Միքիա 4։1-13

  • Եհովայի լեռը բարձր կլինի (1-5)

    • Սրերից խոփեր կկոփեն (3)

    • «Մենք մեր Աստված Եհովայի անունով կընթանանք» (5)

  • Եհովան կզորացնի վերականգնված Սիոնը (6-13)

4  Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,+Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,Բլուրներից բարձր կլինի,Եվ ժողովուրդները դեպի այդ լեռը կհորդեն:+   Շատ ազգեր կգան ու կասեն. «Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,Գնանք Հակոբի Աստծու տունը:+ Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,Եվ մենք կընթանանք նրա ուղիներով»: Չէ՞ որ Սիոնից է դուրս գալու օրենքը,*Եվ Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը:   Նա բազմաթիվ ժողովուրդների դատավորը կլինի+Եվ զորավոր ազգերի, անգամ հեռուներում բնակվողների մեջ ամեն սխալ բան կշտկի: Նրանք իրենց սրերից խոփեր* կկոփենԵվ իրենց նիզակներից՝ էտոցներ:*+ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի,Եվ նրանք այլևս չեն սովորի պատերազմել:+   Ամեն մեկն իր խաղողի վազի ու թզենու տակ կնստի,*+Եվ ոչ ոք նրանց չի վախեցնի.+ Սա Զորքերի տեր Եհովայի բերանով է ասվել:   Ամեն ժողովուրդ իր աստծու անունով կընթանա,Իսկ մենք մեր Աստված Եհովայի անունով կընթանանք+ դարեդար, հավիտյան:   «Այդ օրը,– ասում է Եհովան,–Ես կհավաքեմ իմ ժողովրդին, որ կաղում էր,Կժողովեմ նրանց, որ ցիրուցան էին եղել,+Նրանց, ում հետ խիստ էի վարվել:   Ես մնացորդ կթողնեմ այն ժողովրդից, որ կաղում էր,+Եվ հեռու քշվածներին զորավոր ազգ կդարձնեմ:+ Այդ օրվանից ես՝ Եհովաս, կթագավորեմ նրանց վրա Սիոն լեռան վրայից,Կթագավորեմ հավիտյան:   Քեզ, իմ հոտի պահպանությա՛ն աշտարակ,Ո՛վ Սիոնի դստեր* բլուր,+Քեզ կվերադարձվի նախկին* իշխանությունը,+Այո՛, քեզ կվերադարձվի Երուսաղեմի դստեր թագավորությունը:+   Իսկ հիմա ինչո՞ւ ես այդպես գոռում: Մի՞թե թագավոր չունես,Կամ մի՞թե քո խորհրդականը կործանվել է,Որ ցավ ես քաշում ծննդաբերող կնոջ պես:+ 10  Ո՛վ Սիոնի դուստր, կուչ եկ ու տնքա ցավից,Ինչպես ծննդաբերող կինը,Որովհետև հիմա դու կգնաս քաղաքից ու դաշտերում կապրես: Դու կհասնես Բաբելոն,+Եվ այնտեղ կգա քո ազատագրումը,+Այնտեղ Եհովան հետ կգնի քեզ թշնամիներիդ ձեռքից:+ 11  Շատ ազգեր կհավաքվեն քո դեմՈւ կասեն. «Թող Սիոնը պղծվի,Եվ թող մեր աչքով տեսնենք նրա անկումը»: 12  Բայց նրանք չգիտեն իմ՝ Եհովայիս մտքերըԵվ չեն հասկանում իմ մտադրությունը.* Չէ՞ որ ես հավաքելու եմ նրանց, որ կալսվեն,*Ինչպես նոր հնձած ու կալատեղ* բերված հացահատիկի խրձերը: 13  Վե՛ր կաց ու կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:+ Ես քո եղջյուրները երկաթյա եղջյուրներ կդարձնեմԵվ քո կճղակները՝ պղնձե կճղակներ: Դու փոշի կդարձնես շատ ժողովուրդների:+ Նրանց թալանածը ինձ՝ Եհովայիս կնվիրեսԵվ նրանց հարստությունը՝ ողջ երկրի ճշմարիտ Տիրոջը»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Գութանի՝ արորի մետաղյա կտրիչը, որը մտնում է հողի մեջ և ճեղքում այն:
Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք:
Կամ՝ «կբնակվի»:
«Սիոնի դուստր» և «Երուսաղեմի դուստր» արտահայտությունները պոետիկ են և վերաբերում են Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:
Կամ՝ «սկզբնական»:
Կամ՝ «խորհուրդը»:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ: