Մատթեոս 12։1-50

  • Շաբաթը Հիսուսի իշխանության տակ է (1-8)

  • Կռկված ձեռքով մարդը բուժվում է (9-14)

  • Աստծու սիրելի ծառան (15-21)

  • Հիսուսը սուրբ ոգու միջոցով է հանում դևերին (22-30)

  • Աններելի մեղք (31, 32)

  • Ծառն իր պտղից է ճանաչվում (33-37)

  • Հովնանի հետ տեղի ունեցած հրաշքը նշան է (38-42)

  • Երբ չար ոգին վերադառնում է (43-45)

  • Հիսուսի մայրն ու եղբայրները (46-50)

12  Մի անգամ՝ Շաբաթ օրով, Հիսուսն իր աշակերտների հետ անցնում էր ցորենի արտերի միջով: Աշակերտները սովածացել էին, ուստի սկսեցին ցորենի հասկեր պոկել և ուտել:+  Դա տեսնելով՝ փարիսեցիներն ասացին Հիսուսին. «Տես՝ ինչ են անում աշակերտներդ՝ մի բան, ինչը չի թույլատրվում անել Շաբաթ օրը»:+  Նա էլ ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին:+  Դավիթը Աստծու տուն մտավ և ստանալով սուրբ հացերը՝*+ իր մարդկանց հետ կերավ, թեև իրենք այդ հացերից ուտելու իրավասություն չունեին. միայն քահանաներն ունեին դրա իրավունքը:+  Կամ չե՞ք կարդացել Օրենքը. չէ՞ որ տաճարում քահանաները գործ են անում Շաբաթ օրերին, սակայն մեղավոր չեն համարվում:+  Մինչդեռ, ասում եմ ձեզ, այստեղ կա մեկը, որը շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան տաճարը:+  Եթե հասկանայիք, թե ինչ են նշանակում այս խոսքերը՝ «Իմ ուզածը գթասրտություն է,+ ոչ թե զոհ»,+ ապա չէիք դատապարտի անմեղներին:  Այս ամենն ասում եմ, քանի որ Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է»:+  Հիսուսը այդտեղից հեռացավ ու գնաց ժողովարան: 10  Այնտեղ կռկված* ձեռքով մի մարդ կար:+ Հիսուսին մեղադրելու պատճառ գտնելու համար նրան հարցրին. «Թույլատրելի՞ է Շաբաթ օրով բուժում անել»:+ 11  Նա էլ պատասխանեց. «Ձեզանից ո՞ր մեկը Շաբաթ օրը փոսն ընկած իր միակ ոչխարին չի հանի փոսից: + 12  Իսկ մարդը որքա՜ն ավելի թանկ է ոչխարից: Ուրեմն Շաբաթ օրով բարի գործ անելը Օրենքին դեմ չէ»: 13  Ապա ասաց այդ մարդուն. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց ձեռքը, և այն մյուսի պես առողջ դարձավ: 14  Բայց փարիսեցիները դուրս գնացին ու սկսեցին դավ նյութել նրա դեմ, որ սպանեն: 15  Իմանալով այդ մասին՝ Հիսուսը հեռացավ այդտեղից: Շատերը գնացին նրա հետևից,+ և նա բուժեց բոլորին, 16  սակայն խստիվ պատվիրեց, որ իր մասին ոչ ոքի չպատմեն:+ 17  Այդպիսով կատարվեց Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. 18  «Ահա իմ ծառան,+ որին ես ընտրել եմ, և իմ սիրելին, որն ունի իմ հավանությունը:+ Ես նրան կտամ իմ ոգին,+ և նա ժողովուրդներին ցույց կտա, թե ինչ է իսկական արդարությունը: 19  Նա չի վիճաբանի,+ չի բղավի, և ոչ ոք գլխավոր փողոցներում չի լսի նրա ձայնը: 20  Վնասված եղեգը նա չի կոտրի, մարող պատրույգը չի հանգցնի+ և ի վերջո այնպես կանի, որ արդարությունը հաղթանակի: 21  Ժողովուրդները իրենց հույսը նրա* վրա կդնեն»:+ 22  Այնուհետև Հիսուսի մոտ բերեցին մի դիվահար մարդու, որը կույր էր ու համր, և նա բուժեց նրան: Այդ մարդը սկսեց տեսնել ու խոսել: 23  Բոլորը ապշահար էին ու ասում էին. «Գուցե հենց նա՞ է Դավթի Որդին»: 24  Դա լսելով՝ փարիսեցիներն ասացին. «Այս մարդը դևերի իշխան Բեհեղզեբուղի* օգնությամբ է հանում դևերին,+ այլ կերպ չէր կարող»: 25  Իմանալով, թե ինչ են մտածում՝ Հիսուսն ասաց. «Ամեն թագավորություն, որ պառակտված է, կփլուզվի, և ոչ մի պառակտված քաղաք կամ տուն կանգուն չի մնա: 26  Նույն ձևով էլ, եթե Սատանան Սատանային է հանում, ապա ինքն իր դեմ է դուրս գալիս, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա: 27  Եվ եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր հետևորդնե՞րը ում միջոցով են հանում: Այնպես որ հենց նրանք էլ կփաստեն, որ սխալ եք: 28  Բայց եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն արդեն եկել է, իսկ դուք բանից անտեղյակ եք:*+ 29  Ինչպե՞ս կարող է մեկը ներխուժել մի ուժեղ մարդու տուն և կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ մարդուն: Միայն այդ դեպքում կկարողանա կողոպտել նրա տունը: 30  Ով իմ կողմից չէ, դեմ է ինձ, և ով չի հավաքում ինձ հետ, ցիրուցան է անում:+ 31  Ասում եմ ձեզ. ամեն տեսակ մեղք և անարգանք կներվի, բայց ոգու դեմ անարգանքը չի ներվի:+ 32  Օրինակ, եթե մեկը մարդու Որդու դեմ որևէ բան ասի, կներվի,+ բայց ով որ սուրբ ոգու դեմ որևէ բան ասի, չի ներվի ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում:*+ 33  Եթե լավ ծառ եք աճեցնում, այն լավ պտուղ է տալիս, իսկ եթե վատ ծառ եք աճեցնում, այն վատ պտուղ է տալիս: Ծառն իր պտղից է ճանաչվում:+ 34  Իժերի՛ ծնունդներ,+ ինչպե՞ս կարող եք բարի բաներ ասել, եթե չար եք: Չէ՞ որ բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը:+ 35  Բարի մարդը բարի բաներ է խոսում, քանի որ սրտում բարի բաներ է կուտակել, իսկ չար մարդը չար բաներ է խոսում, քանի որ սրտում չար բաներ է կուտակել:+ 36  Ասում եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն անպետք խոսքի համար հաշիվ կտան+ Դատաստանի օրը. 37  ձեր ասածների համար կա՛մ արդար կհայտարարվեք, կա՛մ կդատապարտվեք»: 38  Այդ ժամանակ Օրենքի ուսուցիչներից* ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք, որ մեզ նշան ցույց տաս»:+ 39  Նա էլ պատասխանեց. «Չար և անհավատարիմ* սերունդը շարունակ նշան է ուզում, սակայն Հովնան մարգարեի հետ տեղի ունեցած հրաշքից բացի՝ ուրիշ ոչ մի նշան ցույց չի տրվի նրան:+ 40  Ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց մեծ ձկան փորում,+ այնպես էլ մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կլինի երկրի սրտում:+ 41  Նինվեցիները Դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ և կդատապարտեն նրանց, որովհետև երբ Հովնանը քարոզեց նինվեցիներին, նրանք զղջացին,+ մինչդեռ այստեղ մեկն է, ով Հովնանից էլ մեծ է:+ 42  Հարավի թագուհին Դատաստանի ժամանակ հարություն կառնի այս սերնդի հետ և կդատապարտի նրանց, քանի որ նա երկրի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու,+ մինչդեռ այստեղ մեկն է, ով Սողոմոնից էլ մեծ է:+ 43  Երբ չար* ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստանալու տեղ գտնի, բայց չգտնելով՝+ 44  ասում է. «Հետ դառնամ իմ տուն, որտեղից դուրս եկա»: Եվ երբ վերադառնում է ու տեսնում, որ այն անբնակ է, ավլած-մաքրած ու զարդարված, 45  գնում է, իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է բերում, և նրանք մտնում ու միասին բնակվում են այնտեղ: Եվ այդ մարդու վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբում էր:+ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»: 46  Մինչ Հիսուսը ժողովրդի հետ խոսում էր, նրա մայրն ու եղբայրները+ կանգնած էին դրսում և ուզում էին նրա հետ խոսել:+ 47  Ինչ-որ մեկը նրան ասաց. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են. նրանք ուզում են խոսել քեզ հետ»: 48  Հիսուսը պատասխանեց՝ «Գիտե՞ս՝ ով է իմ մայրը, և ովքեր են իմ եղբայրները», 49  և ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա թե ովքեր են իմ մայրը և իմ եղբայրները:+ 50  Ով կատարում է իմ երկնային Հոր կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աստծու առաջ դրվող հացերը»:
Կամ՝ «կաթվածահար»:
Բռց.՝ «նրա անվան»:
Այս անվանումը վերաբերում է Սատանային:
Բռց.՝ «Աստծու թագավորությունը վրա է հասել ձեզ»:
Կամ՝ «ո՛չ այս համակարգում, ո՛չ գալիք»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «դպիրներից»:
Բռց.՝ «շնացող»:
Բռց.՝ «անմաքուր»: