Մատթեոս 9։1-38

  • Հիսուսը բուժում է մի անդամալույծի (1-8)

  • Հիսուսը կանչում է Մատթեոսին (9-13)

  • Հարցեր ծոմապահության մասին (14-17)

  • Հայրոսի աղջիկը: Կինը դիպչում է Հիսուսի վերնահագուստին (18-26)

  • Հիսուսը բուժում է կույրերին ու համրին (27-34)

  • Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ (35-38)

9  Այսպիսով՝ Հիսուսը նավ նստեց և ծովն անցնելով՝ գնաց այն քաղաք, որտեղ ապրում էր:+  Մարդիկ պատգարակի վրա պառկած մի անդամալույծի բերեցին նրա մոտ: Նրանց հավատը տեսնելով՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Մի՛ անհանգստացիր, զավա՛կս, քո մեղքերը ներված են»:+  Օրենքի ուսուցիչներից* ոմանք իրենց մտքում ասացին. «Այս մարդն անարգում է Աստծուն»:  Իմանալով, թե նրանք ինչ մտքեր ունեն՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի չար բաներ մտածում:*+  Հեշտ է ասել՝ քո մեղքերը ներված են, բայց որևէ մեկը կարո՞ղ է այս մարդուն ասել՝ վեր կաց ու քայլիր, և նա վեր կենա:+  Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու: Որպեսզի համոզվեք դրանում...»:– Դիմելով անդամալույծին՝ Հիսուսն ասաց. «Վեր կաց, վերցրու պատգարակդ և տուն գնա»:+  Նա էլ վեր կացավ ու տուն գնաց:  Սա տեսնելով՝ բազմությունը վախով համակվեց: Նրանք սկսեցին փառաբանել Աստծուն, ով այսպիսի իշխանություն էր տվել մարդուն:  Այդտեղից գնալիս Հիսուսը տեսավ մաքսատանը նստած մի մարդու, որի անունը Մատթեոս էր, և ասաց նրան. «Իմ հետևորդը դարձիր»: Մատթեոսն էլ վեր կացավ ու նրան հետևեց:+ 10  Ավելի ուշ, երբ Հիսուսն իր աշակերտների հետ ճաշում էր նրա տանը, շատ հարկահավաքներ ու մեղսագործներ եկան նրանց հետ ճաշելու:+ 11  Դա տեսնելով՝ փարիսեցիները նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է ձեր ուսուցիչը հաց ուտում հարկահավաքների ու մեղսագործների հետ»:+ 12  Երբ Հիսուսը լսեց նրանց խոսքերը, ասաց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները:+ 13  Գնացեք և մտածեք, թե ինչ են նշանակում այս խոսքերը. «Իմ ուզածը գթասրտություն է, ոչ թե զոհ»:+ Ես եկել եմ ոչ թե արդարներին* կանչելու, այլ մեղսագործներին»: 14  Հետո Հովհաննեսի աշակերտները եկան Հիսուսի մոտ ու հարցրին. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ու փարիսեցիները ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:+ 15  Հիսուսն էլ նրանց ասաց. «Փեսայի ընկերները սգալու պատճառ չունեն, քանի դեռ փեսան+ իրենց հետ է: Սակայն օրեր կգան, երբ փեսային կխլեն նրանցից,+ և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն: 16  Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, որովհետև նոր կտորը մտնելով կպոկվի, և պատռվածքն ավելի մեծ կլինի:+ 17  Ոչ էլ նոր գինին են լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը կպատռվեն. արդյունքում գինին կթափվի, տիկերն էլ կփչանան: Դրա համար նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և թե՛ գինին, թե՛ տիկերը անվնաս են մնում»: 18  Մինչ Հիսուսը նրանց հետ խոսում էր այս մասին, մի ղեկավար մարդ մոտեցավ ու խոնարհվելով նրա առաջ՝ ասաց. «Աղջիկս հիվանդ է և հիմա գուցե արդեն մահացած լինի, բայց եթե գաս ու ձեռքդ նրա վրա դնես, կկենդանանա»:+ 19  Հիսուսն էլ վերցրեց իր աշակերտներին ու գնաց նրա հետ: 20  Մի կին, որը 12 տարի արյունահոսությամբ էր տառապում,+ հետևից մոտեցավ Հիսուսին ու դիպավ նրա վերնահագուստի եզրին:+ 21  Կինն իր մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա վերնահագուստին, կլավանամ»: 22  Հիսուսը շրջվեց և նրան տեսնելով՝ ասաց. «Մի՛ վախեցիր, դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ»:+ Այդ ժամանակվանից կնոջ առողջությունը վերականգնվեց:+ 23  Երբ Հիսուսը հասավ այդ ղեկավար մարդու տուն, տեսնելով սրնգահարներին ու լացուկոծ անող բազմությանը՝+ 24  ասաց. «Դուրս եկեք այստեղից. աղջիկը չի մահացել, նա քնած է»:+ Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա: 25  Հավաքվածներին դուրս հանելուց հետո՝ Հիսուսը գնաց այնտեղ, որտեղ աղջիկն էր: Ապա բռնեց աղջկա ձեռքը,+ և նա վեր կացավ:+ 26  Տեղի ունեցածի մասին լուրը տարածվեց այդ ողջ շրջանում: 27  Երբ Հիսուսը դուրս եկավ այդտեղից, երկու կույր մարդ,+ նրա հետևից գնալով, սկսեցին բղավել. «Խղճա՛ մեզ, Դավթի՛ Որդի»: 28  Հիսուսը մի տուն մտավ, կույրերն էլ եկան նրա մոտ, և նա հարցրեց նրանց. «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ բուժել ձեզ»:+ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»: 29  Այդ ժամանակ Հիսուսը դիպավ նրանց աչքերին+ ու ասաց. «Ձեր դրսևորած հավատի համար թող ձեր ուզածը կատարվի»: 30  Եվ նրանց աչքերը սկսեցին տեսնել: Հիսուսը խստիվ պատվիրեց. «Նայեք՝ հանկարծ ոչ ոք չիմանա այս մասին»:+ 31  Բայց նրանք դուրս եկան ու այդ շրջանում ամենուրեք պատմեցին նրա մասին: 32  Նրանց դուրս գալու ժամանակ Հիսուսի մոտ բերեցին մի համր մարդու, որը դիվահար էր:+ 33  Երբ Հիսուսը հանեց դևին, համրը սկսեց խոսել:+ Մարդիկ ապշահար ասում էին. «Իսրայելում երբեք այսպիսի բան չենք տեսել»:+ 34  Իսկ փարիսեցիներն ասում էին. «Նա դևերի իշխանի միջոցով է դևեր հանում»:+ 35  Հիսուսը սկսեց շրջել բոլոր քաղաքներում և գյուղերում՝ ուսուցանելով ժողովարաններում, քարոզելով Թագավորության մասին բարի լուրը և բուժելով ամեն հիվանդություն ու տկարություն:+ 36  Երբ նա տեսնում էր մարդկանց բազմությունները, խղճահարությունից նրա սիրտը ճմլվում էր,+ որովհետև հովիվ չունեցող ոչխարների պես կեղեքված ու անտեսված էին:+ 37  Ուստի իր աշակերտներին ասաց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ:+ 38  Այնպես որ աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Դպիրներից»:
Բռց.՝ «չար բաներ մտածում ձեր սրտերում»:
Այսինքն՝ նրանց, ովքեր իրենց մյուսներից արդար էին համարում:
Այսինքն՝ դեռ չլվացված, չմտած կտորից: