Մատթեոս 10։1-42

  • 12 առաքյալները (1-4)

  • Ծառայության հետ կապված հրահանգներ (5-15)

  • Աշակերտները հալածվելու են (16-25)

  • Աստծուց վախեցեք, ոչ թե մարդկանցից (26-31)

  • Ոչ թե խաղաղություն, այլ սուր (32-39)

  • Հիսուսի աշակերտներին ընդունելը (40-42)

10  Հետո Հիսուսը կանչեց իր 12 աշակերտներին և նրանց տվեց չար* ոգիներին հանելու իշխանություն+ և ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն բուժելու զորություն:  Նրա 12 առաքյալներն* են+ Սիմոնը, որին նաև Պետրոս+ են անվանում, և նրա եղբայր Անդրեասը,+ Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը՝+ Զեբեդեոսի որդիները,  Փիլիպոսն ու Բարդուղիմեոսը,+ Թովմասն+ ու հարկահավաք Մատթեոսը,+ մյուս Հակոբոսը՝ Ալփեոսի որդին, և Թադեոսը,  Սիմոն Կանանացին* և Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնեց նրան:+  Այս տասներկուսին Հիսուսն ուղարկեց՝ տալով հետևյալ հրահանգները.+ «Չգնաք այլազգիների մոտ և չմտնեք սամարացիների որևէ քաղաք,+  այլ նորից ու նորից գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ:+  Եվ երբ գնաք, քարոզեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»:+  Բուժեք հիվանդներին,+ հարություն տվեք մահացածներին, առողջացրեք* բորոտներին, հանեք դևերին: Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք:  Ձեր գոտիների մեջ չդնեք ոսկե, արծաթե կամ պղնձե դրամներ+ 10  և ձեզ հետ չվերցնեք փոխնորդ հագուստ,* հավելյալ սանդալներ ու ցուպ,+ ոչ էլ ուտելիք՝* ճանապարհի համար, որովհետև աշխատողը արժանի է, որ ստանա իր կերակուրը:+ 11  Որ քաղաքը կամ գյուղը մտնեք, գտեք արժանավոր մարդկանց և մնացեք նրանց տանը, քանի դեռ չեք հեռացել այդ տարածքից:+ 12  Երբ որևէ տուն մտնեք, ողջունեք այդ ընտանիքին՝ խաղաղություն մաղթելով նրանց: 13  Եթե այդ մարդիկ ընդունեն ձեզ,* թող ձեր մաղթած խաղաղությունը նրանց վրա գա,+ բայց եթե չընդունեն, թող ձեր մաղթած խաղաղությունը ձեզ վերադառնա: 14  Որտեղ էլ որ մարդիկ չընդունեն ձեզ ու չլսեն ձեր խոսքերը, այդ տնից կամ քաղաքից հեռանալիս թափ տվեք փոշին ձեր ոտքերից:*+ 15  Հաստատ ասում եմ ձեզ. Սոդոմի ու Գոմորի+ համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար: 16  Ահա ես ուղարկում եմ ձեզ իբրև ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես զգույշ եղեք և աղավնիների պես՝ աննենգ:+ 17  Պատրաստ եղեք, քանի որ մարդիկ ձեզ դատարանների առաջ կկանգնեցնեն+ և իրենց ժողովարաններում+ կխարազանեն:+ 18  Իմ հետևորդը լինելու պատճառով դուք կտարվեք կառավարիչների ու թագավորների մոտ:+ Այդպես հնարավորություն կստեղծվի վկայություն տալու նրանց ու տարբեր ազգերի մարդկանց:+ 19  Երբ ձեզ կանգնեցնեն իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, քանի որ այդ պահին ձեզ միտք կտրվի, թե ինչ ասեք.+ 20  խոսելիս դուք մենակ չեք լինի, այլ ձեր Հայրն իր ոգով կօգնի ձեզ:*+ 21  Այս ամենից բացի՝ եղբայրը եղբորը կհանձնի նրա մահը փնտրողների ձեռքը, հայրը՝ զավակին, և զավակները դուրս կգան իրենց ծնողների դեմ ու սպանել կտան նրանց:+ 22  Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից,+ բայց ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի:+ 23  Երբ մի քաղաքում հալածեն ձեզ, մյուսը փախեք:+ Հաստատ ասում եմ ձեզ. չեք հասցնի անցնել Իսրայելի բոլոր քաղաքներով, և մարդու Որդին կգա: 24  Աշակերտն իր ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից:+ 25  Աշակերտը կստանա նույն վերաբերմունքը, ինչ իր ուսուցիչը, և ծառան՝ ինչ իր տերը:*+ Եթե տան գլխին Բեհեղզեբուղ*+ անվանեցին, ապա մի՞թե տնեցիներին չեն անվանի: 26  Նրանցից մի՛ վախեցեք. չկա թաքցված մի բան, որ չբացահայտվի, և չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա:+ 27  Ինչ որ ձեզ մթության մեջ եմ ասում, օրը ցերեկով պատմեք բոլորին, և ինչ որ շշուկով եք լսում, տանիքներից քարոզեք:+ 28  Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր կարող են սպանել ձեզ,* բայց չեն կարող մեկընդմիշտ կործանել ձեր կյանքը,*+ այլ վախեցեք նրանից, ով ոչ միայն կարող է սպանել ձեզ, այլև մեկընդմիշտ կործանել ձեր կյանքը գեհենում:*+ 29  Երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով* է վաճառվում: Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնում* առանց ձեր Հոր իմացության:+ 30  Իսկ ինչ վերաբերում է ձեզ, նույնիսկ ձեր գլխի ամեն մի մազն է հաշվված: 31  Ուրեմն մի՛ մտահոգվեք. դուք բազում ճնճղուկներից էլ թանկ եք:+ 32  Ամեն ոք, ով մարդկանց առաջ բացահայտ ասի, որ իմ աշակերտն է,+ ես էլ իմ երկնային Հոր առաջ կասեմ, որ նա իմ աշակերտն է:+ 33  Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ երկնային Հոր առաջ:+ 34  Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա: Ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր:+ 35  Եկել եմ բաժանելու տղային հորից, աղջկան՝ մորից և հարսին՝ սկեսրոջից:+ 36  Այո՛, մարդու թշնամիները իր իսկ տան անդամները կլինեն: 37  Ով իր հորը կամ մորը ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ իմ աշակերտը լինելու, և ով իր որդուն կամ աղջկան ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ իմ աշակերտը լինելու:+ 38  Ով չի ցանկանում կրել իր տանջանքի սյունը* և չի գալիս իմ հետևից, արժանի չէ իմ աշակերտը լինելու:+ 39  Ով փորձի փրկել իր կյանքը,* կկորցնի այն, և ով կորցնի իր կյանքը հանուն ինձ, կվերագտնի այն:+ 40  Ձեզ ընդունողը ինձ էլ է ընդունում, և ինձ ընդունողը ինձ ուղարկողին էլ է ընդունում:+ 41  Ով մարգարեի է ընդունում այն բանի համար, որ նա մարգարե է, կարժանանա նույն վարձատրությանը, ինչ մարգարեն է ստանում:+ Ով Աստծու ծառայի* է ընդունում այն բանի համար, որ նա Աստծու ծառա է, կարժանանա նույն վարձատրությանը, ինչ Աստծու ծառան է ստանում: 42  Եվ ով ընդամենը մի բաժակ սառը ջուր է տալիս այս հասարակ մարդկանցից* մեկին այն բանի համար, որ նա իմ աշակերտն է, հաստատ ասում եմ, ոչ մի դեպքում առանց վարձատրության չի մնա»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անմաքուր»:
Հուն.՝ ապոստոլոս: Նշանակում է «ուղարկված»:
Ըստ ամենայնի, նշանակում է «նախանձախնդիր»: Կապ չունի Քանանի կամ Կանայի հետ:
Բռց.՝ «մաքրեք»:
Կամ՝ «ուտելիք վերցնելու պայուսակ»:
Բռց.՝ «երկու ներքնազգեստ»:
Կամ՝ «արժանավոր լինեն»:
Այս ժեստը ցույց էր տալիս, որ անհատը այլևս պատասխանատվություն չի կրում:
Կամ՝ «ձեր Հոր ոգին կխոսի ձեր միջոցով»:
Բռց.՝ «Աշակերտը պետք է բավարարվի իր ուսուցչի նման լինելով, և ծառան՝ իր տիրոջ»:
Այս անվանումը վերաբերում է Սատանային՝ դևերի իշխանին, կամ՝ ղեկավարին:
Բռց.՝ «ձեր մարմինը»:
Կամ՝ «հոգին»: Այսինքն՝ ապագայում նորից ապրելու հեռանկարը:
Կամ՝ «ով կարող է ձեր հոգին էլ, ձեր մարմինն էլ կործանել գեհենում»: Բառարանում տես «Գեհեն»:
Կամ՝ «չի իջնում գետնին»:
Բռց.՝ «մեկ ասսարիոնով»: Տես հավելված Բ14:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «արդար մարդու»:
Բռց.՝ «փոքրերից»: