Ղևտական 14։1-57

  • Բորոտությունից ծիսականորեն մաքրվելը (1-32)

  • Ախտահարված տունը ծիսականորեն մաքրելը (33-57)

14  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Սա է օրենքը այն մասին, թե ինչ պետք է արվի, որ բորոտը մաքուր հայտարարվի: Նա պետք է տարվի քահանայի մոտ:+  Քահանան պետք է գնա ճամբարից դուրս և զննի նրան: Եթե բորոտը բուժվել է,  ապա քահանան պետք է պատվիրի, որ մաքրվելու համար նա բերի մաքուր համարվող երկու թռչուն, մայրու փայտ, վառ կարմիր թել և մի փունջ զոպա:*+  Քահանան կպատվիրի, որ թռչուններից մեկը մորթեն՝ աղբյուրի ջրով լի կավե անոթի վրա պահած:  Իսկ ողջ մնացած թռչունը մայրու փայտի, վառ կարմիր թելի ու զոպայի հետ միասին կվերցնի ու կթաթախի աղբյուրի ջրի վրա սպանված թռչնի արյան մեջ:  Հետո արյունը յոթ անգամ կցողի բորոտությունից մաքրվող մարդու վրա և նրան մաքուր կհայտարարի, իսկ կենդանի թռչունը նա դաշտում բաց կթողնի:+  Մաքրվողը պետք է լվանա իր հագուստը, սափրի իր բոլոր մազերը ու լողանա, և նա մաքուր կհամարվի: Դրանից հետո կարող է մտնել ճամբար, բայց յոթ օր պետք է ապրի իր վրանից դուրս:  Յոթերորդ օրը պետք է սափրի իր գլխի ու կզակի բոլոր մազերը, ինչպես նաև հոնքերը: Իր բոլոր մազերը սափրելուց հետո նա պետք է լվանա իր հագուստը ու լողանա. այդ ժամանակ նա մաքուր կհամարվի: 10  Ութերորդ օրը պետք է վերցնի երկու անարատ մատղաշ արու ոչխար ու մինչև մեկ տարեկան մի անարատ էգ գառ,+ երեք տասներորդ արդուի* չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր՝ որպես հացի ընծա,+ ինչպես նաև մեկ լոգ* յուղ:+ 11  Քահանան, ով պետք է այդ մարդուն մաքուր հայտարարի, նրան ու նրա ընծաները պետք է բերի հանդիպման վրանի մուտքի մոտ ու ներկայացնի Եհովայի առաջ: 12  Քահանան պետք է վերցնի մատղաշ արու ոչխարներից մեկը և մեկ լոգ յուղի հետ միասին մատուցի որպես հանցանքի զոհ:+ Եհովայի առաջ դրանք պետք է տարուբերի՝ երերացնելու ընծա մատուցելով նրան:+ 13  Մատղաշ արու ոչխարը նա պետք է մորթի այնտեղ, որտեղ մեղքի զոհի և ողջակեզի կենդանին են մորթում՝+ սուրբ վայրի տարածքում: Մեղքի զոհի պես՝ հանցանքի զոհը քահանային է պատկանում:+ Այն անչափ սուրբ է:+ 14  Քահանան պետք է վերցնի հանցանքի զոհի կենդանու արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին: 15  Քահանան մեկ լոգ յուղից+ պետք է լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ: 16  Նա իր աջ ձեռքի մատը կթաթախի ձախ ափի յուղի մեջ ու յոթ անգամ յուղը կցողի Եհովայի առաջ: 17  Հետո իր ափի յուղից կքսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին՝ այն տեղերը, որտեղ արյունն է քսել: 18  Իր ափում մնացած յուղը քահանան կլցնի մաքրվող մարդու գլխին ու Եհովայի առաջ քավություն կանի նրա համար:+ 19  Քահանան կմատուցի մեղքի զոհը+ և մաքրվող մարդու համար քավություն կանի, որ նրան մաքրի անմաքրությունից: Իսկ հետո պետք է մորթվի ողջակեզի կենդանին: 20  Քահանան զոհասեղանի վրա կմատուցի ողջակեզն ու հացի ընծան+ և նրա համար քավություն կանի,+ ինչից հետո այդ մարդը մաքուր կլինի:+ 21  Բայց եթե նա աղքատ է ու բավականաչափ միջոցներ չունի, ապա որպես հանցանքի զոհ պետք է վերցնի մեկ մատղաշ արու ոչխար, որ այն մատուցվի որպես երերացնելու ընծա, որպեսզի իր համար քավություն արվի: Նաև պետք է վերցնի մեկ տասներորդ արդուի* չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր՝ որպես հացի ընծա, մեկ լոգ յուղ, 22  ինչպես նաև երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի՝ իր միջոցներին համապատասխան. մեկը՝ որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ:+ 23  Ութերորդ օրը+ իր մաքրվելը հաստատելու համար դրանք պետք է բերի Եհովայի առաջ ու քահանային տա հանդիպման վրանի մուտքի մոտ:+ 24  Քահանան կվերցնի հանցանքի զոհի համար բերված մատղաշ արու ոչխարը+ և մեկ լոգ յուղը ու Եհովայի առաջ կերերացնի դրանք՝ երերացնելու ընծա մատուցելով նրան:+ 25  Հետո պետք է մորթվի հանցանքի զոհի համար բերված մատղաշ արու ոչխարը: Քահանան կվերցնի դրա արյունից ու կքսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին:+ 26  Քահանան յուղից կլցնի իր ձեռքի ձախ ափի մեջ+ 27  և աջ ձեռքի մատով իր ձախ ափի յուղից յոթ անգամ կցողի Եհովայի առաջ: 28  Քահանան իր ափի յուղից կքսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին՝ այն տեղերը, որտեղ արյունն է քսել: 29  Իր ափում մնացած յուղը քահանան կլցնի մաքրվող մարդու գլխին ու Եհովայի առաջ քավություն կանի նրա համար: 30  Նա կմատուցի տատրակները կամ մատղաշ աղավնիները, որ մաքրվող մարդը բերել է իր միջոցներին համապատասխան:+ 31  Զույգ թռչուններից մեկը նա կմատուցի որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ.+ քահանան դրանք կմատուցի հացի ընծայի հետ միասին և Եհովայի առաջ քավություն կանի մաքրվող մարդու համար:+ 32  Սա է օրենքը այն մասին, թե ինչ պետք է անի բորոտությամբ հիվանդացած մարդը, ով մաքուր հայտարարվելու համար զոհեր բերելու միջոցներ չունի»: 33  Ապա Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. 34  «Երբ մտնեք Քանանի+ երկիր, որը տալու եմ ձեզ որպես սեփականություն,+ ու ես թողնեմ, որ ձեր երկրի տներից որևէ մեկը բորոտությամբ ախտահարվի,+ 35  ապա այդ տան տերը պետք է գա քահանայի մոտ ու ասի. «Ինչ-որ ախտ է հայտնվել իմ տանը»: 36  Նախքան տուն մտնելն ու ախտը զննելը քահանան պետք է պատվիրի, որ ամեն ինչ տնից հանեն, որպեսզի տան մեջ եղած ամեն բան անմաքուր չհայտարարի: Դրանից հետո քահանան կմտնի տուն՝ այն զննելու: 37  Նա կզննի ախտահարված հատվածը և եթե տեսնի, որ պատերի վրա դեղնականաչավուն կամ կարմրավուն հետքեր կան, և որ դրանք պատի մեջ խորացած են երևում, 38  ապա պետք է դուրս գա տնից և յոթ օրով փակի այն:+ 39  Յոթերորդ օրը քահանան պետք է վերադառնա ու զննի այն, ու եթե ախտը տարածված լինի տան պատերի վրա, 40  քահանան կպատվիրի, որ քանդեն հանեն ախտահարված քարերը և գցեն քաղաքից դուրս մի տեղ, որտեղ անմաքուր բաներն են գցում: 41  Հետո կպատվիրի, որ ամբողջովին քերեն տան պատերը և քերված կավը թափեն քաղաքից դուրս՝ այնտեղ, որտեղ անմաքուր բաներն են գցում: 42  Այնուհետև հանած քարերի տեղը պետք է ուրիշ քարեր տեղադրեն և տունը ծեփեն նոր շաղախով: 43  Սակայն եթե քարերը հանելուց, տան պատերը քերելուց և կրկին ծեփելուց հետո ախտը նորից հայտնվի տան մեջ, 44  քահանան պետք է մտնի և զննի այն, ու եթե ախտը տարածված լինի տան մեջ, ապա դա վարակիչ բորոտություն է:+ Տունն անմաքուր է: 45  Նա պետք է պատվիրի, որ տունը քանդեն և դրա քարերը, գերաններն ու ամբողջ կավը տանեն քաղաքից դուրս մի տեղ, որտեղ անմաքուր բաներն են գցում:+ 46  Այն բոլոր օրերում, երբ տունը փակի տակ կլինի,+ այնտեղ մտնող ցանկացած մարդ մինչև երեկո անմաքուր կհամարվի,+ 47  և ով որ այդ տանը քնի կամ հաց ուտի, պետք է լվանա իր հագուստը: 48  Սակայն եթե քահանան գա ու տեսնի, որ տան պատերը կրկին ծեփելուց հետո ախտն այլևս չի տարածվել տան մեջ, այդ ժամանակ տունը մաքուր կհայտարարի, որովհետև ախտը վերացել է: 49  Տունը անմաքրությունից* ծիսականորեն մաքրելու համար նրան հարկավոր կլինի երկու թռչուն, մայրու փայտ, վառ կարմիր թել ու մի փունջ զոպա:+ 50  Քահանան պետք է թռչուններից մեկին մորթի աղբյուրի ջրով լի կավե անոթի վրա: 51  Հետո պետք է վերցնի մայրու փայտը, զոպան, վառ կարմիր թելն ու ողջ մնացած թռչունը և թաթախի աղբյուրի ջրի վրա սպանված թռչնի արյան մեջ, ապա արյունը յոթ անգամ ցողի տան ուղղությամբ:+ 52  Այդ ամենով՝ թռչնի արյունով, աղբյուրի ջրով, կենդանի թռչնով, մայրու փայտով, զոպայով ու վառ կարմիր թելով, քահանան տունը կմաքրի անմաքրությունից:* 53  Ապա կենդանի թռչնին քաղաքից դուրս՝ դաշտում, բաց կթողնի և քավություն կանի տան համար: Դրանից հետո այն մաքուր կլինի: 54  Սա է օրենքը բորոտության ցանկացած դեպքի վերաբերյալ՝ գլխի և դեմքի մաշկի ախտահարման,+ 55  հագուստի վրա+ և տան մեջ առաջացած բորոտության,+ 56  ինչպես նաև մաշկի այտուցների, կեղևակալման և հետքերի վերաբերյալ,+ 57  որպեսզի քահանան իմանա, թե որ դեպքում է ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան մաքուր կամ անմաքուր:+ Սա է բորոտության մասին օրենքը»:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Զոպա»:
Մոտ 6,6 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 0,31 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 2,2 լ:
Բռց.՝ «մեղքից»:
Բռց.՝ «մեղքից»: