Մատթեոս 7։1-29

  • ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ (1-27)

    • Մի՛ դատեք (1-6)

    • Շարունակեք խնդրել, շարունակեք փնտրել, շարունակեք թակել (7-11)

    • Ոսկե կանոնը (12)

    • Նեղ դուռը (13, 14)

    • Իրենց պտուղներից կճանաչվեն (15-23)

    • Ժայռի վրա հիմնված տունը, ավազի վրա կառուցված տունը (24-27)

  • Հիսուսի ուսուցանելուց ժողովուրդն ապշել էր (28, 29)

7  «Մի՛ դատեք,*+ որ չդատվեք,  որովհետև ինչպես որ դատեք, այնպես էլ կդատվեք,+ և ինչպես վերաբերվեք ուրիշներին, այնպես էլ ձեզ կվերաբերվեն:*+  Այդ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղին ուշադրություն դարձնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում:+  Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «Թող աչքիդ միջի շյուղը հանեմ», երբ քո աչքում գերան կա:  Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր, այդ ժամանակ հստակ կտեսնես ու կկարողանաս եղբորդ աչքից շյուղը հանել:  Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք,+ քանի որ նրանք պարզապես ոտնատակ կանեն դրանք, ապա վրա կտան ու կհոշոտեն ձեզ:  Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ,+ շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ:+  Այո՛, խնդրողը կստանա,+ փնտրողը կգտնի, և թակողի առաջ կբացվի:  Եթե մեկի որդին հաց խնդրի իրենից, մի՞թե նա քար կտա նրան, 10  կամ եթե ձուկ խնդրի, մի՞թե օձ կտա նրան: 11  Ուրեմն եթե դուք, մեղավոր լինելով հանդերձ, գիտեք բարիքներ* տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնային Հայրը բարիքներ կտա+ իրենից խնդրողներին:+ 12  Ուրեմն ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, այդպես էլ դուք վարվեք նրանց հետ,+ որովհետև հենց սա է Օրենքի և մարգարեների գրածների բուն էությունը:+ 13  Նեղ դռնով ներս մտեք,+ որովհետև լայն դուռն ու ընդարձակ ճանապարհը դեպի կործանում են տանում, և այդ դռնով շատերն են մտնում, 14  մինչդեռ նեղ դուռն ու դժվարանցանելի ճանապարհը դեպի կյանք են տանում, և այն քչերն են գտնում:+ 15  Զգուշացեք կեղծ մարգարեներից,+ որ գալիս են ձեզ մոտ՝ ոչխարի մորթիով քողարկված,+ բայց իրականում գիշատիչ գայլեր են:+ 16  Նրանց կճանաչեք իրենց պտուղներից: Չէ՞ որ փշերից խաղող չեն քաղում, ոչ էլ տատասկից՝ թուզ:+ 17  Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն վատ ծառ վատ պտուղ է տալիս:+ 18  Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, վատ ծառն էլ չի կարող լավ պտուղ տալ:+ 19  Լավ պտուղ չտվող ամեն ծառ կտրում և կրակն են գցում:+ 20  Այնպես որ իրենց պտուղներից կճանաչեք նրանց:+ 21  Ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասող ամեն մարդ չէ, որ կմտնի երկնքի թագավորություն, այլ միայն նա, ով կատարում է իմ երկնային Հոր կամքը:+ 22  Կգա օրը, երբ շատերը կասեն ինձ. «Տե՛ր, Տե՛ր,+ չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով զորավոր շատ գործեր արեցինք»:+ 23  Բայց այն ժամանակ պարզ կասեմ նրանց. «Ես ձեզ երբեք էլ չեմ ճանաչել: Հեռացե՛ք ինձնից, անօրենությո՛ւն գործողներ»:+ 24  Այսպիսով՝ ով լսում է իմ այս խոսքերն ու կատարում դրանք, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը ժայռի վրա կառուցեց:+ 25  Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ ժայռի վրա էր հիմնված: 26  Իսկ ով լսում է իմ այս խոսքերը և չի կատարում դրանք, նման է մի անմիտ մարդու, որն իր տունը ավազի վրա կառուցեց:+ 27  Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը,+ և այն չդիմացավ ու ամբողջովին ավերվեց»: 28  Եվ այսպես՝ Հիսուսը վերջացրեց իր ասելիքը: Նրա ուսուցանելուց ժողովուրդն ապշել էր,+ 29  որովհետև նա սովորեցնում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը,+ ոչ թե իրենց Օրենքի ուսուցիչների* պես:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Մի՛ քննադատեք», «Մի՛ մեղադրեք»: Բռց.՝ «Դադարե՛ք դատելուց»:
Կամ՝ «ինչ չափով որ չափեք ու տաք ուրիշներին, նույն չափով էլ կչափվի ու կտրվի ձեզ»:
Բռց.՝ «լավ նվերներ»:
Բռց.՝ «դպիրների»: