Ղևտական 21։1-24

  • Քահանաները պետք է սուրբ և մաքուր լինեն (1-9)

  • Քահանայապետը չպետք է անմաքուր դարձնի իրեն (10-15)

  • Քահանաները չպետք է ֆիզիկական որևէ արատ ունենան (16-24)

21  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսիր քահանաների՝ Ահարոնի որդիների հետ և ասա նրանց. «Թող ոչ ոք անմաքուր չդարձնի իրեն՝ հանուն իր ժողովրդի* միջից որևէ մահացած մարդու:*+  Բայց հանուն իր մոտ արյունակցի՝ մոր, հոր, որդու, աղջկա ու եղբոր՝ կարող է անմաքուր դարձնել իրեն,  նաև կարող է այդպես անել հանուն իր կույս քրոջ, որն իր մոտ է ապրում* և դեռ չի ամուսնացել:  Բայց նա չպետք է իրեն ապականի՝ անմաքուր դարձնի հանուն մի կնոջ, որն ամուսնացած է իր ժողովրդից որևէ մեկի հետ:  Քահանաները չպետք է սափրեն իրենց գլուխներն+ ու մորուքի կողքերը և իրենց մարմնի վրա կտրվածքներ չպետք է անեն:+  Նրանք պետք է սուրբ լինեն իրենց Աստծու առաջ+ ու չպետք է անարգեն իրենց Աստծու անունը:+ Նրանք պետք է սուրբ լինեն,+ որովհետև մատուցում են իրենց Աստծու հացը՝* հրկիզվող ընծաները, որ բերվում են Եհովային:  Նրանք չպետք է ամուսնանան մարմնավաճառի+ կամ պատվազուրկ եղած կնոջ հետ, ոչ էլ ամուսնալուծված կնոջ հետ,+ քանի որ քահանան սրբագործված* է իր Աստծու համար:  Քահանային սուրբ համարեք,+ որովհետև նա ձեր Աստծու հացն է մատուցում: Նա պետք է սուրբ լինի ձեզ համար, քանի որ ես՝ Եհովաս՝ ձեզ սրբագործողը, սուրբ եմ:+  Եթե քահանայի աղջիկը, մարմնավաճառություն անելով, պղծի իրեն, ապա նա պատվազրկում է իր հորը: Նա պետք է մահվան մատնվի ու կրակով այրվի:+ 10  Նա, ով իր եղբայրների* միջից քահանայապետ է նշանակվել, ում գլխին օծման յուղ են լցրել,+ և ով կրում է քահանայական հանդերձանքը,+ իր մազերն անխնամ չպետք է թողնի և իր հագուստը չպետք է պատռի ի նշան սգի:+ 11  Քահանայապետը չպետք է մոտենա որևէ մեռած մարդու:*+ Նա չի կարող իրեն անմաքուր դարձնել անգամ հանուն իր հոր կամ մոր: 12  Նա չպետք է դուրս գա սրբարանից, չպետք է անարգի իր Աստծու սրբարանը,+ որովհետև նվիրման նշանը՝ Աստծու կողմից օծվելու յուղը,+ իր վրա է: Ես Եհովան եմ: 13  Նա պետք է կույսի հետ ամուսնանա:+ 14  Նա չի կարող ամուսնանալ այրու, ամուսնալուծված կնոջ, պատվազուրկ եղած կնոջ կամ մարմնավաճառի հետ, այլ իր ժողովրդի միջից կույսի պետք է կնության առնի: 15  Նա չպետք է պղծի իր սերունդը իր ժողովրդի մեջ.+ ես Եհովան եմ՝ նրան սրբագործողը»»: 16  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 17  «Ահարոնին ասա. «Քո սերնդից ֆիզիկական արատ ունեցող ոչ մի մարդ չպետք է մոտենա զոհասեղանին՝ իր Աստծու հացը մատուցելու: Սա վերաբերում է ձեր բոլոր սերունդներին: 18  Արատ ունեցողը չի կարող մոտենալ զոհասեղանին՝ ո՛չ կույրը, ո՛չ կաղը, ո՛չ նա, ում դեմքն* այլանդակված է, ո՛չ նա, ում վերջույթներից մեկը չափազանց երկար է, 19  ո՛չ այն մարդը, ում ոտքը կամ ձեռքը կոտրված է, 20  ո՛չ կուզ ունեցողը, ո՛չ գաճաճը,* ո՛չ աչքի արատ ունեցողը, ոչ էլ այն մարդը, ով հիվանդ է մաշկաբորբով* կամ խուզող որքինով,* կամ որի ամորձիները վնասված են:+ 21  Ահարոն քահանայի սերնդից ֆիզիկական արատ ունեցող ոչ մի մարդ չի կարող հրկիզվող ընծաներ մատուցել Եհովային: Նա արատ ունի, ուստի չի կարող մոտենալ զոհասեղանին՝ իր Աստծու հացը մատուցելու: 22  Նա կարող է ուտել իր Աստծուն մատուցված հացից՝ անչափ սուրբ բաներից+ և սուրբ բաներից,+ 23  սակայն չի կարող մոտենալ վարագույրին*+ և չի կարող մոտենալ զոհասեղանին,+ քանի որ արատ ունի: Նա չպետք է անարգի իմ սրբարանը.+ ես Եհովան եմ՝ նրանց* սրբագործողը»»:+ 24  Մովսեսն այս ամենն ասաց Ահարոնին, նրա որդիներին և մյուս բոլոր իսրայելացիներին:

Ծանոթագրություններ

Սա կարող է վերաբերել քահանայական ցեղին կամ տոհմին: Նույնը վերաբերում է 4-րդ, 14-րդ և 15-րդ համարներին:
Կամ՝ «հոգու»:
Բռց.՝ «մոտ է իրեն»:
Կամ՝ «կերակուրը»: Վերաբերում է զոհերին:
Բառարանում տես «Սրբագործել»:
Այսինքն՝ քահանաների:
Կամ՝ «մեռած հոգու»: Եբր. նեֆեշ բառն այստեղ օգտագործվում է եբր. մի բառի հետ, որը նշանակում է «մեռած»:
Բռց.՝ «քիթը»:
Կամ հնարավոր է՝ «չափազանց նիհարը»:
Սնկային վարակիչ հիվանդություն:
Կամ՝ «էկզեմայով»:
Այսինքն՝ Սրբությունը Սրբությունների Սրբությունից բաժանող վարագույրին:
Հավանաբար, խոսքը քահանաների մասին է: