Ղևտական 3։1-17

  • Խաղաղության զոհեր (1-17)

    • Ճարպ կամ արյուն չուտել (17)

3  «Եթե որևէ մեկը ցանկանում է խաղաղության զոհ+ մատուցել խոշոր եղջերավոր անասուններից՝ արու կամ էգ, ապա անարատ կենդանի պետք է բերի Եհովայի առաջ:  Նա պետք է իր ձեռքը դնի ընծայվող կենդանու գլխին. այն պետք է մորթվի հանդիպման վրանի մուտքի մոտ: Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է արյունը շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին:  Խաղաղության զոհ բերողը պետք է դրա մի մասը մատուցի Եհովային որպես հրկիզվող ընծա.+ պետք է մատուցի փորի ճարպը, աղիքները պատող ամբողջ ճարպը,+  երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+  Ահարոնի որդիներն այս ամենը պետք է այրեն զոհասեղանի վրա՝ այրվող փայտերին դրված ողջակեզի վրա:+ Սա հրկիզվող ընծա է, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+  Եթե նա Եհովային խաղաղության զոհ մատուցելու լինի մանր եղջերավոր անասուններից, պետք է անարատ կենդանի բերի՝ արու կամ էգ:+  Եթե արու գառ է բերում որպես ընծա, այն նույնպես պետք է ներկայացնի Եհովայի առաջ:  Թող նա իր ձեռքը դնի ընծայվող կենդանու գլխին. այն պետք է մորթվի հանդիպման վրանի առաջ: Ահարոնի որդիները արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին:  Խաղաղության զոհից նա պետք է ճարպը մատուցի Եհովային որպես հրկիզվող ընծա:+ Թող ողնաշարի ծայրից անջատի ամբողջ դմակը, նաև առանձնացնի փորի ճարպը, աղիքները պատող ամբողջ ճարպը, 10  երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 11  Քահանան այս ամենը պետք է այրի զոհասեղանի վրա որպես Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որպես նրա բաժին:*+ 12  Եթե մարդու ընծան այծ է, դա էլ պետք է բերի Եհովայի առաջ: 13  Նա պետք է իր ձեռքը դնի դրա գլխին, և այն պետք է մորթվի հանդիպման վրանի առաջ: Ահարոնի որդիները դրա արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին: 14  Եհովային մատուցվող մասը, որը հրկիզվող ընծա է, փորի ճարպն է, աղիքները պատող ամբողջ ճարպը,+ 15  երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը: 16  Քահանան այս ամենը պետք է այրի զոհասեղանի վրա որպես Աստծու բաժին,* որպես նրա համար հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: Ամբողջ ճարպը Եհովային է պատկանում:+ 17  Ոչ մի դեպքում ճարպ կամ արյուն չուտեք.+ սա ձեր սերունդների համար մնայուն կանոն է, որտեղ էլ որ բնակվեք»»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Բռց.՝ «հաց»: Այսինքն՝ խաղաղության զոհից Աստծու բաժինը:
Բռց.՝ «հաց»: Այսինքն՝ խաղաղության զոհից Աստծու բաժինը:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»: