Մաղաքիա 3։1-18

  • Ճշմարիտ Տերը գալիս է՝ տաճարը մաքրելու (1-5)

    • Ուխտի պատգամաբերը (1)

  • Եհովայի մոտ վերադառնալու հորդոր (6-12)

    • Եհովան չի փոխվում (6)

    • «Վերադարձեք ինձ մոտ, և ես կվերադառնամ ձեզ մոտ» (7)

    • Ամբողջ տասանորդը բերեք, և Եհովան առատապես կօրհնի (10)

  • Արդարն ու չարագործը (13-18)

    • Հիշատակի գիրք գրվեց Աստծու առաջ (16)

    • Արդարի ու չարագործի տարբերությունը (18)

3  «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա ինձ համար ճանապարհ կհարթի:*+ Անսպասելիորեն իր տաճար կգա ճշմարիտ Տերը,* որին դուք փնտրում եք,+ և կգա ուխտի պատգամաբերը, որին դուք փափագով սպասում եք: Նա անպայման կգա,– ասում է Զորքերի տեր Եհովան:–  Բայց ո՞վ կդիմանա այն օրը, երբ նա գա, ո՞վ կկարողանա կանգնած մնալ, երբ նա հայտնվի: Չէ՞ որ նա զտողի կրակի պես կլինի և լվացարարների մոխրաջրի*+ պես:  Տերը կնստի և որպես արծաթ զտող ու մաքրող՝+ կմաքրի Ղևիի որդիներին: Նա կզտի նրանց, ինչպես ոսկին ու արծաթը, և նրանք Եհովայի համար կդառնան մի ժողովուրդ, որն արդարությամբ ընծա կմատուցի:  Հուդայի ու Երուսաղեմի ընծան հաճելի կլինի* Եհովայի համար, ինչպես հին օրերում էր և վաղեմի տարիներին:+  Ես կգամ, որ դատեմ ձեզ, և առանց հապաղելու կդատապարտեմ կախարդներին,+ շնացողներին,* սուտ երդում տվողներին,+ նաև նրանց, ովքեր խաբում են վարձու աշխատողին,+ այրուն ու որբին,*+ և ովքեր հրաժարվում են օգնել պանդուխտին:*+ Նրանք չեն վախենում ինձանից,– ասում է Զորքերի տեր Եհովան:–  Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում,+ և դուք Հակոբի որդիներն եք, դրա համար էլ մինչ օրս բնաջինջ չեք եղել:  Ձեր նախահայրերի օրերից ի վեր դուք շեղվում եք իմ կանոններից ու չեք պահում դրանք:+ Վերադարձեք ինձ մոտ, և ես կվերադառնամ ձեզ մոտ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան: Բայց դուք ասում եք. «Ի՞նչ առումով վերադառնանք»:  «Մի՞թե մարդը կկողոպտի Աստծուն: Իսկ դուք կողոպտում եք ինձ»: Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ենք կողոպտել քեզ»: «Տասանորդները* չտալով ու նվիրաբերություններ չանելով:  Դուք անիծված եք,* այո՛, անիծված եք, որովհետև կողոպտում եք ինձ, ազգովին եք կողոպտում: 10  Ամբողջ տասանորդը ամբար բերեք,+ որպեսզի տանս մեջ ուտելիք լինի,+ և դրանով ստուգեք ինձ, խնդրեմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,– արդյոք ձեզ համար չե՞մ բացի երկնքի պատուհանները+ և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի դրա համար:+ 11  Հանուն ձեզ՝ ես կսաստեմ խժռողին,* և ձեր երկրի պտուղը չի փչանա, ու ձեր այգու խաղողենին անպտուղ չի լինի,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 12  Բոլոր ազգերը ձեզ երջանիկ կհամարեն,+ քանի որ ձեր երկիրը բերկրանքի երկիր կդառնա»,– ասում է Զորքերի տեր Եհովան: 13  «Դուք բիրտ խոսքեր եք ասում ընդդեմ ինձ»,– ասում է Եհովան: Բայց հարցնում եք. «Ընդդեմ քեզ ի՞նչ ենք խոսում իրար հետ»:+ 14  «Դուք ասում եք. «Զուր է Աստծուն ծառայելը:+ Ի՞նչ օգուտ, որ կատարեցինք նրա հանդեպ մեր պարտավորությունները և Զորքերի տեր Եհովայի առաջ տրտում ման եկանք: 15  Հիմա մենք հանդուգն մարդկանց ենք երջանիկ համարում և անօրենություն գործողներին ենք հաջողակ կոչում:+ Նրանք համարձակվում են փորձել Աստծուն և անպատիժ են մնում»»: 16  Այդ ժամանակ Եհովայից վախեցողները խոսում էին իրար հետ՝ յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ, իսկ Եհովան ուշադիր լսում էր: Եվ նրա առաջ հիշատակի գիրք գրվեց+ Եհովայից վախեցողների և նրա անվան շուրջ խորհրդածողների* մասին:+ 17  «Նրանք իմը կլինեն,+– ասում է Զորքերի տեր Եհովան,– այն օրը, երբ նրանց իմ հատուկ* սեփականությունը դարձնեմ:+ Ես կկարեկցեմ նրանց, ինչպես որ հայրն է կարեկցում իր որդուն, որը հնազանդվում է իրեն:+ 18  Եվ դուք կրկին կտեսնեք արդարի ու չարագործի տարբերությունը,+ Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը»:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եհովա Աստված:
Կամ՝ «կպատրաստի»:
Կամ՝ «օճառի»:
Կամ՝ «կգոհացնի»:
Կամ՝ «ոտնահարում են պանդուխտի իրավունքները»:
Կամ՝ «անհայր երեխային»:
Բառարանում տես «Շնություն»:
Բառարանում տես «Տասանորդ»:
Կամ հնարավոր է՝ «անեծքով անիծում եք ինձ»:
Ակներևաբար, խոսքը վնասատու միջատների մասին է:
Կամ հնարավոր է՝ «նրա անունը թանկ համարողների»:
Կամ՝ «թանկագին»: