Մարկոս 2։1-28

  • Հիսուսը բուժում է մի անդամալույծի (1-12)

  • Հիսուսը կանչում է Ղևիին (13-17)

  • Հարցեր ծոմապահության մասին (18-22)

  • Շաբաթը Հիսուսի իշխանության տակ է (23-28)

2  Մի քանի օր անց Հիսուսը վերադարձավ Կափառնայում, և լուր տարածվեց, որ նա տանն է:+  Այնքան շատ մարդ հավաքվեց, որ տանն այլևս տեղ չկար, նույնիսկ դռան առաջ տեղ չկար: Եվ նա սկսեց Աստծու խոսքը քարոզել նրանց:+  Այդ ժամանակ Հիսուսի մոտ բերեցին մի անդամալույծի, որին պատգարակով տեղափոխում էին չորս հոգի:+  Բայց ամբոխի պատճառով չկարողացան ներս բերել Հիսուսի մոտ, ուստի նրա գլխավերևում քանդեցին տանիքի մի հատված և անցք բացելով՝ անդամալույծին պատգարակով իջեցրին:  Նրանց հավատը տեսնելով՝+ Հիսուսն ասաց անդամալույծին. «Զավա՛կս, քո մեղքերը ներված են»:+  Այնտեղ նստած Օրենքի ուսուցիչներից* մի քանիսը իրենց մտքում ասացին.+  «Ինչո՞ւ է այս մարդը այսպես խոսում: Նա անարգում է Աստծուն: Մի՞թե Աստծուց բացի՝ որևէ մեկը կարող է մեղքեր ներել»:+  Բայց Հիսուսն անմիջապես հասկացավ, թե ինչ են մտածում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ մտածում:+  Հեշտ է անդամալույծին ասել՝ քո մեղքերը ներված են, բայց որևէ մեկը կարո՞ղ է նրան ասել՝ վեր կաց, վերցրու պատգարակդ ու քայլիր, և նա վեր կենա: 10  Իմացեք, որ մարդու Որդին+ երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու:+ Որպեսզի համոզվեք դրանում...– դիմելով անդամալույծին՝ Հիսուսն ասաց,– 11  Ասում եմ քեզ, վեր կաց, վերցրու պատգարակդ և տուն գնա»: 12  Նա անմիջապես վեր կացավ, վերցրեց իր պատգարակը ու բոլորի աչքի առաջ դուրս եկավ: Բոլորն ապշած էին: Նրանք սկսեցին փառաբանել Աստծուն և ասել. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:+ 13  Հիսուսը կրկին գնաց ծովի մոտակայքը: Մարդկանց մեծ բազմություն հավաքվեց նրա մոտ, և նա սկսեց ուսուցանել նրանց: 14  Այդտեղից գնալիս նա տեսավ Ղևիին՝ Ալփեոսի որդուն, որ նստած էր մաքսատանը, և ասաց նրան. «Իմ հետևորդը դարձիր»: Նա էլ վեր կացավ ու նրան հետևեց:+ 15  Ավելի ուշ, երբ Հիսուսն իր աշակերտների հետ ճաշում էր նրա տանը, նրանց հետ սեղան էին նստած նաև շատ հարկահավաքներ ու մեղսագործներ. նրանցից շատերը դարձել էին Հիսուսի հետևորդը:+ 16  Օրենքի ուսուցիչները, որոնք փարիսեցի էին, երբ տեսան, որ նա մեղսագործների ու հարկահավաքների հետ հաց է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Նա ինչպե՞ս կարող է հարկահավաքների ու մեղսագործների հետ հաց ուտել»: 17  Դա լսելով՝ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները: Ես եկել եմ ոչ թե արդարներին* կանչելու, այլ մեղսագործներին»:+ 18  Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ պահելու սովորություն ունեին: Ուստի ոմանք Հիսուսի մոտ եկան ու հարցրին. «Այդ ինչպե՞ս է, որ Հովհաննեսի և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:+ 19  Հիսուսն էլ նրանց ասաց. «Քանի դեռ փեսան+ իրենց հետ է, փեսայի ընկերները ծոմ պահելու պատճառ չունեն: Ինչո՞ւ պետք է ծոմ պահեն, երբ նա իրենց հետ է: 20  Սակայն օրեր կգան, երբ փեսային կխլեն նրանցից,+ և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն: 21  Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, այլապես նոր կտորը մտնելով կպոկվի հին կտորից, և պատռվածքն ավելի մեծ կլինի:+ 22  Նաև ոչ ոք նոր գինին չի լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը գինուց կպատռվեն, և թե՛ գինու, թե՛ տիկերի կորուստ կլինի: Դրա համար նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում»: 23  Մի Շաբաթ օր Հիսուսն իր աշակերտների հետ անցնում էր ցորենի արտերի միջով, և աշակերտները սկսեցին ցորենի հասկեր պոկել:+ 24  Փարիսեցիներն ասացին Հիսուսին. «Աշակերտներիդ նայիր. ինչո՞ւ են անում մի բան, ինչը չի թույլատրվում անել Շաբաթ օրը»: 25  Նա էլ ասաց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ նրա ու իր հետ եղող մարդկանց ուտելիքը վերջացավ, ու նրանք սովածացան:+ 26  Դավիթը Աստծու տուն մտավ (ինչպես որ գրված է ավագ քահանա Աբիաթարի+ մասին պատմության մեջ) և ստանալով սուրբ հացերը՝* կերավ ու իր մարդկանց էլ տվեց, թեև քահանաներից բացի՝ ոչ ոք իրավասություն չուներ ուտելու դրանցից»:+ 27  Ապա Հիսուսը ավելացրեց. «Շաբաթն է ստեղծվել մարդկանց համար,+ ոչ թե մարդիկ՝ Շաբաթի: 28  Իրականում Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դպիրներից»:
Այսինքն՝ նրանց, ովքեր իրենց մյուսներից արդար էին համարում:
Այսինքն՝ դեռ չլվացված, չմտած կտորից:
Կամ՝ «Աստծու առաջ դրվող հացերը»: