Մարկոս 14։1-72

  • Քահանաները ծրագրում են սպանել Հիսուսին (1, 2)

  • Մի կին անուշահոտ յուղ է լցնում Հիսուսի գլխին (3-9)

  • Հուդան մատնում է Հիսուսին (10, 11)

  • Վերջին Պասեքը (12-21)

  • Տիրոջ ընթրիքը (22-26)

  • Հիսուսն ասում է, որ Պետրոսն ուրանալու է իրեն (27-31)

  • Հիսուսն աղոթում է Գեթսեմանի պարտեզում (32-42)

  • Հիսուսին ձերբակալում են (43-52)

  • Հիսուսը կանգնում է Սինեդրիոնի առաջ՝ դատվելու (53-65)

  • Պետրոսը ուրանում է Հիսուսին (66-72)

14  Երկու օր հետո+ Պասեքն+ էր և Անթթխմոր հացերի տոնը:+ Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* հնար էին փնտրում, որ խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն,+  սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որովհետև միգուցե ժողովրդի մեջ խռովություն բարձրանա»:  Երբ Հիսուսը Բեթանիայում էր և ընթրում էր Սիմոնի տանը, ով բուժվել էր բորոտությունից, մի կին եկավ՝ ձեռքին ալաբաստրե* սրվակ, որը լի էր նարդոսի շատ թանկարժեք, մաքուր, անուշահոտ յուղով: Սրվակի գլխիկը կոտրելով՝ նա յուղը լցրեց Հիսուսի գլխին:+  Սակայն ոմանք վրդովված իրար մեջ ասացին. «Ինչի՞ համար այդպես վատնվեց այդ անուշահոտ յուղը:  Այն կարելի էր վաճառել ավելի քան 300 դինարով* և փողը աղքատներին տալ»: Ու նրանք շատ զայրացան կնոջ վրա:*  Բայց Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք այս կնոջը: Ինչո՞ւ եք նրան վատ դրության մեջ դնում: Նա լավ բան արեց իմ հանդեպ:+  Աղքատները միշտ ձեզ հետ են,+ և երբ էլ ուզեք, կարող եք բարիք անել նրանց, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ:+  Նա իր ձեռքից եկածն արեց. անուշահոտ յուղը ինձ վրա լցնելով՝ մարմինս նախօրոք պատրաստեց թաղման:+  Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի,+ այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»:+ 10  Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց ավագ քահանաների մոտ, որ Հիսուսին մատնի:+ 11  Հուդայի առաջարկը լսելով՝ նրանք շատ ուրախացան ու խոստացան փող* տալ նրան:+ Եվ նա սկսեց հարմար առիթ փնտրել, որ մատնի Հիսուսին: 12  Անթթխմոր հացերի տոնի+ առաջին օրը, երբ սովորաբար Պասեքի զոհն+ էր մատուցվում, Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Որտե՞ղ ես ուզում՝ գնանք ու քեզ համար պատրաստենք Պասեքի ընթրիքը»:+ 13  Նա էլ իր աշակերտներից երկուսին ուղարկեց և ասաց. «Գնացեք քաղաք, այնտեղ ձեզ կդիմավորի ջրի սափոր տանող մի մարդ: Նրա հետ գնացեք+ 14  և, որ տուն որ նա մտնի, այդ տան տիրոջն ասեք. «Ուսուցիչն ասում է. «Ցույց տուր այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ կարող եմ ուտել Պասեքի ընթրիքը»»: 15  Նա կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ, որտեղ կա անհրաժեշտ ամեն բան. այնտեղ ընթրիքի պատրաստություն տեսեք մեզ համար»: 16  Աշակերտները գնացին քաղաք, և ամեն ինչ Հիսուսի ասածով եղավ: Այդպիսով՝ նրանք պատրաստություն տեսան Պասեքի համար: 17  Երեկոյան Հիսուսը 12 առաքյալների հետ եկավ:+ 18  Ու երբ նրանք սեղանի շուրջ թիկնած ուտում էին, Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ. ձեզնից մեկը մատնելու է ինձ՝ այստեղ ինձ հետ հաց ուտողներից մեկը»:+ 19  Վշտացած՝ նրանք մեկը մյուսի հետևից հարցրին. «Մի՞թե ես եմ»: 20  Նա էլ ասաց. «Տասներկուսիցդ մեկն է՝ իր հացը ինձ հետ նույն ամանի մեջ թաթախողը:+ 21  Մարդու Որդին մեռնելու է, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի:+ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, որ ծնված չլիներ»:+ 22  Մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, Աստծուն շնորհակալություն հայտնեց և մասերի բաժանելով՝ տվեց նրանց ու ասաց. «Վերցրեք, սա խորհրդանշում է իմ մարմինը»:+ 23  Ապա վերցրեց բաժակը և շնորհակալական աղոթք անելուց հետո տվեց նրանց, ու բոլորը խմեցին դրանից:+ 24  Նա ասաց. «Սա խորհրդանշում է իմ արյունը.+ այդ «արյունով վավերացվելու է ուխտը»,*+ և այն թափվելու է շատերի համար:+ 25  Հաստատ ասում եմ ձեզ. այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր գինի խմեմ Աստծու թագավորության մեջ»: 26  Վերջում գովաբանության երգեր* երգելուց հետո նրանք ճանապարհ ընկան դեպի Ձիթենյաց լեռը:+ 27  Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր բոլորդ կլքեք* ինձ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին,+ և ոչխարները կցրվեն»:+ 28  Բայց երբ հարություն առնեմ, կգնամ Գալիլեա, մինչև դուք գաք»:+ 29  Սակայն Պետրոսն ասաց նրան. «Թեկուզ բոլորն էլ լքեն քեզ, ես չեմ լքի»:+ 30  Հիսուսն էլ նրան ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. այսօր՝ հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 31  Բայց Պետրոսն իր ասածն էր պնդում. «Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, երբեք չեմ ուրանա քեզ»: Մյուսներն էլ էին նույնը ասում:+ 32  Նրանք գնացին Գեթսեմանի կոչվող վայրը: Հիսուսն աշակերտներին ասաց. «Դուք այստեղ նստեք, իսկ ես գնամ աղոթեմ»:+ 33  Նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին:+ Նրան սկսել էին համակել մտատանջություններն ու տագնապի ուժգին զգացումը: 34  Հիսուսն ասաց. «Ես շատ տխուր եմ,+ մահու չափ: Մնացեք այստեղ և արթուն եղեք»:+ 35  Ապա նրանցից փոքր-ինչ հեռացավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց և սկսեց աղոթել, որ եթե հնարավոր է, այդ ծանր պահը վրա չհասնի: 36  Նա ասում էր. «Աբբա՛,* Հա՛յր,+ քեզ համար ամեն ինչ հնարավոր է. հեռացրու այս բաժակն ինձանից: Այդուհանդերձ, թող ոչ թե իմ ուզածը լինի, այլ քո ուզածը»:+ 37  Վերադառնալով՝ տեսավ, որ աշակերտները քնած են, և Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, քնա՞ծ ես: Քո մեջ ուժ չգտա՞ր մեկ ժամ արթուն մնալու:+ 38  Արթուն մնացեք և շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:+ Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»:+ 39  Եվ նորից գնաց ու աղոթեց՝ նույն բանը խնդրելով:+ 40  Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: Աշակերտները չգիտեին՝ ինչ պատասխան տան նրան: 41  Երրորդ անգամ էլ հետ եկավ ու ասաց նրանց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Բավակա՛ն է: Եկել է ժամը.+ ահա մարդու Որդին մատնվում է մեղսագործների ձեռքը: 42  Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»:+ 43  Հենց այդ պահին, երբ նա դեռ խոսում էր, Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ: Նրան ուղեկցում էր ավագ քահանաների, Օրենքի ուսուցիչների և երեցների կողմից ուղարկված մի ամբոխ, որը զինված էր սրերով ու մահակներով:+ 44  Մատնիչը պայմանավորվել էր նշան տալ նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է: Նրան կձերբակալեք ու հսկողության տակ կտանեք»: 45  Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ Հուդան մոտեցավ և ասաց՝ «Ողջո՛ւյն, ռաբբի՛», ու ջերմորեն համբուրեց նրան: 46  Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին: 47  Սակայն նրա կողքին կանգնածներից մեկը դուրս քաշեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ կտրեց նրա ականջը:+ 48  Հիսուսն ասաց իր հետևից եկածներին. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել ինձ ձերբակալելու:+ 49  Ամեն օր ձեզ մոտ էի՝ տաճարում ուսուցանում էի,+ և դուք չձերբակալեցիք ինձ: Բայց այս ամենը եղավ, որ սուրբ գրքերում գրվածները կատարվեն»:+ 50  Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան ու փախան:+ 51  Սակայն մի երիտասարդ, որը մերկ մարմնի վրա ընդամենը մի նրբահյուս կտավե հագուստ էր հագել, սկսեց մոտիկից հետևել Հիսուսին: Նրան էլ փորձեցին բռնել, 52  բայց նա թողեց իր կտավե հագուստը և մերկ* փախավ: 53  Հիսուսին տարան քահանայապետի մոտ,+ և բոլոր ավագ քահանաները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները հավաքվեցին:+ 54  Պետրոսը, բավականին հեռավորություն պահելով, Հիսուսի հետևից գնաց մինչև քահանայապետի տան բակը: Այնտեղ նա նստեց սպասավորների կողքին՝ կրակի մոտ, որ տաքանա:+ 55  Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* փորձում էին Հիսուսի դեմ վկայություն հավաքել, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն, բայց ոչ մի հարմար բան չէին գտնում:+ 56  Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ,+ սակայն նրանց վկայությունները չէին համընկնում: 57  Ոմանք էլ սուտ վկայություն տալով՝ ասում էին. 58  «Լսել ենք, թե ինչպես էր նա ասում. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»»:+ 59  Բայց այս հարցում էլ նրանց վկայությունները չէին համընկնում: 60  Հետո քահանայապետը վեր կացավ, կանգնեց նրանց առաջ ու հարցրեց Հիսուսին. «Պատասխան չունե՞ս: Չե՞ս լսում՝ ինչ մեղադրանք են ներկայացնում քո դեմ»:+ 61  Բայց նա լուռ մնաց ու ոչ մի պատասխան չտվեց:+ Քահանայապետը հարցրեց նրան. «Դու Քրիստո՞սն ես՝ փառաբանված Աստծու Որդին»: 62  Հիսուսը պատասխանեց. «Այո՛, և դուք կտեսնեք, որ մարդու Որդին+ նստած է Զորավորի* աջ կողմը+ և գալիս է երկնքի ամպերով»:+ 63  Դա լսելով՝ քահանայապետը պատռեց իր հագուստը և ասաց. «Էլ ի՞նչ վկաներ են պետք:+ 64  Ձեր ականջով լսեցիք նրա աստվածանարգ խոսքերը: Դե՞, ո՞րն է ձեր վճիռը»:* Բոլորն ասացին, որ նա մահվան է արժանի:+ 65  Ոմանք սկսեցին թքել նրա վրա:+ Նաև երեսը ծածկելով՝ բռունցքներով հարվածում էին և ասում. «Եթե մարգարե ես, կռահիր՝ ո՞վ խփեց քեզ»: Ապա դատարանի ծառայողները ապտակներ հասցրին նրա երեսին, իսկ հետո տարան նրան:+ 66  Մինչ Պետրոսը ներքևում էր՝ բակում, քահանայապետի աղախիններից մեկը եկավ+ 67  և տեսնելով նրան տաքանալիս՝ սևեռուն նայեց ու ասաց. «Դու էլ էիր այդ Հիսուսի՝ այդ նազարեթցու հետ»: 68  Բայց նա հերքեց և ասաց. «Ես նրան չեմ ճանաչում: Չեմ հասկանում՝ ինչի մասին ես խոսում»: Եվ գնաց դեպի մուտքը: 69  Աղախինը, տեսնելով նրան, նորից ասաց այնտեղ կանգնածներին. «Սա էլ է նրա աշակերտներից»: 70  Բայց Պետրոսը դարձյալ հերքեց: Քիչ անց այնտեղ կանգնածներն էլ ասացին նրան. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը, որովհետև գալիլեացի ես»: 71  Բայց նա սկսեց ինքն իրեն անեծքի տակ դնելով երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն, որի մասին խոսում եք»: 72  Եվ հենց այդ պահին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց:+ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»,+ և չկարողանալով զսպել իրեն՝ սկսեց լաց լինել:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դպիրները»:
Ալաբաստրը սպիտակ, թափանցիկ հանքաքար է:
Կամ՝ «զայրացած խոսեցին կնոջ հետ», «կշտամբեցին կնոջը»:
Բռց.՝ «արծաթ»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «օրհներգեր», «սաղմոսներ»:
Բռց.՝ «կսայթաքեք»:
Եբր. կամ արամ. բառ, որով երեխաները ջերմ, բայց և հարգալից ձևով դիմում են իրենց հորը: Համարժեք է «հայրիկ» բառին:
Կամ՝ «կիսահագնված», «միայն վարտիքով»:
Հրեական բարձրագույն դատարանը:
Բռց.՝ «զորության», «իշխանության»:
Կամ՝ «Ի՞նչ կարծիքի եք»: