Միքիա 5։1-15

  • Մեծ իշխան կլինի, որի իշխանությունը կտարածվի մինչև երկրի ծայրերը (1-6)

    • Իշխանը կգա Բեթլեհեմից (2)

  • Հակոբի տնից ողջ մնացածները կլինեն ասես ցող և ինչպես առյուծ (7-9)

  • Երկիրը կմաքրվի (10-15)

5  Ո՛վ դուստր,* որ հարձակման ես ենթարկվել,Հիմա դու կտրվածքներ ես անում քեզ վրա: Մենք պաշարված ենք:+ Գավազանով նրանք զարկում են Իսրայելի դատավորի այտին:+   «Դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա,+Թեև շատ փոքր ես, որ Հուդայի քաղաքների* մեջ լինես,Սակայն քեզանից դուրս կգա նա, ով Իսրայելում ինձ համար իշխան կլինի,+Ում ծագումը հնագույն ժամանակներից է՝ վաղեմի օրերից»:   Աստված իր ժողովրդին թշնամիների ձեռքը կհանձնի,Մինչև որ ծննդկան կինը* ծննդաբերի: Եվ իշխանի մնացած եղբայրները կվերադառնան Իսրայելի ժողովրդի մոտ:   Նա կկանգնի ու կհովվի ժողովրդին Եհովայի ուժով,+Իր Աստված Եհովայի իշխանությամբ, ով մեծափառ անուն ունի: Նրանք ապահով կբնակվեն,+Որովհետև այդ ժամանակ նրա իշխանությունը կտարածվի մինչև երկրի ծայրերը:+   Նա խաղաղություն կբերի:+ Իսկ եթե ասորեստանցին մտնի մեր երկիր ու ջախջախի մեր ամուր աշտարակները,+Մարդկանց միջից մենք յոթ հովիվ, այո՛, ութ իշխան* կկանգնեցնենք նրա դեմ:   Նրանք սուր կբարձրացնեն* Ասորեստանի վրա,+Կհարվածեն Նեբրովթի+ երկրին դրա սահմանների* մոտ: Երբ ասորեստանցին ներխուժի մեր երկիր ու ոտնակոխ անի մեր տարածքները,+Իշխանը կփրկի մեզ նրանից:   Հակոբի տնից ողջ մնացածներըՇատ ժողովուրդների մեջ կլինեն ասես ցող, որ Եհովան է տալիս,Ասես հորդառատ անձրև, որ թափվում է բույսերի վրա,Ցող ու անձրև, որոնք մարդուց կախում չունեն,Որոնց հույսը մարդկանց որդիների վրա չէ:   Հակոբի տնից ողջ մնացածներըԲազում ազգերի՝ շատ ժողովուրդների մեջԿլինեն ինչպես առյուծ անտառի գազանների մեջ,Ինչպես հզոր առյուծ ոչխարների հոտերի մեջ,Որ հարձակվում ու պատառոտում է,Եվ որից ազատող չի լինում:   Նրանց ձեռքը հաղթական վեր կբարձրանա ընդդեմ իրենց հակառակորդների,Եվ նրանց բոլոր թշնամիները բնաջինջ կլինեն: 10  «Այդ օրը,– ասում է Եհովան,–Ես կվերացնեմ ձեր ձիերը, կոչնչացնեմ ձեր կառքերը: 11  Կավերեմ ձեր երկրի քաղաքներըԵվ կքանդեմ ձեր բոլոր ամրությունները: 12  Վերջ կտամ կախարդությանը, որով զբաղվում եք,Եվ այլևս ձեր մեջ մոգությամբ զբաղվող չի լինի:+ 13  Ես բնաջինջ կանեմ ձեր քանդակված կուռքերն ու սյուները,Եվ դուք այլևս չեք խոնարհվի ձեր ձեռքի գործերի առաջ:+ 14  Արմատախիլ կանեմ ձեր սուրբ ձողերը*+Եվ կավերեմ ձեր քաղաքները: 15  Իսկ ազգերից, որոնք չհնազանդվեցին ինձ,Ես վրեժխնդիր կլինեմ բարկությամբ ու ցասումով»:

Ծանոթագրություններ

Սա պոետիկ արտահայտություն է և հիմնականում վերաբերում է Սիոնին կամ դրա բնակիչներին:
Կամ՝ «տոհմերի»: Բռց.՝ «հազարավորների»:
Ըստ ամենայնի, վերաբերում է Սիոնին:
Կամ՝ «առաջնորդ»:
Բռց.՝ «սրով կհովվեն»:
Բռց.՝ «մուտքերի»:
Բառարանում տես «Սուրբ ձող»: