Մատթեոս 4։1-25

  • Բանսարկուն փորձության է ենթարկում Հիսուսին (1-11)

  • Հիսուսը սկսում է քարոզել Գալիլեայում (12-17)

  • Հիսուսը կանչում է իր առաջին աշակերտներին (18-22)

  • Հիսուսը քարոզում է, ուսուցանում և բուժում մարդկանց (23-25)

4  Այնուհետև Աստծու ոգին Հիսուսին մղեց, որ գնա անապատ: Այնտեղ Բանսարկուն+ փորձության ենթարկեց նրան:+  Հիսուսը 40 օր և 40 գիշեր ծոմ էր պահել ու քաղցած էր:  Այդ ժամանակ Փորձիչը+ մոտեցավ նրան ու ասաց. «Եթե Աստծու որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»:  Բայց նա պատասխանեց. «Գրված է. «Մարդ չպետք է միայն հացով ապրի, այլ պետք է ապրի նաև Եհովայի* բերանից դուրս եկող ամեն խոսքով»»:+  Հետո Բանսարկուն նրան տարավ սուրբ քաղաք+ և կանգնեցնելով տաճարի եզրապատի ամենաբարձր տեղում՝+  ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած գցիր, քանի որ գրված է՝ «Նա կհրամայի իր հրեշտակներին» և «Նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ քարի չխփես»»:+  Հիսուսն էլ ասաց. «Բայց նաև գրված է. «Մի՛ փորձեք Եհովային՝ ձեր Աստծուն»»:+  Ապա Բանսարկուն նրան տարավ մի շատ բարձր լեռ, ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը+  և ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գեթ մեկ անգամ ծնկի գաս ու երկրպագես ինձ»: 10  Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք+ և միմիայն նրան ծառայեք»»:*+ 11  Դրանից հետո Բանսարկուն նրան թողեց ու հեռացավ:+ Եվ հրեշտակները եկան ու հոգ տարան նրան:+ 12  Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը ձերբակալվել է,+ գնաց Գալիլեա:+ 13  Ավելի ուշ նա հեռացավ Նազարեթից ու բնակվեց Կափառնայումում,+ որը գտնվում է ծովեզերքին՝* Զաբուղոնի ու Նեփթաղիմի կողմերում: 14  Այդպիսով կատարվեց Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. 15  «Այլազգիներով բնակեցված Գալիլե՛ա՝ Զաբուղոնի ու Նեփթաղիմի տարածքնե՛ր, որ դեպի ծով տանող ճանապարհին եք՝ Հորդանանի արևմտյան կողմում, 16  խավարում նստած մարդիկ մեծ լույս տեսան, մահվան ստվերով ծածկված շրջանում բնակվողների վրա լույս+ ծագեց»:+ 17  Այդ ժամանակվանից Հիսուսը սկսեց քարոզել՝ ասելով. «Զղջացե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը»:+ 18  Գալիլեայի ծովի* ափով քայլելիս նա տեսավ երկու եղբայրների, որոնք ձկնորսներ էին՝ Սիմոնին, որին Պետրոս են կոչում,+ և Անդրեասին: Այդ պահին նրանք ձկնորսական ցանցը ծովն էին նետում:+ 19  Հիսուսն ասաց նրանց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ»:+ 20  Նրանք էլ իսկույն թողեցին ցանցերն ու հետևեցին Հիսուսին:+ 21  Շարունակելով ճանապարհը՝ նա ուրիշ երկու եղբայրների տեսավ՝ Զեբեդեոսի որդիներ Հակոբոսին ու Հովհաննեսին,+ որոնք իրենց հոր հետ նավակի մեջ ցանցերն էին նորոգում: Հիսուսը նրանց էլ կանչեց:+ 22  Եղբայրներն անմիջապես թողեցին նավակն ու իրենց հորը և հետևեցին նրան: 23  Դրանից հետո Հիսուսը շրջում էր ողջ Գալիլեայով մեկ,+ ուսուցանում էր ժողովարաններում,+ քարոզում Թագավորության մասին բարի լուրը և բուժում մարդկանց ամեն տկարություն ու հիվանդություն:+ 24  Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքում:* Նրա մոտ էին բերում տարատեսակ հիվանդություններով ու ցավերով տառապողների,+ դիվահարների,+ ընկնավորների+ ու անդամալույծների, և նա բուժում էր նրանց: 25  Այնպես որ նրա հետևից գնում էին մարդկանց մեծ խմբեր, որ գալիս էին Գալիլեայից, Դեկապոլիսից,* Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի արևելյան կողմից:

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուրբ ծառայություն մատուցեք»:
Այսինքն՝ Գալիլեայի ծովի եզերքին:
Կոչվում է նաև Քեներեթի ծով, Գեննեսարեթի լիճ և Տիբերիայի ծով:
Բռց.՝ «ձկնորսներ»:
Այժմ՝ Սիրիա: Մինչև մ.թ. 7-րդ դարը հայերն այն կոչել են Ասորիք:
Սա տասը քաղաքներից բաղկացած շրջան էր: