Մարկոս 7։1-37

  • Դատապարտում է մարդկային ավանդույթները (1-13)

  • Սրտից եկածն է պղծում մարդուն (14-23)

  • Ասորիքի Փյունիկիայից մի կին մեծ հավատ է դրսևորում (24-30)

  • Խուլ մարդը բուժվում է (31-37)

7  Երուսաղեմից եկած փարիսեցիներն ու Օրենքի որոշ ուսուցիչներ* հավաքվեցին Հիսուսի շուրջը:+  Նրանք տեսան, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր, այսինքն՝ անլվա* ձեռքերով հաց են ուտում:  (Բանն այն է, որ փարիսեցիները և մյուս բոլոր հրեաները, առանց ձեռքերը մինչև արմունկները լվանալու, հաց չեն ուտում, քանի որ խստորեն հետևում են նախնիների ավանդույթին,  և շուկայից գալուց հետո էլ հաց չեն ուտում, մինչև ջրով չմաքրվեն: Ուրիշ շատ ավանդույթներ էլ կան, որոնցից նրանք կառչած են, օրինակ՝ գավաթների, սափորների ու պղնձե անոթների ընկղմելը ջրի մեջ):+  Ուստի փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները հարցրին Հիսուսին. «Ինչո՞ւ քո աշակերտները չեն հետևում նախնիների ավանդույթին. անմաքուր ձեռքերով են հաց ուտում»:+  Նա էլ ասաց. «Եսայիա մարգարեն շատ տեղին է գրել ձեր՝ կեղծավորներիդ մասին. «Այս մարդիկ միայն իրենց շուրթերով են պատվում ինձ, իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից:+  Զուր է նրանց պաշտամունքը, որովհետև մարդկային պատվիրաններն են սովորեցնում որպես ուսմունքներ»:+  Դուք խստորեն հետևում եք մարդկային ավանդույթներին, մինչդեռ Աստծու պատվիրաններն անտեսում եք»:+  Ապա ավելացրեց. «Ձեր ավանդույթները պահելու համար ճարպկորեն շրջանցում եք Աստծու պատվիրանները:+ 10  Օրինակ՝ Մովսեսն ասել է՝ «Պատվի՛ր քո հորն ու մորը»+ և «Իր հոր կամ մոր հետ* անարգանքով խոսողը պետք է մահվան մատնվի»:+ 11  Իսկ դուք ասում եք՝ «Սխալ չէ, եթե մարդ իր հորը կամ մորը ասի՝ «Այն, ինչով կարող էի օգնել քեզ, կորբան է (այսինքն՝ Աստծուն խոստացված ընծա)...»», 12  և դրա հիման վրա այլևս չեք թողնում, որ նա իր հոր կամ մոր համար որևէ բան անի:+ 13  Այդպես՝ ձեր հաստատած ավանդույթով Աստծու խոսքը անվավեր եք դարձնում:+ Եվ նման ուրիշ շատ բաներ էլ եք անում»:+ 14  Հետո ժողովրդին կրկին մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ լսեք, թե ինչ եմ ասում, և հասկացեք իմաստը.+ 15  մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող պղծել նրան: Մարդուն պղծում է այն, ինչ դուրս է գալիս նրա ներսից»:+ 16  ....* 17  Երբ Հիսուսն արդեն մարդկանցից հեռացել ու մի տուն էր մտել, աշակերտները նրան հարցրին, թե ինչ է նշանակում նրա բերած օրինակը:+ 18  Նա էլ ասաց. «Դո՞ւք էլ նրանց նման չեք հասկանում: Չգիտե՞ք, որ մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող պղծել նրան, 19  քանի որ ոչ թե սիրտն է մտնում, այլ ստամոքսը, ապա դուրս գալով՝ թափվում է արտաքնոցը»: Այսպիսով՝ Հիսուսը ամեն կերակուր մաքուր հայտարարեց: 20  Հետո շարունակեց. «Մարդուն պղծում է այն, ինչ դուրս է գալիս նրա ներսից,+ 21  որովհետև ներսից՝ մարդու սրտից+ են գալիս վնասակար մտքերը, որոնք տանում են անբարոյականության,* գողության, սպանության, 22  ամուսնական դավաճանության, ագահության, չար գործերի, խաբեության, լկտի վարքի,* նախանձի, աստվածանարգության,* գոռոզության և անխոհեմության: 23  Այս բոլոր վատ բաները ներսից են գալիս և պղծում են մարդուն»: 24  Հիսուսը այդտեղից ճանապարհ ընկավ ու գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը:+ Այնտեղ մի տուն մտավ: Նա չէր ցանկանում, որ մարդիկ իմանան իր գալու մասին, սակայն չկարողացավ աննկատ մնալ: 25  Հիսուսի մասին լուրն անմիջապես հասավ մի կնոջ, որի աղջիկը չար* ոգու ազդեցության տակ էր: Եվ նա եկավ ու Հիսուսի ոտքերն ընկավ:+ 26  Այդ կինը ծագումով հույն էր՝ Ասորիքի Փյունիկիայից:* Նա սկսեց աղերսել Հիսուսին, որ դևին հանի իր աղջկա միջից: 27  Բայց Հիսուսն ասաց. «Նախ երեխաները թող կշտանան: Ճիշտ չի լինի երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել»:+ 28  Սակայն կինն ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց չէ՞ որ շնիկներն էլ սեղանի տակ ուտում են երեխաների կերած հացի փշրանքները»: 29  Դա լսելով՝ Հիսուսն ասաց. «Որ այդպես պատասխանեցիր, կարող ես գնալ խաղաղությամբ. դևը դուրս է եկել աղջկադ միջից»:+ 30  Կինը տուն գնաց ու տեսավ, որ երեխան պառկած է մահճակալին. դևը դուրս էր եկել նրա միջից:+ 31  Տյուրոսի կողմերից դեպի Գալիլեայի ծով հետ գնալու ճանապարհին Հիսուսը անցավ Սիդոնի, ապա Դեկապոլիսի միջով:+ 32  Այնտեղ նրա մոտ բերեցին լեզվական արատ ունեցող մի խուլ մարդու+ և աղաչեցին, որ ձեռքը նրա վրա դնի: 33  Հիսուսն այդ մարդուն առանձին մի կողմ տարավ՝ ամբոխից հեռու, մատները դրեց նրա ականջների մեջ, հետո թքեց ու դիպավ նրա լեզվին:+ 34  Ապա դեպի երկինք նայելով՝ խոր հոգոց հանեց և ասաց՝ «Եփփաթա՛», որ նշանակում է «բացվիր»: 35  Նույն պահին այդ մարդու լսողությունը վերականգնվեց,+ և լեզվական արատը վերացավ, ու նա սկսեց պարզ խոսել: 36  Հիսուսը մարդկանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն,+ բայց ինչքան արգելում էր, այնքան ավելի շատ էին պատմում:+ 37  Զարմանքով լցված՝ նրանք ասում էին.+ «Նրա բոլոր արածները հիասքանչ են: Անգամ խուլերի ականջներն ու համրերի լեզուն է բացում»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ու որոշ դպիրներ»:
Այսինքն՝ ծիսականորեն չմաքրված:
Կամ՝ «մասին»:
Հուն. պոռնեյա-ի հոգնակի ձևը: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «անամոթ վարքի»: Հուն.՝ ասելգեյա: Բառարանում տես «Լկտի վարք»:
Սա վերաբերում է Աստծու և սուրբ բաների դեմ ասված անհարգալից խոսքերին:
Բռց.՝ «անմաքուր»:
Ըստ ամենայնի, ծնվել էր Փյունիկիայում: