Միքիա 3։1-12

  • Դատապարտական խոսքեր՝ ուղղված ժողովրդի գլխավորներին ու մարգարեներին (1-12)

    • Եհովայի ոգին Միքիային զորությամբ է լցնում (8)

    • Քահանաները փողով են սովորեցնում (11)

    • Երուսաղեմը ավերակների կույտ կդառնա (12)

3  Ես ասացի. «Լսե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի տան գլխավորներՈւ Իսրայելի տան իշխաններ:+ Չէ՞ որ դո՛ւք պետք է իմանաք, թե ինչն է արդար:   Մինչդեռ դուք ատում եք բարին+ և սիրում եք չարը:+ Մաշկում եք իմ ժողովրդին և պոկում եք միսը նրա ոսկորներից:+   Ուտում եք ժողովրդիս միսը,+Քերթում նրա կաշին,Կոտրում եք նրա ոսկորները և կտոր-կտոր եք անում նրան,+Ինչպես միսն ու ոսկորը, որ պետք է եփվեն կաթսայի մեջ:   Երբ դուք օգնության կանչեք Եհովային,Նա չի պատասխանի,Նա ձեզանից երես կթեքի+Ձեր չար գործերի պատճառով:+   Ահա թե ինչ է ասում Եհովան այն մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին,+Որոնք խաղաղություն են ավետում,+ երբ իրենց ծամելու մի բան են տալիս,*+Եվ պատերազմ են հայտարարում* նրան, ով իրենց բերանը ոչինչ չի դնում:   «Խավարը կպատի ձեզ, ասես գիշեր է,+ և տեսիլք չեք տեսնի,+Մթության մեջ կլինեք և ոչինչ չեք գուշակի,Ձեր արևը կխավարի, ո՛վ մարգարեներ,Ցերեկը գիշեր կդառնա ձեզ համար:+   Տեսիլք տեսնողները* կամաչեն,+Գուշակություն անողները հուսախաբ կլինեն: Նրանք բոլորը ստիպված կլինեն ամոթից ծածկել իրենց բերանը,*Քանի որ ես նրանց պատասխան չեմ տա»»:   Իսկ ինձ Եհովայի ոգին լցնում է զորությամբԵվ օգնում է գործել արդարությամբ ու քաջությամբ,Որ Հակոբի երեսին ասեմ իր հանցանքները և Իսրայելին՝ իր մեղքերը:   Լսե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի տան գլխավորներԵվ Իսրայելի տան իշխաններ,+Որ գարշում եք արդարությունից և ծռում եք այն ամենը, ինչ ուղիղ է,+ 10  Որ արյունով եք շինում Սիոնը,Անարդարությամբ եք կառուցում Երուսաղեմը:+ 11  Նրա գլխավորները կաշառքով են դատում,+Քահանաները վարձով են սովորեցնում,+Մարգարեները փողով* են գուշակություն անում,+Բայց միևնույն ժամանակ իրենց հույսը Եհովայի վրա են դնում՝* ասելով. «Չէ՞ որ Եհովան մեզ հետ է.+ Ոչ մի աղետ էլ չի գա մեր գլխին»:+ 12  Ուստի ձեր պատճառովՍիոնը արտի պես կհերկվի,Երուսաղեմը ավերակների կույտ կդառնա,+Իսկ այն լեռը, որտեղ Աստծու տունն է,* անտառով կծածկվի:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կծում են իրենց ատամներով»:
Բռց.՝ «սրբագործում»: Բառարանում տես «Սրբագործել»:
Եբր.՝ խոզիմ: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «բեղերը»:
Կամ՝ «հավաստիացնում են, թե իբր իրենց հույսը Եհովայի վրա են դնում»:
Կամ՝ «արծաթով»:
Կամ՝ «տաճարի բարձունքը»: