Միքիա 2։1-13

  • Վա՜յ հարստահարողներին (1-11)

  • Իսրայելը կմիավորվի (12, 13)

    • Երկիրը մարդաշատ ու աղմկոտ կլինի (12)

2  Վա՜յ նրանց, ովքեր չարանենգ բան են ծրագրում,Իրենց անկողնում դավ են նյութում,Իսկ լույսը բացվելուն պես իրագործում են իրենց ծրագրերը,Քանի որ ունեն զորություն:+   Ուզում են արտեր՝ զավթում են,+Ուզում են տներ՝ խլում են: Մարդու ձեռքից խաբեությամբ վերցնում են իր տունը,Տիրանում նրա ժառանգական կալվածքին:+   Դրա համար ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես մտադիր եմ ձեզ* վրա աղետ բերել,+ որից չեք կարողանա փախչել:*+ Այլևս քթներդ ցից ման չեք գա,+ քանի որ աղետալի օրեր վրա կհասնեն:+   Այդ օրը մարդկանց բերանում ասելիք կդառնաք,Նրանք, ձեզ ծաղրելով, ողբագին կասեն.+ «Մենք խեղճ ու թշվառ վիճակում ենք:+ Նա մեզնից վերցրել է մեր բաժինն ու տվել ուրիշներին,+Մեր արտերը իրեն չծառայողների ձեռքն է հանձնել»:   Ուստի չի լինի մեկը, որ երկիրը լարով չափիՈւ բաժանի Եհովայի ժողովրդի* մեջ:   Բայց նրանք ասում են. «Քարոզ մի՛ կարդացեք,Այլևս մի՛ քարոզեք այդ բաների մասին: Մեզ ոչ մի ստորացում էլ չի սպասում»:   Ո՛վ Հակոբի տուն, դու ասում ես. «Մի՞թե Եհովայի համբերությունը հատել է,*Մի՞թե նա այդպիսի բաներ կանի»: Բայց չէ՞ որ ես արդարությամբ վարվողներին* եմ բարիք խոստացել:   Իսկ իմ ժողովուրդը թշնամու պես է վարվում վերջին ժամանակներում: Անցորդների վրայից, ովքեր անվախ ու ապահով քայլում են պատերազմից վերադարձող մարդու պես,Դուք բացեիբաց հանում տանում եք թանկարժեք արդուզարդը՝ հագուստի հետ միասին:*   Իմ ժողովրդի կանանց դուք վռնդում եք իրենց հարմարավետ տներից: Նրանց երեխաներից անվերադարձ խլում եք ամեն ընտիր բան, որոնցով օրհնել եմ նրանց: 10  Վե՛ր կացեք ու գնացե՛ք այստեղից, որովհետև հանգիստ չկա այս երկրում: Անմաքրության պատճառով+ կործանում է գալիս, սարսափելի կործանում:+ 11  Ով քամու և խաբեության հետևից է գնում ու այսպիսի սուտ ասում՝ «Դուք առատ գինի, ոգելից խմիչք կունենաք»,Հենց նա էլ դառնում է այս ժողովրդին հաճելի մարգարեն:+ 12  Ես անպատճառ կհավաքեմ քո ողջ ժողովրդին, ո՛վ Հակոբ,Անկասկած կժողովեմ Իսրայելից մնացածներին:+ Կմիավորեմ նրանց, ինչպես մեկ փարախի ոչխարներ,Ինչպես հոտ, որ արածում է իր արոտավայրում:+ Եվ այնտեղ մարդաշատ ու աղմկոտ կլինի»:+ 13  Նրանց առջևից կգնա նա, ով ճանապարհ կբացի նրանց համար: Նրանք կազատվեն, կանցնեն դարպասով ու դուրս կգան:+ Նրանց առջևից կգնա իրենց թագավորը,Կգնա Եհովայի գլխավորությամբ:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «այս ընտանիքի»:
Բռց.՝ «հեռացնել ձեր պարանոցը»:
Բռց.՝ «ժողովի»:
Բռց.՝ «Մի՞թե Եհովայի ոգին կարճ է»:
Բռց.՝ «քայլողներին»:
Կամ հնարավոր է՝ «հագուստի վրայից»: