Ղևտական 6։1-30

  • Այլ դեպքեր, երբ հարկավոր էր հանցանքի զոհ մատուցել (1-7)

  • Ցուցումներ զոհաբերությունների վերաբերյալ (8-30)

    • Ողջակեզ (8-13)

    • Հացի ընծա (14-23)

    • Մեղքի զոհ (24-30)

6  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Եթե մեկը մեղք գործի ու Եհովայի հանդեպ անհավատարիմ գտնվի՝+ խաբի իր դրացուն իրեն վստահված կամ գրավ տրված որևէ բանի հարցում,+ կողոպտի իր դրացուն կամ խարդախությամբ մի բան շորթի նրանից,  կորած բան գտնի ու ժխտի դա և սուտ երդում տա՝ պնդելով, թե ոչ մի մեղք չի գործել,+ նման դեպքերում ահա թե ինչ պետք է անի:  Եթե նա իրոք արել է այս բաները և հանցավոր է դարձել, ապա պետք է վերադարձնի իր կողոպտածը, շորթածը, խաբեությամբ վերցրածը, իրեն վստահվածը, կորած բանը, որ գտել է,  կամ որևէ այլ բան, որի վերաբերյալ սուտ երդում է տվել: Նա պետք է ամբողջությամբ փոխհատուցի դրա դիմաց+ ու ավելացնի դրա արժեքի հինգերորդ մասը: Այդ ամենը նա պետք է տիրոջը տա այն նույն օրը, երբ իր հանցանքն ապացուցվի:  Նա որպես հանցանքի զոհ պետք է անարատ արու ոչխար բերի Եհովային՝ ըստ գնահատված արժեքի: Այն պետք է բերի քահանայի մոտ որպես հանցանքի զոհ:+  Քահանան պետք է Եհովայի առաջ քավություն անի նրա համար, և նրա արածը, ինչի պատճառով նա հանցավոր է դարձել, կներվի»:+  Հետո Եհովան ասաց Մովսեսին.  «Ահարոնին ու նրա որդիներին պատվիրիր՝ ասելով. «Ողջակեզի մասին օրենքը սա է:+ Ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, ողջակեզը պետք է մնա զոհասեղանի կրակի վրա: Կրակը պետք է շարունակ վառվի զոհասեղանի վրա: 10  Քահանան պետք է հագնի իր քահանայական կտավե հագուստը,+ նաև կտավե վարտիքը՝+ իր մերկությունը* ծածկելու համար: Հետո պետք է հավաքի զոհասեղանի վրա այրված ողջակեզի մոխիրը*+ և լցնի զոհասեղանի կողքը: 11  Ապա պետք է հանի հագուստը,+ ուրիշ հագուստ հագնի և մոխիրը տանի ճամբարից դուրս՝ մի մաքուր տեղ:+ 12  Զոհասեղանի կրակը հարկավոր է վառ պահել: Այն չպետք է հանգչի: Քահանան ամեն առավոտ կրակի վրա պետք է փայտ դնի+ ու ողջակեզի կտորները վրան շարի: Նա պետք է դրա վրա այրի նաև խաղաղության զոհերի ճարպը:+ 13  Զոհասեղանի կրակը հարկավոր է միշտ վառ պահել: Այն չպետք է հանգչի: 14  Հացի ընծայի մասին օրենքը սա է:+ Ահարոնի որդիները թող այն բերեն զոհասեղանի մոտ և ներկայացնեն Եհովայի առաջ: 15  Նրանցից մեկը պետք է մի բուռ վերցնի հացի ընծայի մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուրից, ինչպես նաև վրան դրված ամբողջ կնդրուկը* և այրի զոհասեղանի վրա որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ,* որ Եհովան առնի դրա հաճելի* բուրմունքը:+ 16  Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնն ու նրա որդիներն են ուտելու:+ Դրանից պետք է անթթխմոր հացեր պատրաստեն և ուտեն սուրբ վայրի տարածքում՝ հանդիպման վրանի գավիթում:+ 17  Այդ ալյուրից չպետք է թթխմորով հաց թխեն:+ Ինձ մատուցվող հրկիզվող ընծաներից սա տալիս եմ որպես նրանց բաժին:+ Այն անչափ սուրբ է,+ ինչպես մեղքի զոհն ու հանցանքի զոհը: 18  Միայն Ահարոնի որդիները պետք է ուտեն այն:+ Սերնդեսերունդ սա նրանց մշտական բաժինն է Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից:+ Այդ ընծաներին դիպչող ամեն բան պետք է սուրբ համարվի»»: 19  Եհովան նորից խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 20  «Քահանայապետ օծվելու օրը Ահարոնը, ինչպես նաև նրա որդիները,+ պետք է Եհովային մատուցեն հետևյալ ընծան՝ մեկ տասներորդ արդուի*+ չափ մանր աղացած ալյուր՝ որպես մշտապես մատուցվող հացի ընծա:+ Դրա կեսը պետք է մատուցվի առավոտյան, կեսը՝ երեկոյան: 21  Այն պետք է խառնած լինի յուղի հետ և պատրաստվի թավայի մեջ:+ Այդ թխված հացի ընծան, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցվի կտորների բաժանված և յուղով լավ ներծծված: 22  Այս ընծան կմատուցի Ահարոնին հաջորդող ամեն օծված քահանա,* ով կնշանակվի նրա որդիների միջից:+ Սա մնայուն կանոն է: Այս ընծան ամբողջությամբ պետք է այրվի Եհովայի առաջ: 23  Քահանայի համար մատուցված ամեն մի հացի ընծա պետք է ամբողջությամբ այրվի: Այն չի կարելի ուտել»: 24  Եհովան կրկին խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 25  «Ահարոնին ու նրա որդիներին ասա. «Մեղքի զոհի մասին օրենքը սա է:+ Որպես մեղքի զոհ բերված կենդանին պետք է Եհովայի առաջ մորթվի այնտեղ, որտեղ ողջակեզի համար բերված կենդանին են մորթում:+ Մեղքի զոհը անչափ սուրբ է: 26  Քահանան, ով մատուցում է մեղքի զոհը, կուտի դրանից իրեն հասանելիք բաժինը:+ Այն պետք է ուտի սուրբ վայրի տարածքում՝ հանդիպման վրանի գավիթում:+ 27  Դրա մսին դիպչող ամեն բան պետք է սուրբ համարվի, ու եթե որևէ մեկը դրա արյունից ցողի իր հագուստի վրա, ապա արյունով ցողված հագուստը պետք է լվանալ սուրբ վայրի տարածքում:* 28  Եթե միսը կավե անոթում է եփվել, անոթը պետք է կոտրվի: Իսկ եթե պղնձե անոթում է եփվել, այն հարկավոր է շփելով մաքրել ու ջրով լվանալ: 29  Այդ զոհի մսից կուտեն միայն այն տղամարդիկ, ովքեր ծառայում են որպես քահանա:+ Այն անչափ սուրբ է:+ 30  Սակայն եթե մեղքի զոհի համար բերված կենդանու արյան մի մասը տարվել է հանդիպման վրան՝ սուրբ վրան, այնտեղ քավություն անելու համար, ապա դրա միսը չի կարելի ուտել:+ Այն պետք է կրակով այրվի»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:
Կամ՝ «սեռական օրգանները»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Այսինքն՝ ընծայից վերցված մի մաս, որը հիշեցնում կամ խորհրդանշում է այդ ողջ ընծան:
Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:
Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Խոսքը քահանայապետի մասին է:
Հավանաբար, սուրբ վրանի գավիթում: