Նաև ժայռային դամանը,*+ որը թեև որոճում է, բայց երկկճղակավոր չէ. այն անմաքուր է ձեզ համար:  Նապաստակը, որը թեև որոճում է, բայց երկկճղակավոր չէ. այն անմաքուր է ձեզ համար:  Խոզը,+ որը թեև երկկճղակավոր է, ու կճղակի մասերն ամբողջությամբ առանձնացած են իրարից, սակայն չի որոճում. այն անմաքուր է ձեզ համար:  Այս կենդանիների մսից չուտեք և դրանց լեշին չդիպչեք: Դրանք անմաքուր են ձեզ համար:+  Իսկ ջրային կենդանիներից ահա թե որոնց մսից կարող եք ուտել: Կարող եք ուտել լողակ ու թեփուկ ունեցող ցանկացած ջրաբնակ կենդանի՝ լինի ծովերում ապրող, թե գետերում:+ 10  Բայց ծովերում ու գետերում ապրող ցանկացած արարած, որ լողակ ու թեփուկ չունի՝ լինի դա ջրերում վխտացող փոքր արարածներից* մեկը, թե որևէ այլ ջրաբնակ արարած, ձեզ համար գարշելի պետք է լինի: 11  Այո՛, դրանք պետք է գարշելի լինեն ձեզ համար: Դրանց մսից չուտեք+ և դրանց լեշից գարշեք: 12  Ջրերում ապրող բոլոր արարածները, որ լողակներ ու թեփուկներ չունեն, պետք է գարշելի լինեն ձեզ համար: 13  Թևավոր արարածներից ահա թե որոնցից պետք է գարշեք և որոնց մսից չպետք է ուտեք. արծիվ,+ ջրարծիվ, սև անգղ,+ 14  կարմիր ցին, սև ցին, 15  ագռավի ցանկացած տեսակ, 16  ջայլամ, բու, որոր, բազեի ցանկացած տեսակ, 17  տնային բվիկ, ձկնկուլ, ականջավոր բու, 18  կարապ, հավալուսն, անգղ, 19  արագիլ, տառեղի ցանկացած տեսակ, հոպոպ և չղջիկ: 20  Ձեզ համար գարշելի պետք է լինի նաև չորքոտանու պես քայլող ամեն թևավոր միջատ: 21  Բոլոր թևավոր միջատներից, որ քայլում են չորքոտանու պես, կարող եք ուտել միայն այն միջատները, որոնք գետնի վրա ցատկելու համար հոդավոր ոտքեր ունեն: 22  Դրանցից են տարբեր տեսակի ճռիկները, չվող մորեխները, ցատկող մորեխները* և մյուս ուտելի մորեխները:+ 23  Չորքոտանու պես քայլող մյուս բոլոր թևավոր միջատները պետք է գարշելի լինեն ձեզ համար: 24  Դրանք ուտելով՝ անմաքուր կդառնաք: Դրանց թվին պատկանող որևէ սատկած արարածի դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 25  Ով որ այդպիսի մի սատկած արարած վերցնի, պետք է լվանա իր հագուստները.+ նա մինչև երեկո անմաքուր կլինի: 26  Եթե կենդանին երկկճղակավոր է, սակայն կճղակի մասերն ամբողջությամբ առանձնացած չեն իրարից, և այդ կենդանին չի որոճում, պետք է անմաքուր լինի ձեզ համար: Դրան դիպչողն անմաքուր կլինի:+ 27  Չորքոտանի կենդանի արարածներից ձեզ համար անմաքուր են բոլոր այն կենդանիները, որոնք քայլում են թաթերի վրա:* Դրանց լեշին դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի: 28  Ով որ դրանց լեշը վերցնի, պետք է լվանա իր հագուստները.+ նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ Դրանք պետք է անմաքուր լինեն ձեզ համար: 29  Երկրի վրա վխտացող արարածներից սրանք են, որ անմաքուր պետք է լինեն ձեզ համար. կուրամուկը, մուկը,+ բոլոր տեսակի մողեսները, 30  գեկկոնը, մեծ մողեսը, տրիտոնը, ավազաբնակ մողեսը և քամելեոնը: 31  Երկրի վրա վխտացող այս արարածները անմաքուր են ձեզ համար:+ Դրանց լեշին դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 32  Ինչի վրա որ ընկնի դրանց լեշը, անմաքուր կլինի՝ լինի դա փայտե անոթ, հագուստ, կաշի, թե քրձի կտոր: Ցանկացած անոթ, անկախ նրանից, թե ինչի համար է գործածվում, պետք է ջրով լվացվի. այն անմաքուր կլինի մինչև երեկո, իսկ հետո մաքուր կլինի: 33  Եթե դրանց լեշն ընկնի կավե անոթի մեջ, այն պետք է կոտրեք: Դրա մեջ եղած ամեն բան անմաքուր կլինի:+ 34  Եթե այդ անոթում եղած ջրից լցվի որևէ կերակուրի վրա, այդ կերակուրն անմաքուր կլինի, և այդ անոթում եղած ցանկացած ըմպելիք անմաքուր կլինի: 35  Ինչի վրա որ դրանց լեշն ընկնի, անմաքուր կլինի: Լինի վառարան, թե կաթսայի տակդիր՝* պետք է կոտրվի: Դրանք անմաքուր են և այլևս չպետք է օգտագործվեն: 36  Միայն աղբյուրն ու ջուր ամբարելու հորը կշարունակեն մաքուր համարվել, իսկ նա, ով լեշը կհանի այնտեղից, անմաքուր կլինի: 37  Եթե դրանց լեշն ընկնի որևէ բույսի սերմի վրա, որը պետք է ցանվի, այդ սերմը, միևնույն է, մաքուր կհամարվի: 38  Բայց եթե սերմի վրա ջուր լցված լինի, և լեշից մի մաս ընկնի վրան, ապա սերմը անմաքուր կլինի ձեզ համար: 39  Եթե ուտելու համար նախատեսված ձեր անասուններից մեկը սատկի, և որևէ մեկը դիպչի դրան, ապա նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ 40  Ով որ այդ սատկած կենդանու մսից ուտի, պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր կլինի:+ Եվ ով որ սատկած կենդանուն տեղափոխի, պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր կլինի: 41  Երկրի վրա վխտացող ամեն անմաքուր արարած* գարշելի է:+ Այն չպետք է ուտեք: 42  Երկրի վրա վխտացող արարածներից չպետք է ուտեք փորի վրա սողացող, չորքոտանու պես քայլող կամ բազմոտանի որևէ արարած, որովհետև դրանք գարշելի են:+ 43  Չպետք է ուտեք վխտացող այդ արարածներից, որ ինձ համար գարշելի չդառնաք, չպետք է դրանցով պղծվեք ու անմաքուր դառնաք:+ 44  Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:+ Դուք պետք է մաքուր մնաք և սուրբ լինեք,+ քանի որ ես սուրբ եմ:+ Անմաքուր չդառնաք՝ ուտելով երկրի վրա վխտացող որևէ արարած: 45  Ես Եհովան եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի ցույց տամ, որ ձեր Աստվածն եմ:+ Սուրբ եղեք,+ քանի որ ես սուրբ եմ:+ 46  Ահա սա է կենդանիների, թևավոր արարածների, ջրերում լողացող ամեն կենդանի արարածի և երկրի վրա վխտացող ամեն արարածի մասին օրենքը: 47  Այն ձեզ է տրվում, որ տարբերեք մաքուրը անմաքուրից և իմանաք, թե որ կենդանի արարածները կարող եք ուտել, և որոնք՝ ոչ»»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «բոլոր այն ցամաքային կենդանիները»:
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:
Ըստ ամենայնի, խոսքը այն փոքր կենդանի արարածների մասին է, որոնք ապրում են խմբերով:
Խոսքը նաև ծղրիդների մասին է:
Այսինքն՝ կճղակ չունեն:
Այսինքն՝ հարմարանք, որն օգտագործվում էր վրան կերակուր տաքացնելու համար:
Ըստ ամենայնի, խոսքը այն փոքր կենդանի արարածների մասին է, որոնք ապրում են խմբերով: