Մաղաքիա 4։1-6

  • Նախքան Եհովայի օրվա գալը կգա Եղիան (1-6)

    • «Արդարության արևը կշողա» (2)

4  «Ահա գալիս է հնոցի պես բորբոքված օրը,+ երբ բոլոր հանդուգն ու չարագործ մարդիկ ծղոտի պես կդառնան: Այդ օրը, որ գալիս է, կխժռի նրանց,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և ո՛չ նրանց արմատը կթողնի, ո՛չ էլ ճյուղերը:  Իսկ ձեզ համար, որ պատվում եք իմ անունը,* արդարության արևը կշողա. դրա շողերը* կբուժեն ձեզ, և դուք պարարտ հորթերի պես կցատկոտեք:  Դուք ոտնակոխ կանեք չարագործներին, որովհետև այն օրը, երբ ես գործի անցնեմ, նրանք փոշի կդառնան ձեր ոտքերի տակ,– ասում է Զորքերի տեր Եհովան:–  Հիշեք իմ ծառա Մովսեսի օրենքը՝ այն կանոններն ու կարգադրությունները, որ Քորեբում պատվիրեցի, որ ողջ Իսրայելը պահի:+  Նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+ ես ձեզ մոտ կուղարկեմ Եղիա մարգարեին:+  Նա հայրերի սիրտը որդիների սրտի պես կդարձնի,+ իսկ որդիներինը՝ հայրերի սրտի պես,* որպեսզի չգամ ու չհարվածեմ երկրին և այն չկործանեմ»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վախենում եք իմ անունից»:
Բռց.՝ «թևերը»:
Կամ՝ «Նա հայրերի սիրտը հետ կդարձնի դեպի որդիները և որդիներինը՝ դեպի հայրերը»: