Մարկոս 10։1-52

  • Ամուսնություն և ամուսնալուծություն (1-12)

  • Հիսուսն օրհնում է երեխաներին (13-16)

  • Հարուստ մարդը հարց է տալիս (17-25)

  • Զոհողություններ՝ հանուն Թագավորության (26-31)

  • Հիսուսը կրկին խոսում է իր մոտալուտ մահվան մասին (32-34)

  • Հակոբոսի ու Հովհաննեսի խնդրանքը (35-45)

    • Հիսուսը փրկագին է տալու շատերի համար (45)

  • Կույր Բարտիմեոսը բուժվում է (46-52)

10  Այնտեղից Հիսուսը գնաց Հորդանանի մյուս կողմում գտնվող այն տարածքը, որը սահմանամերձ էր Հրեաստանին: Նրա մոտ դարձյալ մեծ բազմություն հավաքվեց, և նա, ինչպես միշտ, սկսեց ուսուցանել նրանց:+  Նրան փարիսեցիներ մոտեցան և փորձելու նպատակով հարցրին, թե արդյոք մարդը կարող է բաժանվել իր կնոջից:+  Հիսուսն ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ է պատվիրել»:  Նրանք ասացին. «Մովսեսը թույլ է տվել ամուսնալուծության վկայական տալ կնոջը ու բաժանվել նրանից»:+  Հիսուսն ասաց նրանց. «Ձեր սիրտը համառ է,+ այդ պատճառով էլ նա այդպիսի պատվիրան է գրի առել ձեզ համար:+  Սակայն ի սկզբանե, երբ Աստված ստեղծեց մարդկանց, «նա ստեղծեց տղամարդ ու կին:+  Ուստի տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,+  և երկուսը մեկ մարմին կլինեն»:+ Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են:  Ուրեմն ինչ որ Աստված միավորեց,* թող մարդը չբաժանի»:+ 10  Երբ մի տան մեջ էին, աշակերտները հարցեր տվեցին նրա ասածի մասին: 11  Նա էլ ասաց. «Ով որ բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում+ նրա հանդեպ: 12  Նմանապես, եթե մի կին բաժանվում է իր ամուսնուց և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում»:+ 13  Մարդիկ Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որ օրհնի նրանց,* բայց աշակերտները նախատեցին բերողներին:+ 14  Դա տեսնելով՝ Հիսուսը վրդովվեց և ասաց. «Թողեք՝ երեխաները գան ինձ մոտ, մի՛ արգելեք նրանց. այդպիսիներինն է երկնքի թագավորությունը:+ 15  Հաստատ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, ընդհանրապես չի մտնի այնտեղ»:+ 16  Եվ նա գրկեց երեխաներին ու ձեռքերը նրանց վրա դնելով՝ օրհնեց:+ 17  Երբ Հիսուսը գնաց այդտեղից, ճանապարհին մի մարդ վազելով մոտ եկավ, նրա առաջ ծնկի իջավ ու հարցրեց. «Բարի՛ Ուսուցիչ,* ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»:*+ 18  Հիսուսն էլ ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում: Ոչ ոք բարի չէ՝ բացի մեկից՝ Աստծուց:+ 19  Դու գիտես պատվիրանները՝ «Մի՛ սպանիր,+ մի՛ շնացիր,*+ մի՛ գողացիր,+ սուտ վկայություն մի՛ տուր,+ ոչ մեկից խաբեությամբ ոչինչ մի՛ կորզիր,+ պատվիր քո հորն ու մորը»»:+ 20  Այդ մարդն ասաց. «Ուսուցի՛չ, ես այդ բոլորը փոքրուց պահում եմ»: 21  Հիսուսը նայեց նրան ու նրա հանդեպ ջերմ սիրով համակված՝ ասաց. «Քեզ մի բան է պակասում. գնա վաճառիր, ինչ որ ունես, և աղքատներին տուր: Այդ դեպքում գանձ կունենաս երկնքում: Այնուհետև եկ ու իմ հետևորդը դարձիր»:+ 22  Հիսուսի պատասխանը վշտացրեց նրան, և նա տխուր-տրտում հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ:+ 23  Իր շուրջը գտնվող մարդկանց նայելով՝ Հիսուսն ասաց աշակերտներին. «Փող ունեցողների համար որքա՜ն դժվար կլինի մտնել Աստծու թագավորություն»:+ 24  Դա լսելով՝ աշակերտները զարմացան: Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Զավակնե՛րս, հեշտ չէ մտնել Աստծու թագավորություն: 25  Ավելի հեշտ է՝ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»:+ 26  Աշակերտներն ավելի զարմացան ու հարցրին նրան.* «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»:+ 27  Հիսուսը նայեց ուղիղ նրանց աչքերին ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար՝ ոչ. նրա համար անհնարին բան չկա»:+ 28  Պետրոսն ասաց նրան. «Մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևում»:+ 29  Հիսուսն էլ ասաց. «Հավաստիացնում եմ ձեզ. չկա մեկը, որ իմ անվան և բարի լուրի համար թողած լինի տուն, եղբայրներ, քույրեր, մայր, հայր, զավակներ կամ էլ արտեր,+ 30  որ այժմ չստանա հարյուրապատիկը՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր, հետն էլ՝ հալածանքներ,+ իսկ ապագայում՝* հավիտենական կյանք: 31  Շատերը, ովքեր հիմա առաջիններն են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները առաջիններ կլինեն»:+ 32  Հիսուսն ու իր աշակերտները գնում էին Երուսաղեմ տանող ճանապարհով: Հիսուսը գնում էր՝ նրանցից առաջ ընկած, իսկ աշակերտները զարմացած հետևում էին նրան: Հետևից գնացողներից ոմանք էլ վախեցած էին: Հիսուսը, 12 առաքյալներին մի կողմ տանելով, նորից սկսեց նրանց հետ խոսել այն մասին, թե ինչ է պատահելու իրեն.+ 33  «Ահա և գնում ենք Երուսաղեմ: Այնտեղ մարդու Որդին կհանձնվի ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* ձեռքը: Նրանք մահվան կդատապարտեն նրան ու կհանձնեն այլազգիներին, 34  որոնք ծաղրուծանակի կենթարկեն նրան, կթքեն նրա վրա, կխարազանեն ու կսպանեն նրան, բայց երրորդ օրը* նա հարություն կառնի»:+ 35  Զեբեդեոսի որդիները՝+ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք, որ մեր խնդրանքը կատարես»:+ 36  Նա հարցրեց. «Ի՞նչ եք ուզում՝ անեմ ձեզ համար»: 37  Նրանք էլ ասացին. «Երբ ստանաս քո փառավոր դիրքը, թույլ տուր, որ մեկս քո աջ կողմում նստի, իսկ մյուսս՝ ձախ կողմում»:+ 38  Բայց Հիսուսն ասաց. «Դուք չգիտեք՝ ինչ եք խնդրում: Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որ ես եմ խմում, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում»:+ 39  Նրանք պատասխանեցին. «Կարող ենք»: Հիսուսն էլ ասաց. «Դուք կխմեք այն բաժակից, որից ես եմ խմում, և կմկրտվեք այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում,+ 40  բայց իմ աջ ու ձախ կողմում նստելը ես չեմ որոշում: Այդ տեղերում կնստեն նրանք, ում համար դրանք նախատեսված կլինեն»: 41  Երբ մյուս տասը աշակերտները լսեցին այդ խնդրանքի մասին, վրդովմունքով լցվեցին Հակոբոսի և Հովհաննեսի հանդեպ:+ 42  Բայց Հիսուսը բոլոր աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Դուք գիտեք, որ ժողովուրդների ղեկավարներ համարվողները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում:+ 43  Մինչդեռ ձեր մեջ այդպես չպետք է լինի. ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի,+ 44  և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է բոլորի ծառան լինի: 45  Մարդու Որդին էլ եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի+ և իր կյանքը որպես փրկագին տա շատերի համար»:*+ 46  Հետո նրանք եկան Երիքով: Երբ Հիսուսն իր աշակերտների հետ մի մեծ բազմության ուղեկցությամբ դուրս էր գալիս Երիքովից, ճանապարհի եզրին նստած էր Բարտիմեոս անունով մի մուրացկան (Տիմեոսի որդին), որը կույր էր:+ 47  Լսելով, որ նազարեթցի Հիսուսն է անցնում, նա սկսեց բղավել. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի,+ խղճա՛ ինձ»:+ 48  Շատերը սկսեցին սաստել նրան՝ ասելով, որ լռի, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 49  Հիսուսը կանգ առավ ու ասաց. «Ինձ մոտ կանչեք նրան»: Կույր մարդուն կանչեցին՝ ասելով. «Սրտապնդվիր, վեր կաց, նա կանչում է քեզ»: 50  Մի կողմ գցելով իր վերնահագուստը՝ նա իսկույն ոտքի ելավ ու գնաց Հիսուսի մոտ: 51  Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ ես ուզում՝ անեմ քեզ համար»: Նա պատասխանեց. «Ռաբբունի՛,* թող տեսողությունս վերականգնվի»: 52  Հիսուսն ասաց. «Գնա խաղաղությամբ, քո հավատը բուժեց քեզ»:+ Նրա տեսողությունն անմիջապես վերականգնվեց,+ և նա բազմության հետ գնաց նրա հետևից:

Ծանոթագրություններ

Կամ՝ «միավորեց մեկ լծի տակ»:
Բռց.՝ «ձեռքերը նրանց վրա դնի»:
Ըստ ամենայի, այս բառերը օգտագործում էին որպես մեծարանքի տիտղոս, ինչպիսիք գործածում էին ռաբբիներին դիմելիս:
Բռց.՝ «ժառանգեմ»:
Բառարանում տես «Շնություն»:
Կամ հնարավոր է՝ «իրար»:
Կամ՝ «գալիք համակարգում»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «դպիրների»:
Բռց.՝ «երեք օր հետո»:
Կամ՝ «շատերի կյանքի դիմաց»:
Նշանակում է «ուսուցիչ»: