Մատթեոս 6։1-34

  • ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ (1-34)

    • Ճիշտն անելը թող ցուցադրաբար չլինի (1-4)

    • Ինչպես աղոթել (5-15)

      • Տիպար աղոթքը (9-13)

    • Ծոմապահություն (16-18)

    • Գանձեր երկնքում և երկրի վրա (19-24)

    • Այլևս մի՛ մտահոգվեք (25-34)

      • Ձեր կյանքում շարունակեք առաջին տեղում դնել Աստծու թագավորությունը (33)

6  «Զգույշ եղեք, որ ճիշտը ցուցադրաբար չանեք պարզապես մարդկանց կողմից նկատվելու համար,+ այլապես վարձատրություն չեք ստանա ձեր երկնային Հորից:  Երբ օգնում եք չունևորներին,* շեփոր մի՛ հնչեցրեք, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու փողոցներում, որ մարդիկ գովաբանեն իրենց: Հաստատ ասում եմ ձեզ. նրանք արդեն ամբողջությամբ ստացել են իրենց վարձատրությունը:  Բայց երբ դուք օգնում եք չունևորներին, թող ձեր ձախ ձեռքը չիմանա՝ ինչ է անում աջը,  որ ձեր արածը մարդկանց աչքին աննկատ մնա: Այդ ժամանակ ձեր Հայրը, ով անտեսանելի է, բայց տեսնում է ամեն բան, կհատուցի ձեզ:+  Նաև աղոթելիս մի՛ եղեք կեղծավորների նման,+ ովքեր սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որ մարդիկ տեսնեն իրենց:+ Հաստատ ասում եմ ձեզ. նրանք արդեն ամբողջությամբ ստացել են իրենց վարձատրությունը:  Բայց դուք, երբ աղոթելու լինեք, մտեք ձեր սենյակ, փակեք դուռը և աղոթեք ձեր Հորը, որին ոչ ոք չի տեսնում:+ Այդ ժամանակ ձեր Հայրը, ով անտեսանելի է, բայց տեսնում է ամեն բան, կհատուցի ձեզ:  Աղոթելիս նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնեք, ինչպես ուրիշ ազգերի մարդիկ են անում. նրանց թվում է, որ եթե երկար աղոթեն, իրենց աղոթքը կլսվի:  Նրանց նման մի՛ վարվեք. ձեր Հայրը գիտի, թե ձեզ ինչ է պետք+ նույնիսկ նախքան ձեր խնդրելը:  Դուք այսպես աղոթեք.+ «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի+ քո անունը:*+ 10  Թող գա քո թագավորությունը:+ Թող կատարվի քո կամքը+ երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում:*+ 11  Տուր մեզ մեր օրվա հացը+ 12  և ներիր մեզ մեր պարտքերը,* ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին:+ 13  Եվ մի՛ թող, որ հանձնվենք փորձության ժամանակ,*+ այլ ազատիր մեզ Չարից»:+ 14  Եթե դուք ներեք ձեր դեմ սխալ գործած մարդկանց, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների,+ 15  բայց եթե չներեք մարդկանց սխալները, ձեր Հայրն էլ ձեր սխալները չի ների:+ 16  Ծոմ պահելիս+ տխուր դեմք մի՛ ընդունեք, ինչպես կեղծավորները, ովքեր տառապյալի տեսք են ընդունում,* որպեսզի մարդիկ տեսնեն, որ իրենք ծոմ են պահում:+ Հաստատ ասում եմ ձեզ. նրանք արդեն ամբողջությամբ ստացել են իրենց վարձատրությունը: 17  Բայց դուք ծոմ պահելիս լվացեք ձեր երեսը և յուղով օծեք ձեր գլուխը, 18  որպեսզի ձեր ծոմ պահելը նկատելի լինի ոչ թե մարդկանց, այլ ձեր Հորը: Այդ ժամանակ ձեր Հայրը, ով անտեսանելի է, բայց տեսնում է ամեն բան, կհատուցի ձեզ: 19  Այլևս ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա,+ որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են դրանք, և գողերը՝ գողանում: 20  Փոխարենը ձեզ համար գանձեր դիզեք երկնքում,+ որտեղ ո՛չ ցեցն ու ժանգն են ոչնչացնում դրանք,+ և ո՛չ էլ գողերն են գողանում: 21  Չէ՞ որ որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի: 22  Մարմնի ճրագը աչքն է:+ Ուստի եթե ձեր աչքը կենտրոնացած է մեկ բանի վրա,* ձեր ամբողջ մարմինը լուսավորված կլինի: 23  Բայց եթե ձեր աչքը նախանձով+ այս ու այն կողմ է նայում,* ձեր ամբողջ մարմինը խավարի մեջ կլինի: Եվ եթե ձեր միջի լույսը իրականում խավար է, ուրեմն ի՜նչ մեծ խավարի մեջ եք դուք: 24  Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև մեկին կատի, իսկ մյուսին կսիրի,+ կամ էլ մեկին նվիրված կլինի, իսկ մյուսին կարհամարհի: Չեք կարող լինել և՛ Աստծու ծառան, և՛ հարստության:+ 25  Ուստի ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք+ այն մասին, թե ինչ եք ուտելու, ինչ եք խմելու կամ ինչ եք հագնելու:+ Չէ՞ որ կյանքը* ուտելիքից ավելին է, և մարմինը՝ հագուստից:+ 26  Ուշադրություն դարձրեք երկնքի թռչուններին.+ նրանք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ էլ ամբարում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք նրանցից թանկ եք: 27  Մի՞թե ձեզնից որևէ մեկը կարող է մտահոգվելով իր կյանքը թեկուզ մեկ ժամով* երկարացնել:+ 28  Ինչո՞ւ եք մտահոգվում հագուստի համար: Սովորեք՝ նայելով, թե ինչպես են աճում դաշտի շուշանները. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում, 29  բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը+ իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց: 30  Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե առավել ևս ձեզ չի հագցնի, ո՛վ թերահավատներ: 31  Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք+՝ ասելով՝ «Ի՞նչ ենք ուտելու», «Ի՞նչ ենք խմելու», կամ՝ «Ի՞նչ ենք հագնելու»:+ 32  Ուրիշ ազգերի մարդիկ* են, որ ջանադրաբար ձգտում են ձեռք բերել այդ բաները: Մինչդեռ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ ամենը անհրաժեշտ է ձեզ: 33  Ձեր կյանքում միշտ առաջին տեղում դրեք Աստծու թագավորությունը և նրա արդար չափանիշները, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ:+ 34  Ուստի երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին.+ վաղվա օրը նոր մտահոգություններ կբերի իր հետ: Օրվա հոգսը արդեն իսկ բավական է»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «գթասրտության նվերներ եք տալիս»: Բառարանում տես «Գթասրտության նվերներ»:
Կամ՝ «թող անվանդ վերաբերվեն որպես սուրբ բանի»:
Կամ հնարավոր է՝ «Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»:
Կամ՝ «մեղքերը»:
Բռց.՝ «մի՛ տար մեզ փորձության»:
Կամ՝ «չեն հետևում իրենց արտաքինին»:
Կամ՝ «հստակ է տեսնում»: Բռց.՝ «պարզ է»:
Բռց.՝ «վատն է», «չար է»:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «մեկ կանգունով»: Տես հավելված Բ14:
Այսինքն՝ Աստծուն չծառայող մարդիկ: