Միքիա 1։1-16

  • Դատաստան Սամարիայի և Հուդայի դեմ (1-16)

    • Խնդիրների պատճառը մեղքերն ու ապստամբությունն են (5)

1  Սա է Եհովայի խոսքը, որ տեսիլքի միջոցով հաղորդվեց մորեսեթցի Միքիային*+ Հուդայի թագավորներ+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրոք: Տեսիլքը Սամարիայի ու Երուսաղեմի մասին է:   «Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ,Ուշադրությո՛ւն դարձրեք, ո՛վ երկիր և այնտեղ բնակվողներ,Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, կվկայեմ ձեր դեմ,+Եհովան կվկայի իր սուրբ տաճարից:   Ահա ես՝ Եհովաս, դուրս եմ գալիս իմ բնակության վայրից. Ես կիջնեմ ու կքայլեմ երկրի բարձունքների վրայով:   Լեռները կհալվեն ոտքերիս տակ,+Ինչպես մոմն է հալվում կրակից: Հովիտները* կճեղքվեն,Ինչպես զառիթափ լանջից գահավիժող ջրերը:   Այս ամենի պատճառը Հակոբի ապստամբությունն է,Իսրայելի տան մեղքերը:+ Ո՞վ է մեղավոր Հակոբի ապստամբության համար. Մի՞թե Սամարիան չէ:+ Ո՞վ է պատասխանատու Հուդայի սրբավայրերի համար.+ Մի՞թե Երուսաղեմը չէ:   Սամարիան ամայի դաշտում գտնվող ավերակների կույտ կդարձնեմ,Խաղողի այգիներ տնկելու տեղ: Նրա քարերը ձորը կլցնեմԵվ միայն հիմքերը կթողնեմ:   Նրա բոլոր քանդակված կուռքերը ջարդուփշուր կլինեն,+Եվ այն բոլոր նվերները, հանուն որոնց՝ նա վաճառում էր իրեն,* կրակի մեջ կայրվեն:+ Նրա բոլոր կուռքերը ես կոչնչացնեմ: Այդ ամենը նա իր մարմնավաճառության վարձով է ձեռք բերել,Եվ այժմ դրանք՝ որպես վարձ, կտրվեն ուրիշ մարմնավաճառների»:   Այդ պատճառով ես լացուկոծ կանեմ,+Ոտաբոբիկ ու մերկ ման կգամ:+ Ես կոռնամ շնագայլերի պես,Ողբագին կճչամ ջայլամների պես:   Չէ՞ որ Սամարիայի վերքն անբուժելի է.+ Այն տարածվել է մինչև Հուդա:+ Պատուհասը հասել է մինչև իմ ժողովրդի դարպասը՝ մինչև Երուսաղեմ:+ 10  «Գեթում այս մասին մի՛ հայտարարեք,Ոչ մի դեպքում լաց մի՛ եղեք: Ո՛վ Բեթ-Աֆրայի* բնակչուհի,* թավալվիր փոշու մեջ: 11  Ո՛վ Սաֆիրի բնակչուհի, գերության գնա մերկ ու ամոթահար: Սաանանի բնակչուհին դուրս չի գալիս քաղաքից: Բեթ-Եսելում լացուկոծ կլինի, և նրա աջակցությունից դու կզրկվես: 12  Մարոթի բնակչուհին բարիք էր սպասում,Բայց Եհովայից չարիք է եկել՝ հասնելով Երուսաղեմի դարպասին: 13  Նժույգներ լծիր կառքին, ո՛վ Լաքիսի+ բնակչուհի: Քեզնից է սկիզբ առել Սիոնի դստեր մեղքը: Դու ապստամբեցիր իմ դեմ, ինչպես Իսրայելը:+ 14  Դրա համար էլ նվերներով հրաժեշտ կտաս Մորեսեթ-Գեթին: Աքզիբի+ ժողովուրդը* հուսախաբ է արել Իսրայելի թագավորներին: 15  Ո՛վ Մարեսայի+ բնակչուհի, նվաճողի* ձեռքը կհանձնեմ քեզ:+ Իսրայելի փառավորը* կհասնի մինչև Ոդողոմ:+ 16  Կտրիր մազերդ, սափրիր գլուխդ,Քանի որ աղետ է գալու սիրելի զավակներիդ վրա: Արծվի պես ճաղատ դարձիր,Որովհետև նրանց խլել են քեզանից ու գերության տարել»:+

Ծանոթագրություններ

«Միքիա» անունը «Միքայել» (նշանակում է «ո՞վ է Աստծու նման») կամ «Միքայիա» («ո՞վ է Եհովայի նման») անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Հարթավայրերը»:
Կամ՝ «նրա մարմնավաճառության ողջ վարձը»:
Կամ՝ «Աֆրայի տան»:
Այս գլխում «բնակչուհի» բառը վերաբերում է նշված քաղաքների բնակիչներին:
Բռց.՝ «տները»:
Կամ՝ «տուն-տեղից զրկողի»:
Բռց.՝ «Իսրայելի փառքը»: