Մատթեոս 16։1-28

  • Հիսուսից նշան են խնդրում (1-4)

  • Փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորը (5-12)

  • Թագավորության բանալիները (13-20)

    • Ժողովը կկառուցվի ապառաժի վրա (18)

  • Հիսուսը խոսում է իր մոտալուտ մահվան մասին (21-23)

  • Ինչ է պահանջվում Հիսուսի ճշմարիտ հետևորդը լինելու համար (24-28)

16  Այնտեղ փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին ու ցանկանալով փորձել՝ երկնային նշան խնդրեցին նրանից:+  Նա էլ ասաց. «Երեկոյան հաճախ ասում եք՝ «Երկինքը հրակարմիր է, ուրեմն պարզ եղանակ է լինելու»,  իսկ առավոտները ասում եք՝ «Երկինքը հրակարմիր է, բայց ամպամած է, ուրեմն այսօր ցուրտ, անձրևոտ եղանակ է լինելու»: Երկնքին նայելով՝ կարողանում եք դատողություններ անել, բայց այս ժամանակների իրադարձությունների* նշանակությունը չեք կարողանում հասկանալ:  Չար և անհավատարիմ* սերունդը շարունակ նշան է ուզում, սակայն Հովնանի հետ տեղի ունեցած հրաշքից բացի՝+ ուրիշ ոչ մի նշան ցույց չի տրվի նրան»:+ Եվ թողեց հեռացավ նրանց մոտից:  Աշակերտները ծովի մյուս ափն անցան, բայց մոռացան իրենց հետ հաց վերցնել:+  Հիսուսն ասաց նրանց. «Զգո՛ն եղեք, զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորից»:+  Եվ նրանք սկսեցին իրար մեջ քննարկել. «Երևի որ հաց չենք վերցրել մեզ հետ, դրա համար է ասում»:  Իմանալով դա՝ Հիսուսն ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք իրար մեջ խոսում հաց չունենալու մասին:  Ասածիս միտքը չե՞ք հասկացել: Չե՞ք հիշում՝ ինչպես հինգ հացով 5 000 հոգու կերակրեցի, և քանի զամբյուղ ավելցուկ հավաքվեց,+ 10  կամ ինչպես յոթ հացով 4 000 հոգու կերակրեցի, և քանի մեծ զամբյուղ ավելցուկ հավաքեցիք այդ ժամանակ:+ 11  Մի՞թե չեք հասկանում, որ հացը նկատի չունեի, այլ խոսում էի փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորից զգուշանալու մասին»:+ 12  Այդ ժամանակ նրանք վերջապես հասկացան, որ նա հացի թթխմորը նկատի չուներ, այլ խոսում էր փարիսեցիների ու սադուկեցիների ուսմունքներից զգուշանալու մասին: 13  Երբ Փիլիպպյան Կեսարիայի կողմերում էին, Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. «Ժողովուրդն ի՞նչ է ասում, ո՞վ է մարդու Որդին»:+ 14  Նրանք էլ պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն ես,+ ոմանք՝ Եղիան,+ ուրիշներն էլ ասում են՝ Երեմիան կամ մյուս մարգարեներից մեկը»: 15  Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, ո՞վ եմ ես»: 16  Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես՝+ կենդանի Աստծու Որդին»:+ 17  Հիսուսն էլ ասաց նրան. «Երջանիկ ես դու, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, քանի որ դա քեզ հայտնեց ոչ թե մեկը, ով միս ու արյուն է,* այլ իմ Հայրը, որ երկնքում է:+ 18  Ասում եմ քեզ. դու Պետրոս* ես:+ Ես այս ապառաժի+ վրա կկառուցեմ իմ ժողովը, և մահը* չի հաղթի դրան: 19  Երկնքի թագավորության բանալիները կտամ քեզ, և դու երկրի վրա կկապես այն, ինչ երկնքում արդեն կապված կլինի, և երկրի վրա կարձակես այն, ինչ երկնքում արդեն արձակված կլինի»: 20  Այնուհետև նա խստիվ պատվիրեց աշակերտներին ոչ ոքի չասել, որ ինքը Քրիստոսն է:+ 21  Այդ ժամանակվանից Հիսուսը սկսեց աշակերտներին բացատրել, որ պետք է գնա Երուսաղեմ, շատ չարչարանքների ենթարկվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի:+ 22  Դա լսելով՝ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու կշտամբեց. «Տե՛ր, այդպիսի բաներ մի՛ ասա:* Թող նման բան չպատահի քեզ»:+ 23  Բայց նա շրջվեց մեջքով դեպի Պետրոսը և ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛: Դու գայթակղության քար ես ինձ համար, քանի որ Աստծու պես չես մտածում, այլ մարդկանց»:+ 24  Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը, վերցնի իր տանջանքի սյունը* և շարունակ ինձ հետևի:+ 25  Ով ուզում է փրկել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը հանուն ինձ, կվերագտնի այն:+ 26  Ի՞նչ օգուտ, եթե մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը:+ Եվ ի՞նչ կտա մարդը, որ կյանք ձեռք բերի:+ 27  Չէ՞ որ մարդու Որդին գալու է իր Հոր փառքով իր հրեշտակների հետ, և այդ ժամանակ նա յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի:+ 28  Հավաստիացնում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորական փառքի մեջ»:*+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ժամանակների նշանների»:
Բռց.՝ «շնացող»:
Կամ՝ «ոչ թե մարդ արարածը»:
Բռց.՝ «գերեզմանի դարպասները»: Գերեզման. հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
Նշանակում է «ժայռաքար», «ժայռաբեկոր»:
Բռց.՝ «դպիրների»:
Բռց.՝ «բարի եղիր քո հանդեպ»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «իր թագավորությամբ գալիս»: