Մատթեոս 3։1-17

  • Հովհաննես Մկրտիչը քարոզում է (1-12)

  • Հիսուսի մկրտությունը (13-17)

3  Հետագայում Հովհաննես+ Մկրտիչը սկսեց քարոզել+ Հրեաստանի անապատում:  Նա ասում էր. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը»:+  Հենց Հովհաննեսի մասին էր Եսայիա մարգարեի միջոցով ասվել.+ «Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին»»:+  Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր կրում և մեջքին կաշվե գոտի էր կապում:+ Նա սնվում էր մորեխներով ու վայրի մեղրով:+  Երուսաղեմից, ողջ Հրեաստանից և Հորդանանի բոլոր շրջակա տարածքներից մարդիկ գալիս էին նրա մոտ:+  Նրանք բացեիբաց խոստովանում էին իրենց մեղքերը, և Հովհաննեսը մկրտում* էր նրանց Հորդանան գետում:+  Տեսնելով, որ փարիսեցիներից ու սադուկեցիներից+ շատերն էլ են գալիս այդտեղ՝ նա ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ,+ ձեզ ո՞վ է ասել, որ կարող եք փախչել Աստծու ցասումից, որ գալու է ձեզ վրա:+  Նախ ձեր գործերով փաստեք, որ զղջում եք:*  Եվ թող մտքներովդ չանցնի ինքներդ ձեզ ասել. «Մեր հայրը Աբրահամն է»:+ Վստահեցնում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ զավակներ ստեղծել Աբրահամի համար: 10  Կացինն արդեն մոտեցվել է ծառերի բնին. ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պետք է հիմքից կտրվի ու կրակը գցվի:+ 11  Ժողովո՛ւրդ, ես ձեզ մկրտում եմ, քանի որ դուք զղջացիք:+ Ես ջրով եմ մկրտում, բայց ինձնից հետո եկողը ինձնից զորավոր է, և ես արժանի չեմ անգամ նրա սանդալները հանելու:+ Նա ձեզ կմկրտի սուրբ ոգով+ ու կրակով:*+ 12  Քամհարելու եղանը* նրա ձեռքում է, և նա ամբողջությամբ կմաքրի իր կալը.* ցորենը ամբարում կհավաքի, իսկ թեփը կայրի անմար կրակով»:+ 13  Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու:+ 14  Սակայն Հովհաննեսն առարկեց. «Այդ դո՛ւ պետք է մկրտես ինձ, ոչ թե ես՝ քեզ»: 15  Հիսուսը պատասխանեց. «Թող հիմա այսպես լինի, քանի որ այսպիսով կկատարենք Աստծու կամքը»: Ուստի Հովհաննեսն այլևս չառարկեց: 16  Մկրտվելուց հետո հենց որ Հիսուսը դուրս եկավ ջրից, երկինքը բացվեց,+ ու նա* տեսավ, որ Աստծու ոգին աղավնու տեսքով իջնում է նրա վրա:+ 17  Եվ երկնքից մի ձայն+ ասաց. «Սա իմ սիրելի Որդին է,+ որն ունի իմ հավանությունը»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «խորասուզում», «ընկղմում»:
Բռց.՝ «զղջմանը համապատասխանող պտուղներ բերեք»:
Այսինքն՝ կօծի սուրբ ոգով ու կկործանի կրակով:
Ցորենը թեփից առանձնացնելու համար կիրառվում էր նաև փայտյա թիանման գործիք:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Հնարավոր է՝ Հովհաննեսը: