Ղևտական 26։1-46

  • Հեռու մնալ կռապաշտությունից (1, 2)

  • Հնազանդության բերած օրհնությունները (3-13)

  • Անհնազանդության պատիժը (14-46)

26  ««Ձեզ համար փուչ աստվածներ չշինեք,+ քանդակված կուռքեր+ և սուրբ սյուներ չկանգնեցնեք, ձեր երկրում քարից կոթողներ+ չդնեք դրանց առաջ խոնարհվելու համար:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:  Պահեք իմ Շաբաթները և խորին հարգանքով* վերաբերվեք իմ սրբարանին: Ես Եհովան եմ:  Եթե շարունակեք հետևել իմ կանոններին, պահել իմ պատվիրաններն ու կատարել դրանք,+  ես ճիշտ ժամանակին հորդառատ անձրևներ կբերեմ,+ և հողն իր բերքը կտա,+ ծառերն էլ՝ իրենց պտուղը:  Կալսելու* սեզոնը կերկարի մինչև խաղողաքաղը, խաղողաքաղի սեզոնը՝ մինչև սերմնացանը: Դուք կուշտ կուտեք ձեր հացը ու ապահով կապրեք ձեր երկրում:+  Ես խաղաղություն կտամ երկրին:+ Դուք հանգիստ կպառկեք քնելու, ու ձեզ վախեցնող չի լինի:+ Ես երկրից կվռնդեմ գիշատիչ գազաններին, և պատերազմի սուրը չի անցնի ձեր երկրով:  Դուք կհետապնդեք ձեր թշնամիներին, ու նրանք սրով սպանված կընկնեն ձեր առաջ:  Հինգ հոգով 100-ի կհետապնդեք, 100 հոգով՝ 10 000-ի և ձեր թշնամիներին սրի կքաշեք:+  Ես կօրհնեմ ձեզ,* շատ զավակներ կպարգևեմ ու մեծաթիվ կդարձնեմ+ և կպահեմ ձեզ հետ կապած իմ ուխտը:+ 10  Նախորդ տարվա բերքը դեռ չկերած-վերջացրած՝ ստիպված կլինեք նոր բերքի համար տեղ ազատել՝ ամբարից հանելով հինը: 11  Իմ խորանը ձեր մեջ կկանգնեցնեմ+ ու ձեզ չեմ մերժի: 12  Ես ձեզ հետ կլինեմ.* ես ձեր Աստվածը կլինեմ,+ իսկ դուք՝ իմ ժողովուրդը:+ 13  Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, ով հանեց ձեզ Եգիպտոսից, որ այլևս նրանց ստրուկները չլինեք: Ես կոտրեցի ձեզ վրա դրված լուծը, որ գլուխներդ բարձր քայլեք:* 14  Սակայն եթե ինձ չլսեք ու այս բոլոր պատվիրանները չպահեք,+ 15  եթե մերժեք իմ կանոնները,+ զզվեք իմ սահմանած օրենքներից և արդյունքում չկատարեք իմ բոլոր պատվիրաններն ու խախտեք իմ ուխտը,+ 16  ապա ձեզ վրա կբերեմ այս պատիժը. տագնապի մեջ կգցեմ ձեզ, հյուծախտ* և տենդ կբերեմ ձեզ վրա, այնպես որ ձեր աչքերը կտկարանան, ու դուք հալումաշ կլինեք: Դուք զուր տեղը կցանեք ձեր սերմը, քանի որ ձեր թշնամիները կուտեն այն:+ 17  Ես կմերժեմ ձեզ, ու դուք կջախջախվեք ձեր թշնամիների կողմից:+ Ձեզ ատողները կտրորեն ձեզ,+ և անգամ երբ հետապնդող չլինի, դուք վախից կփախչեք:+ 18  Եթե այդ ժամանակ էլ ինձ չլսեք, ապա ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ: 19  Ես կկոտրեմ ձեր համառությունն ու հպարտությունը, կփակեմ երկնքի դռները, որ անձրև չգա, և ձեր հողն անպտուղ կդարձնեմ:*+ 20  Ձեր ուժն իզուր կվատնեք, քանի որ ձեր հողը բերք չի տա,+ ու ձեր ծառերն անպտուղ կլինեն: 21  Եթե շարունակեք հակառակվել ինձ ու չուզեք լսել, այդ դեպքում ստիպված կլինեմ առաջվանից յոթնապատիկ շատ պատժել ձեզ ձեր մեղքերի համար: 22  Վայրի գազաններ կուղարկեմ ձեր մեջ,+ որոնք կհոշոտեն ձեր երեխաներին,+ ձեր ընտանի կենդանիներին. դուք սակավաթիվ կդառնաք, ու ձեր ճանապարհները կամայանան:+ 23  Բայց եթե այս ամենից հետո էլ թույլ չտաք, որ ուղղեմ ձեզ,+ և համառորեն շարունակեք հակառակվել ինձ, 24  ապա ես էլ ձեր դեմ կգործեմ ու առաջվանից յոթնապատիկ շատ կպատժեմ ձեզ ձեր մեղքերի համար: 25  Վրեժխնդրության սուր կբերեմ ձեզ վրա իմ ուխտը+ խախտելու համար: Եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես համաճարակ կուղարկեմ ձեր մեջ,+ և դուք թշնամու ձեռքը կընկնեք:+ 26  Ես կործանիչ հարված կհասցնեմ ձեր հացի պաշարին:*+ Եվ ինչ էլ մնա, այնքան քիչ կլինի, որ տասը կանանց մեկ փուռն էլ բավական կլինի հացը թխելու համար, և այն կկշռեն ու փոքր չափաբաժնով կբաժանեն ձեզ:+ Դուք կուտեք, բայց չեք կշտանա:+ 27  Եթե դրանից հետո էլ ինձ չլսեք և շարունակեք համառորեն հակառակվել, 28  ես ավելի մեծ ցասումով կգործեմ ձեր դեմ+ ու առաջվանից յոթնապատիկ շատ կպատժեմ ձեզ ձեր մեղքերի համար: 29  Դուք ստիպված ձեր որդիների ու աղջիկների միսը կուտեք:+ 30  Ես կոչնչացնեմ ձեր բարձրադիր սրբավայրերը,+ կվերացնեմ ձեր խնկանոթները, ձեր դիակները կդիզեմ ձեր գարշելի անշունչ կուռքերի* վրա+ և նողկանքով երես կթեքեմ ձեզանից:+ 31  Ձեր քաղաքները սրի կմատնեմ,+ ձեր սրբարանները կամայացնեմ, ձեր զոհերի բուրմունքն այլևս հաճելի չի լինի* ինձ: 32  Երկիրն ամայի կդարձնեմ,+ և ձեր թշնամիները, որ բնակվելու են այնտեղ, իրենց տեսածից ապշահար կլինեն:+ 33  Ձեզ կցրեմ ազգերի մեջ+ ու ձեր հետևից սուր կմերկացնեմ,+ ձեր երկիրն ամայի կդառնա,+ և ձեր քաղաքներն՝ ավերակ: 34  Քանի դեռ դուք ձեր թշնամիների երկրում կլինեք, երկիրը, ամայի մնալով, կպահի իր չպահած Շաբաթները: Իր Շաբաթները պահելով՝ երկիրը կհանգստանա:*+ 35  Ամայի մնացած բոլոր օրերին այն կհանգստանա, որովհետև երբ դուք բնակվում էիք այնտեղ, չեք պահել Շաբաթները ու չեք թողել, որ այն հանգստանա: 36  Ովքեր ողջ կմնան+ իրենց թշնամիների երկրներում, նրանց սիրտը ես տագնապով կլցնեմ: Նրանք կփախչեն անգամ քամուց քշված տերևի սոսափյունից, ասես սրից են փախչում, և կընկնեն, թեև հետապնդող չի լինի:+ 37  Առանց որևէ մեկից հետապնդվելու՝ դուք, սրից փախչողների պես իրար բախվելով, կսայթաքեք ու կընկնեք: Դուք ի զորու չեք լինի դիմադրելու ձեր թշնամիներին:+ 38  Ազգերի մեջ կկործանվեք,+ ու ձեր թշնամիների երկիրը կուլ կտա ձեզ: 39  Ովքեր էլ ողջ մնան, ձեր թշնամիների երկրներում հալումաշ կլինեն+ իրենց հանցանքների և իրենց հայրերի հանցանքների հետևանքով:+ 40  Այդ ժամանակ նրանք կխոստովանեն իրենց հանցանքը+ և իրենց հայրերի հանցանքն ու անհավատարմությունը: Նրանք կընդունեն, որ անհավատարիմ են եղել՝ հակառակվելով ինձ,+ 41  ինչի համար էլ ստիպված եմ եղել նրանց դեմ դուրս գալ+ ու տանել իրենց թշնամիների երկիրը:+ Ես նրանց հետ այդպես կվարվեմ, որ նրանց համառ* սիրտը խոնարհ դառնա,+ ու նրանք հատուցեն իրենց հանցանքի համար: 42  Եվ ես կհիշեմ Հակոբի հետ իմ կապած ուխտը,+ նաև Իսահակի հետ կապած ուխտն+ ու Աբրահամի հետ կապած ուխտը+ և ուշադրություն կդարձնեմ նրանց երկրին: 43  Մինչ իսրայելացիները հեռու կլինեն իրենց երկրից, այն, ամայի մնալով, կպահի իր չպահած Շաբաթները,+ իսկ նրանք կհատուցեն իրենց հանցանքի համար, քանի որ մերժեցին իմ սահմանած օրենքները և զզվեցին իմ կանոններից:+ 44  Բայց չնայած այդ ամենին, երբ նրանք իրենց թշնամիների երկրում լինեն, ես լիովին չեմ մերժի նրանց+ և չեմ գարշի նրանցից այն աստիճան, որ իսպառ ոչնչացնեմ նրանց ու այդպիսով խախտեմ նրանց հետ կապած իմ ուխտը,+ որովհետև ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը: 45  Ի բարօրություն նրանց՝ ես կհիշեմ այն ուխտը, որ կապել եմ իրենց նախահայրերի հետ,+ որոնց ես ազգերի աչքի առաջ հանեցի Եգիպտոսից,+ որ ցույց տամ, որ նրանց Աստվածն եմ: Ես Եհովան եմ»»: 46  Սրանք են Եհովայի սահմանած կանոնները, պատվիրաններն ու օրենքները, որ նա Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով փոխանցեց իսրայելացիներին:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վախով»:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Բռց.՝ «կդառնամ դեպի ձեզ»:
Բռց.՝ «ձեր մեջ կքայլեմ»:
Բռց.՝ «ուղիղ քայլեք»:
Կամ՝ «տուբերկուլյոզ»:
Բռց.՝ «ձեր երկինքը երկաթի պես կդարձնեմ և ձեր հողը՝ պղնձի պես»:
Բռց.՝ «ձողին»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:
«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Կամ՝ «չի խաղաղեցնի»: Բռց.՝ «չի հանգստացնի»:
Կամ՝ «երկիրը կլրացնի իր չպահած Շաբաթները»:
Բռց.՝ «անթլփատ»: