Մատթեոս 23։1-39
23 Այնուհետև Հիսուսը, դիմելով ժողովրդին և իր աշակերտներին, ասաց.
2 «Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները զբաղեցրել են Մովսեսի տեղը:
3 Ուստի նրանց սովորեցրած ամեն բան արեք, բայց նրանց պես մի՛ վարվեք, որովհետև նրանք ասում են, բայց իրենց ասածի համաձայն չեն վարվում:+
4 Ծանր բեռներ են դնում մարդկանց ուսերին,+ իսկ իրենք չեն ուզում անգամ մատը մատին տալ դրանք տեղաշարժելու համար:+
5 Ինչ էլ որ նրանք անում են, մարդկանց կողմից նկատվելու համար են անում.+ լայնացնում են իրենց գրատուփերը,* որ կրում են որպես պաշտպանություն,+ և երկարացնում են իրենց հագուստի ծոպերը,+
6 ընթրիքների ժամանակ սիրում են զբաղեցնել ամենապատվավոր տեղերը, իսկ ժողովարաններում՝ առաջին* աթոռները,+
7 սիրում են հանրային վայրերում* ողջույններ ստանալ և մարդկանց կողմից ռաբբի* կոչվել:
8 Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ ռաբբի կոչեն, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը,+ իսկ դուք բոլորդ եղբայրներ եք:
9 Երկրի վրա ոչ մեկին հայր* մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝+ երկնայինը:
10 Ոչ էլ առաջնորդներ կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը:
11 Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի:+
12 Ով բարձրացնում է իրեն, կխոնարհեցվի,+ իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի:+
13 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև երկնքի թագավորության դռները փակում եք մարդկանց առաջ. ինքներդ չեք մտնում, ցանկացողներին էլ թույլ չեք տալիս մտնել:+
14 ....*
15 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր,+ որովհետև կտրում-անցնում եք ծովը և ուր ասես գնում եք, որ մեկին ձեր հավատին* դարձնեք, ու երբ դա ձեզ հաջողվում է, նրան այնպիսին եք դարձնում, որ ձեզանից կրկնապատիկ ավելի է արժանի լինում գեհենին:*
16 Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ,+ որ ասում եք. «Եթե որևէ մեկը տաճարով է երդվում, ոչինչ, բայց եթե տաճարի ոսկով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը»:+
17 Անմիտնե՛ր և կույրե՛ր, իրականում ի՞նչն է ավելի կարևոր՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում* է ոսկին:
18 Նաև ասում եք. «Եթե որևէ մեկը զոհասեղանով է երդվում, ոչինչ, բայց եթե դրա վրայի ընծայով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը»:
19 Կույրե՛ր, իրականում ի՞նչն է ավելի կարևոր՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան:
20 Այնպես որ զոհասեղանով երդվողը երդվում է դրանով ու դրա վրա եղած ամեն ինչով:
21 Տաճարով երդվողը երդվում է դրանով ու այնտեղ բնակվող Աստծով:+
22 Եվ երկնքով երդվողը երդվում է Աստծու գահով և Աստծով, ով նստում է դրա վրա:
23 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև տալիս եք դաղձի, սամիթի և չամանի տասանորդը,+ բայց արհամարհում եք այն, ինչը, ըստ Օրենքի, ավելի ծանրակշիռ է՝ արդարությունը,+ գթասրտությունը+ և հավատարմությունը: Ճիշտ է, այդ ամենի տասանորդը տալն անհրաժեշտ է, բայց մյուս բաներն էլ չպետք է անտեսվեն:+
24 Կո՛ւյր առաջնորդներ,+ մժեղը քամում եք,+ բայց ուղտը կուլ եք տալիս:+
25 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև դուք նման եք բաժակի կամ ափսեի, որը դրսից մաքրված է,+ բայց ներսից՝ կեղտոտ. ձեր ներսը լիքն է ագահությամբ*+ և անզուսպ ցանկություններով:+
26 Կո՛ւյր փարիսեցիներ, նախ ներսը* մաքրեք, որ դուրսն էլ մաքուր լինի:
27 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր,+ որովհետև նման եք սպիտակեցրած գերեզմանների,+ որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ անմաքուր բաներով:
28 Նույնպես էլ դուք. արտաքուստ արդար եք երևում, բայց ներսից լիքն եք կեղծավորությամբ ու անօրենությամբ:+
29 Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր,+ որ բարեկարգում եք մարգարեների գերեզմանները, զարդարում արդար մարդկանց շիրիմներն+
30 ու ասում. «Եթե մեր նախահայրերի օրերում ապրեինք, նրանց հետ մասնակից չէինք լինի մարգարեների սպանությանը»:
31 Այդպիսով դուք ինքներդ եք վկայում ձեր դեմ՝ ընդունելով, որ մարգարեներին սպանողների որդիներն եք:+
32 Դե ինչ, ավարտին հասցրեք ձեր հայրերի սկսած գործը:
33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ,+ ինչպե՞ս եք խուսափելու դատվելուց ու գեհենը գցվելուց:+
34 Ահա ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների,+ իմաստունների և ուսուցանողների:+ Նրանցից ոմանց կսպանեք+ ու սյանը կգամեք, ոմանց էլ կխարազանեք+ ձեր ժողովարաններում և կհալածեք՝+ քշելով մի քաղաքից մյուսը:
35 Այդպիսով դուք պատասխանատու կլինեք երկրի վրա ամեն արդարի թափված արյան համար՝ սկսած արդար Աբելից+ մինչև Բարաքիայի որդի Զաքարիան, որին սպանեցիք սրբարանի ու զոհասեղանի միջև:+
36 Հաստատ ասում եմ ձեզ. այդ ամենի համար այս սերունդն է պատասխան տալու:
37 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանո՛ղ, քեզ մոտ ուղարկվածներին քարկոծո՛ղ...+ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել զավակներիդ, ինչպես հավն է ճտերին հավաքում իր թևերի տակ: Բայց դուք, Երուսաղեմի՛ ժողովուրդ, չուզեցիք:+
38 Ահա ձեր տունը* Աստծու կողմից լքված կլինի:+
39 Ասում եմ ձեզ. այսուհետ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով»»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Դպիրները»:
^ Այդ փոքր տուփերի մեջ դրվում էին հատվածներ սուրբ գրվածքներից: Հրեա տղամարդիկ դրանք կրում էին իրենց ճակատին կամ ձախ թևին:
^ Կամ՝ «լավագույն»:
^ Կամ՝ «շուկաներում»:
^ Կամ՝ «ուսուցիչ»:
^ Սա վերաբերում է «հայր» բառը որպես կրոնական տիտղոս օգտագործելուն:
^ Տես հավելված Ա3:
^ Կամ՝ «պրոզելիտ»: Այսինքն՝ հուդայականություն ընդունած մարդ: Բառարանում տես «Պրոզելիտ»:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «թալանով»:
^ Բռց.՝ «բաժակի և ափսեի ներսը»:
^ Այսինքն՝ տաճարը:
^ Տես հավելված Ա5: