Միքիա 6։1-16

  • Աստծու դատը Իսրայելի դեմ (1-5)

  • Ի՞նչ է Եհովան պահանջում (6-8)

    • Արդարություն, հավատարմություն, համեստություն (8)

  • Իսրայելի մեղքն ու պատիժը (9-16)

6  Լսե՛ք, խնդրեմ, թե ինչ է ասում Եհովան: Վե՛ր կացեք, եկե՛ք դատի ու ներկայացրե՛ք ձեր փաստարկները լեռների առաջ: Թող բլուրները լսեն ձեր ձայնը:+   Ո՛վ լեռներ և երկրի հաստատուն հիմքեր,+Լսե՛ք Եհովայի փաստարկները. Եհովան դատ ունի իր ժողովրդի դեմ,Իսրայելի հետ է նրա դատավեճը:+   «Իմ ժողովո՛ւրդ, քեզ ի՞նչ եմ արել: Ինչո՞վ եմ այդպես հոգնեցրել քեզ:+ Վկայի՛ր իմ դեմ:   Ես հանեցի քեզ Եգիպտոսից,+Փրկագնելով դուրս բերեցի ստրկության երկրից:+ Քեզ առաջնորդություն տալու համարՄովսեսին, Ահարոնին ու Մարիամին+ ուղարկեցի:   Ո՛վ իմ ժողովուրդ, խնդրում եմ, հիշի՛ր, թե Մովաբի թագավոր Բաղակը ինչ ծրագրեց,+Եվ թե ի պատասխան՝ ինչ դուրս եկավ Բեորի որդի Բաղաամի բերանից:+ Հիշի՛ր, թե ինչեր եղան Սատիմից+ մինչև Գաղգաղա+ ընկած ճանապարհին,Որպեսզի հասկանաս, որ իմ գործերը՝ Եհովայի գործերը, արդար են»:   Ինչո՞վ գամ Եհովայի առաջ,Ի՞նչ բերեմ, երբ գալիս եմ խոնարհվելու երկնքում բնակվող Աստծու առաջ. Ողջակեզներո՞վ գամ, մեկ տարեկան հորթերո՞վ:+   Մի՞թե Եհովային հաճելի կլինեն հազարավոր խոյերը,*Յուղի բյուրավոր գետերը:+ Գուցե իմ առաջնեկ որդո՞ւն տամ նրա դեմ գործած հանցանքիս դիմաց,Իմ զավակի՞ն զոհ բերեմ մեղքս քավելու համար:+   Եհովան ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչն է լավ: Նա ի՞նչ է պահանջում քեզանից. Միայն որ արդարությամբ վարվես,*+ սիրես հավատարմությունը*+Եվ համեստորեն քայլես+ քո Աստծու հետ:*+   Եհովան ձայն է տալիս քաղաքին: Ով իմաստուն է, ակնածանքով կվերաբերվի նրա* անվանը: Լսե՛ք, թե ինչ պատիժ է գալիս ձեզ վրա,Լսե՛ք պատիժը սահմանողին:+ 10  Անօրենի տանը դեռ կա՞ն խարդախությամբ ձեռք բերված գանձեր,Արդուի* սխալ չափ, որ գարշելի է Աստծու համար: 11  Մի՞թե խաբող կշեռք ունեցողըԿամ իր պայուսակում խարդախ կշռաքարեր պահողըԿարող է մաքուր* լինել Աստծու աչքին:+ 12  Այս քաղաքի հարուստները աջ ու ձախ կեղեքում են մարդկանց,Նրա բնակիչները սուտ են խոսում,+Եվ նրանց բերանում խաբեբա լեզու կա:+ 13  «Ուստի ես հարվածներ կհասցնեմ ձեզ ու կխոցեմ.+ Դուք թշվառ վիճակում կհայտնվեք ձեր մեղքերի պատճառով: 14  Կուտեք, բայց չեք կշտանա,Ձեր փորը դատարկ կմնա:+ Ձեր ունեցվածքը կտանեք, որ ապահով պահեք,Բայց չեք կարողանա անփորձանք տեղ հասցնել: Ինչն էլ որ տեղ հասցնեք, թշնամու ձեռքը կտամ: 15  Դուք սերմ կցանեք, բայց ոչինչ չեք հնձի: Ձիթապտուղ կտրորեք, բայց յուղից չեք օգտվի: Խաղող կճմլեք, բայց գինի չեք խմի:+ 16  Դուք վարվում եք Ամրիի դրած կանոնների համաձայնԵվ անում եք նույն բաները, ինչ Աքաաբի տունն էր անում:+ Դուք գնում եք նրանց բռնած ուղով: Դրա համար էլ զարհուրելի տեսարան կդարձնեմ ձեզ. Մարդիկ կսուլեն՝* նայելով այս քաղաքի բնակիչներին,+Եվ դուք ժողովուրդների ծաղրի առարկան կդառնաք»:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ արու ոչխարները:
Կամ՝ «համեստորեն ապրես քո Աստծու կամքի համաձայն»:
Կամ՝ «թանկ համարես բարությունը», «սիրես հավատարմորեն»: Բռց.՝ «սիրես հավատարիմ սերը»:
Կամ՝ «արդար լինես»:
Բռց.՝ «քո»:
Կամ՝ «անմեղ»:
Ըստ ամենայնի, սա ծաղր կամ զարմանք արտահայտելու նշան է: