Ղևտական 9։1-24

  • Ահարոնը զոհեր է մատուցում (1-24)

9  Ութերորդ օրը+ Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայելի երեցներին:  Նա ասաց Ահարոնին. «Քեզ համար վերցրու մի անարատ հորթ մեղքի զոհի համար+ ու մի անարատ արու ոչխար ողջակեզի համար և Եհովայի առաջ մատուցիր դրանք:  Իսկ իսրայելացիներին ասա. «Մեղքի զոհի համար բերեք մի արու այծ, ողջակեզի համար՝ մի հորթ ու մի արու գառ, երկուսն էլ՝ մեկ տարեկան, առանց արատի:  Խաղաղության զոհերի համար բերեք մի ցուլ և մի արու ոչխար,+ որ դրանք մատուցեք Եհովայի առաջ, բերեք նաև յուղով պատրաստված հացի ընծա:+ Այսօր Եհովան հայտնվելու է ձեզ»»:+  Մովսեսի պատվիրած ամեն բան նրանք բերեցին հանդիպման վրանի առաջ: Հետո ողջ ժողովուրդը մոտ եկավ ու կանգնեց Եհովայի առաջ:  Մովսեսն ասաց. «Դա էր պատվիրել Եհովան, որ անեք, որպեսզի Եհովան իր փառքը ցույց տա ձեզ»:+  Հետո Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցիր զոհասեղանին, մատուցիր քո մեղքի զոհն+ ու ողջակեզը և քավություն արա քեզ համար+ ու քո տան համար, նաև մատուցիր ժողովրդի զոհը+ և քավություն արա նրանց համար,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել է»:  Ահարոնն անմիջապես մոտեցավ զոհասեղանին ու մորթեց հորթը, որ բերվել էր որպես մեղքի զոհ իր մեղքերի համար:+  Այնուհետև Ահարոնի որդիներն արյունը+ բերեցին նրա մոտ, և նա մատը թաթախեց արյան մեջ ու քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը լցրեց զոհասեղանի հիմքի մոտ:+ 10  Մեղքի զոհի համար մորթված կենդանու ճարպը, երիկամները, լյարդի վրայի ճարպոտ մասը նա այրեց զոհասեղանի վրա, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:+ 11  Իսկ միսն ու կաշին տարավ ճամբարից դուրս ու այնտեղ այրեց:+ 12  Հետո Ահարոնը մորթեց ողջակեզի համար բերված կենդանին: Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ, և նա այն շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 13  Ապա նրան տվեցին ողջակեզի կենդանու կտորներն ու գլուխը, և նա զոհասեղանի վրա այրեց դրանք: 14  Հետո լվաց փորոտիքն ու սրունքները և ողջակեզի մյուս կտորների հետ այրեց զոհասեղանի վրա: 15  Այնուհետև մատուցեց ժողովրդի զոհը. վերցրեց որպես մեղքի զոհ բերված արու այծը, որը ժողովրդի մեղքերի համար էր, մորթեց այն և մատուցեց այնպես, ինչպես առաջին մեղքի զոհը: 16  Հետո մատուցեց ողջակեզը՝ ամեն բան անելով սահմանված արարողակարգի համաձայն:+ 17  Բացի առավոտյան+ մատուցված ողջակեզից՝ նա մատուցեց նաև հացի ընծան.+ դրանից մի բուռ վերցրեց և այրեց զոհասեղանի վրա: 18  Ապա Ահարոնը մորթեց ցուլն ու արու ոչխարը, որոնք պետք է մատուցվեին ժողովրդի համար որպես խաղաղության զոհ: Ահարոնի որդիները արյունը նրա մոտ բերեցին, և նա այն շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 19  Ցլի ճարպը, արու ոչխարի դմակը, փորի ճարպը, երիկամներն ու լյարդի վրայի ճարպոտ մասը+ 20  դրեցին կրծքամասերի վրա: Դրանից հետո Ահարոնը ճարպի կտորներն այրեց զոհասեղանի վրա:+ 21  Իսկ կրծքամասերն ու աջ ոտքերը Ահարոնը տարուբերեց՝ երերացնելու ընծա մատուցելով Եհովային, ճիշտ ինչպես Մովսեսը պատվիրել էր:+ 22  Այնուհետև Ահարոնն իր ձեռքերը մեկնեց դեպի ժողովուրդը, նրանց օրհնեց+ և մեղքի զոհը, ողջակեզն ու խաղաղության զոհերը մատուցելուց հետո ցած իջավ զոհասեղանի մոտից: 23  Մովսեսն ու Ահարոնը մտան հանդիպման վրան, ապա դուրս եկան և օրհնեցին ժողովրդին:+ Այդ ժամանակ Եհովայի փառքը երևաց ամբողջ ժողովրդին,+ 24  ու Եհովայից կրակ եկավ+ և կլանեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպի կտորները: Այդ ամենը տեսնելով՝ ժողովուրդն աղաղակեց ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց:+

Ծանոթագրություններ