Մարկոս 15։1-47

  • Հիսուսը՝ Պիղատոսի առաջ (1-15)

  • Հիսուսին հանրորեն ծաղրուծանակի են ենթարկում (16-20)

  • Հիսուսին սյանն են գամում Գողգոթայում (21-32)

  • Հիսուսի մահը (33-41)

  • Հիսուսի թաղումը (42-47)

15  Լույսը բացվելուն պես ավագ քահանաները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները՝* ամբողջ Սինեդրիոնը, խորհրդակցելուց հետո Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին: +  Պիղատոսը հարցրեց նրան. «Դու հրեաների թագավո՞րն ես»:+ Նա պատասխանեց. «Հենց այդպես էլ կա»:*+  Ավագ քահանաները շատ մեղադրանքներ էին ներկայացնում Հիսուսի դեմ:  Ուստի Պիղատոսը կրկին հարցրեց նրան. «Պատասխան չունե՞ս:+ Տես՝ ինչքան շատ մեղադրանքներ են ներկայացնում քո դեմ»:+  Սակայն Հիսուսը էլ ոչ մի պատասխան չտվեց, ինչը շատ զարմացրեց Պիղատոսին:+  Նա սովորաբար ամեն Պասեքին ժողովրդի խնդրանքով ազատ էր արձակում որևէ բանտարկյալի:+  Այդ ժամանակ բանտարկության մեջ էր Բարաբբա անունով մի մարդ իր նման այլ խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ սպանություն էին գործել:  Ամբոխը մոտեցավ ու դիմեց Պիղատոսին, որ նա, ըստ իր սովորության, բավարարի իրենց խնդրանքը:  Ի պատասխան՝ Պիղատոսն ասաց. «Կուզե՞ք՝ ազատ արձակեմ ձեր՝ հրեաներիդ թագավորին»:+ 10  Նա այդ հարցը տվեց, որովհետև գիտեր, որ ավագ քահանաները նախանձից դրդված էին Հիսուսին իր ձեռքը հանձնել:+ 11  Բայց ավագ քահանաները հրահրեցին ամբոխին, որ փոխարենը պահանջեն ազատ արձակել Բարաբբային:+ 12  Պիղատոսը կրկին հարցրեց նրանց. «Հապա ի՞նչ անեմ նրան, ում հրեաների թագավոր եք կոչում»:+ 13  Նորից ու նորից բղավելով՝ նրանք ասացին. «Սյա՛նը գամիր»:*+ 14  Սակայն Պիղատոսն ասաց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»: Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Սյա՛նը գամիր»:+ 15  Ուստի Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց+ ու հանձնեց զինվորներին, որ տանեն սյանը գամեն:+ 16  Զինվորները Հիսուսին տարան կուսակալի պալատի բակ և այնտեղ հավաքեցին ամբողջ զորագունդը:+ 17  Ապա նրան մանուշակագույն* թիկնոց հագցրին, փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին 18  և սկսեցին բացականչել. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»:+ 19  Եղեգով գլխին էին խփում, թքում էին նրա վրա և ծնկի գալով խոնարհվում նրա առաջ: 20  Հիսուսին ծաղրուծանակի ենթարկելուց հետո հանեցին մանուշակագույն թիկնոցը, հագցրին նրա վերնահագուստները ու տարան սյանը գամելու:+ 21  Նրանք տանջանքի սյունը* տանելու գործը պարտադրեցին մի անցորդի՝ Կյուրենիայից ոմն Սիմոնի՝ Ալեքսանդրոսի և Ռուֆոսի հորը, որը հարակից գյուղական տարածքից էր գալիս:+ 22  Հիսուսին բերեցին մի վայր, որ կոչվում է Գողգոթա, ինչը թարգմանվում է «գանգ»:+ 23  Այստեղ նրան զմուռսի* հետ խառնած գինի տվեցին՝+ որպես թմրեցնող միջոց, բայց նա չխմեց: 24  Հիսուսին սյանը գամեցին և նրա վերնահագուստները բաժանելու համար վիճակ* գցեցին, որ տեսնեն, թե ում ինչ կհասնի:+ 25  Առավոտյան մոտ ժամը ինն էր,* երբ նրան սյանը գամեցին: 26  Գլխավերևում փակցված էր նրա դեմ մեղադրանքը ցույց տվող հետևյալ գրությունը՝ «Հրեաների թագավորը»:+ 27  Նրա հետ նաև երկու ավազակների էին սյան վրա մահապատժի դատապարտել, մեկին՝ աջ կողմում, մյուսին՝ ձախ:+ 28  ....* 29  Անցնող-դարձողները անպատվում էին Հիսուսին ու գլուխները շարժելով՝+ ասում. «Պա՛հ, տաճարը քանդող ու երեք օրում կառուցողիս տեսեք:+ 30  Դե փրկի՛ր քեզ, իջի՛ր տանջանքի սյունից»: 31  Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչներն էլ էին ծաղրում նրան՝ ասելով. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել:+ 32  Դե թող Քրիստոսը՝ Իսրայելի թագավորը, հիմա ցած իջնի տանջանքի սյունից, որ տեսնենք ու հավատանք»:+ Անգամ Հիսուսի կողքին սյան վրա մահապատժի ենթարկված ավազակներն էին նախատում նրան:+ 33  Կեսօրին մոտ* խավար իջավ այդ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև ժամը երեքի* կողմերը:+ 34  Ժամը երեքին Հիսուսը բարձր ձայնով բացականչեց՝ «Էլի՛, էլի՛, լամա՞ սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել»:+ 35  Դա լսելով՝ մոտակայքում կանգնածներից ոմանք ասացին. «Տեսեք, Եղիային է կանչում»: 36  Մեկը վազեց, սպունգը թաթախեց թթված գինու մեջ ու փայտի ծայրին հագցնելով՝ մոտեցրեց նրան, որ խմի,+ և ասաց. «Սպասեք՝ տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան ցած իջեցնելու»: 37  Հիսուսը բարձր ձայնով բացականչեց ու շունչը տվեց:+ 38  Եվ սրբարանի վարագույրը,+ վերից վար պատռվելով, երկու մասի բաժանվեց:+ 39  Հիսուսի տանջանքի սյունից ոչ հեռու կանգնած հարյուրապետը, որը տեսավ, թե ինչ էր կատարվում նրա մահվան ժամանակ, ասաց. «Այս մարդն իսկապես Աստծու Որդին էր»:+ 40  Այնտեղ կանայք էլ կային, որ հեռվից հետևում էին այդ ամենին: Նրանց թվում էին Մարիամ Մագդաղենացին, Փոքր Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Սալոմեն,+ 41  որոնք ուղեկցում էին Հիսուսին և հոգ տանում նրան,+ երբ նա Գալիլեայում էր: Ուրիշ շատ կանայք էլ կային, որ Հիսուսի հետ եկել էին Երուսաղեմ: 42  Արդեն իրիկնամուտ էր, և քանի որ պատրաստության օրն էր, այսինքն՝ Շաբաթին նախորդող օրը, 43  արիմաթեացի Հովսեփը՝ Խորհրդի* պատվարժան մի անդամ, որը սպասում էր Աստծու թագավորությանը, համարձակություն հավաքելով՝ մտավ Պիղատոսի մոտ ու խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան:+ 44  Սակայն Պիղատոսն ընկավ տարակուսանքի մեջ, թե ինչպես կարող էր Հիսուսն արդեն մահացած լինել, և կանչելով հարյուրապետին՝ հարցուփորձ արեց այդ մասին: 45  Երբ հարյուրապետն ամեն բան հաստատեց, Պիղատոսը Հովսեփին թույլ տվեց վերցնել մարմինը: 46  Նա էլ բարձրորակ կտավ գնեց, Հիսուսին սյան վրայից իջեցրեց և այդ կտավով փաթաթելով՝ դրեց մի ժայռափոր գերեզմանում,+ ապա մի քար գլորեց ու փակեց գերեզմանի մուտքը:+ 47  Իսկ Մարիամ Մագդաղենացին և Հովսեսի մայր Մարիամը մնացին այնտեղ և նայում էին Հիսուսի գերեզմանին:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:
Կամ՝ «Սյան վրա մահապատժի՛ ենթարկիր»:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Թանկարժեք, անուշաբույր խեժ:
Բառարանում տես «Վիճակ»:
Բռց.՝ «Երրորդ ժամն էր [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «իններորդ ժամի [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «Վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:
Կամ՝ «Սինեդրիոնի»: