Մարկոս 11։1-33

  • Հիսուսի փառահեղ մուտքը (1-11)

  • Անիծում է թզենին (12-14)

  • Հիսուսը մաքրում է տաճարը (15-18)

  • Ուսուցանում է չորացած թզենու օրինակով (19-26)

  • Հիսուսի իշխանությունը կասկածի են ենթարկում (27-33)

11  Երբ նրանք մոտենում էին Երուսաղեմին և արդեն Ձիթենյաց լեռան վրա էին, որտեղ գտնվում էին Բեթփագե ու Բեթանիա+ գյուղերը, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց՝+  ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի քուռակ* կտեսնեք կապված, որի վրա դեռ մարդ չի նստել: Արձակեք դրան ու բերեք այստեղ:  Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի՝ «Ինչո՞ւ եք արձակում», ասեք՝ «Տիրոջը պետք է, շուտով հետ կուղարկի»»:  Նրանք էլ գնացին ու տեսան քուռակին փողոցում՝ մի տան դռան մոտ կապված, և արձակեցին այն:+  Բայց այնտեղ կանգնածներից ոմանք հարցրին. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում քուռակին»:  Աշակերտները պատասխանեցին Հիսուսի ասածի պես, նրանք էլ թողեցին, որ տանեն:  Երբ քուռակը+ բերեցին Հիսուսի մոտ, աշակերտները իրենց վերնահագուստները գցեցին դրա վրա, և նա հեծավ այն:+  Շատերը ճանապարհի վրա փռում էին իրենց վերնահագուստները, ոմանք էլ՝ տերևախիտ ճյուղեր, որ կտրել էին շրջակա ծառերից:+  Հիսուսի առջևից ու հետևից գնացողները բացականչում էին. «Խնդրո՜ւմ ենք, փրկիր նրան:*+ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով:+ 10  Օրհնյա՜լ է մեր հայր Դավթի գալիք Թագավորությունը:+ Խնդրո՜ւմ ենք, փրկիր, ո՜վ բարձունքներում բնակվող»: 11  Հիսուսը մտավ Երուսաղեմ ու գնաց տաճար: Այնտեղ նա իր շուրջն ամեն ինչ աչքի անցկացրեց և, քանի որ արդեն ուշ էր, 12 առաքյալների հետ գնաց Բեթանիա:+ 12  Հաջորդ օրը, երբ նրանք դուրս եկան Բեթանիայից, Հիսուսը քաղց զգաց:+ 13  Հեռվում նա մի թզենի տեսավ, որն արդեն տերևակալել էր, և գնաց տեսնելու՝ վրան պտուղ կա, թե ոչ: Սակայն մոտենալով՝ տերևներից բացի ոչինչ չգտավ. բանն այն է, որ դեռ թզի ժամանակը չէր: 14  Ուստի ասաց. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի»:+ Աշակերտները լսեցին նրա ասածը: 15  Նրանք հասան Երուսաղեմ: Մտնելով տաճար՝ Հիսուսը սկսեց այնտեղից վռնդել առուծախ անողներին և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները:+ 16  Նա թույլ չէր տալիս, որ ինչ-որ մեկը ճանապարհը կարճացնելու համար տաճարի միջով որևէ բան անցկացնի: 17  Նաև ուսուցանում էր՝ ասելով. «Չէ՞ որ գրված է. «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն բոլոր ազգերի համար»:+ Բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»:+ 18  Երբ ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* լսեցին Հիսուսի արածների մասին, սկսեցին նրան սպանելու հնար փնտրել:+ Նրանք վախ ունեին Հիսուսի հանդեպ, քանի որ ողջ ժողովուրդը շատ էր տպավորվում նրա ուսուցանելուց:+ 19  Իրիկնամուտին Հիսուսը և իր աշակերտները դուրս եկան քաղաքից: 20  Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, երբ անցնում էին թզենու մոտով, տեսան, որ այն արմատից չորացել է:+ 21  Պետրոսը, հիշելով նախորդ օրը տեղի ունեցածը, Հիսուսին ասաց. «Ռաբբի՛, տես, քո անիծած թզենին չորացել է»:+ 22  Հիսուսն էլ ասաց. «Աստծու հանդեպ հավատ ունեցեք: 23  Հավաստիացնում եմ ձեզ. եթե մեկն այս սարին ասի՝ «Վեր կաց ու ծովն ընկիր», և իր սրտում չկասկածի, այլ հավատա, որ ինչ ասում է, կկատարվի, այդպես էլ կլինի:+ 24  Դրա համար ասում եմ. ինչ էլ որ խնդրեք ձեր աղոթքում, հավատացեք, որ արդեն ստացել եք, և կստանաք:+ 25  Երբ աղոթելիս լինեք,* ներեք նրանց, ում դեմ ինչ-որ բան ունեք, որ ձեր երկնային Հայրն էլ ձեր հանցանքները ների»:+ 26  ....* 27  Նրանք նորից եկան Երուսաղեմ: Երբ Հիսուսը շրջում էր տաճարում, ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն ու երեցները նրա մոտ եկան 28  ու ասացին. «Ինչ որ անում ես, ի՞նչ իշխանությամբ ես անում: Ո՞վ է քեզ այդպիսի բաներ անելու իրավասություն տվել»:+ 29  Հիսուսն ասաց նրանց. «Մի հարց տամ ձեզ: Եթե պատասխանեք, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը: 30  Հովհաննեսը մկրտելու իրավասությունը+ երկնքի՞ց էր ստացել, թե՞ մարդկանցից: Պատասխանեք»:+ 31  Նրանք սկսեցին իրար հետ խորհրդակցել. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան», 32  բայց չենք էլ համարձակվի ասել՝ մարդկանցից»: Նրանք վախենում էին ժողովրդից, որովհետև բոլորն ընդունում էին, որ Հովհաննեսն իրոք մարգարե էր:+ 33  Ուստի պատասխանեցին Հիսուսին. «Չգիտենք»: Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը»:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ էշի քուռակ:
Սա խնդրանք է՝ ուղղված Աստծուն:
Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «կանգնեք աղոթելու»: