Միքիա 7։1-20
7 Վա՜յ ինձ, որովհետև ասես լինեմ մեկը,Ով չի գտնում խաղողի ոչ մի ողկույզ,Ոչ մի վաղահաս թուզ, որ այդքան փափագում է.
Ասես ամառային պտղաքաղ է եղելԵվ խաղողի ճռաքաղ:*
2 Երկրի երեսից վերացել է նվիրված մարդը,Ոչ մի ուղղամիտ չի մնացել մարդկանց մեջ:+
Նրանք բոլորը դարան են մտնում, որ արյուն թափեն:+
Ամեն մեկը ցանց է գցում, որ որսա իր իսկ եղբորը:
3 Նրանց ձեռքերը վարպետացել են չարիք գործելու մեջ:+
Իշխանը պարգև է պահանջում,Դատավորը կաշառք է ուզում,+Մեծամեծն իր ցանկություններն է հայտնում,+Եվ նրանք միասին դավ են նյութում:
4 Նրանց միջի ամենալավ մարդն անգամ ասես փուշ լինի,Ամենից ուղղամիտը փշե ցանկապատից էլ շատ է խոցոտում:
Բայց կգա այն օրը, որի մասին ասել էին նրանց* ժամապահները,Կգա հաշիվ տալու օրը:+
Այդ ժամանակ նրանք խուճապի կմատնվեն:+
5 Մի՛ հավատա ընկերոջդ,Մի՛ վստահիր մտերիմիդ:+
Բերանդ փա՛կ պահիր ծոցումդ պառկողի մոտ:
6 Չէ՞ որ որդին արհամարհում է հորը,Աղջիկը մոր դեմ է դուրս գալիս,+Եվ հարսը՝ սկեսրոջ:+
Մարդու թշնամիները իր տան անդամներն են:+
7 Իսկ ես արթնությամբ կսպասեմ Եհովային,+Համբերությամբ կսպասեմ* իմ փրկության Աստծուն:+
Իմ Աստվածը կլսի ինձ:+
8 Մի՛ չարախնդա, ո՛վ իմ թշնամի:
Թեև ընկել եմ, բայց վեր կկենամ,Թեև խավարի մեջ եմ բնակվում, բայց Եհովան իմ լույսը կլինի:
9 Ես մեղք եմ գործել Եհովայի դեմ,Ուստի կկրեմ նրա տված ցասումնալից պատիժը:+
Բայց հետո նա կպաշտպանի իմ դատը
Եվ ինձ համար արդարություն կհաստատի:
Ինձ դեպի լույսը կտանի,Ու ես կտեսնեմ նրա արդարությունը:
10 Դա կտեսնի նաև իմ թշնամին, որ ինձ ասում էր.
«Ո՞ւր է քո Աստված Եհովան»:+
Կտեսնի ու ամոթով կմնա:
Եվ ես կնայեմ, թե նա ինչպես է փողոցի ցեխի նման կոխկրտվում:
11 Քեզ համար, ո՛վ քաղաք,* դա կլինի մի ժամանակ, երբ կկառուցվեն քո քարե պարիսպները:
Այդ օրը կընդարձակվեն քո երկրի սահմանները:*
12 Այդ օրը մարդիկ քեզ մոտ կգան ամեն տեղից՝Ասորեստանից ու Եգիպտոսի քաղաքներից,Եգիպտոսից մինչև Եփրատ գետն* ընկած տարածքներից,Ծովերի ու լեռների միջև ընկած երկրներից:+
13 Իսկ ողջ երկիրը ամայի կդառնա իր բնակիչների պատճառով՝Այն ամենի պատճառով, ինչ նրանք արել են:*
14 Ո՛վ իմ Աստված, քո ցուպով հովվիր ժողովրդիդ,Հովվիր այն հոտը, որը քեզ է պատկանում,*+Որն առանձնացած ապրում էր անտառում, ապրում էր ասես այգու մեջ:
Թող նրանք արածեն Բասանում ու Գաղաադում,+ ինչպես վաղեմի ժամանակներում:
15 «Ես ձեզ հրաշքներ ցույց կտամ,Ինչպես այն օրերում, երբ դուրս եկաք Եգիպտոսից:+
16 Ազգերը, ինչքան էլ զորավոր լինեն, ամոթով կմնան, երբ դա տեսնեն,+Եվ ձեռքները կդնեն իրենց բերանին:
Նրանց ականջները կխլանան:
17 Նրանք օձերի պես հող կլիզեն,+Երկրի սողունների պես սարսռալով դուրս կգան իրենց թաքստոցներից:
Ահուդողով ինձ մոտ կգան՝ ձեր Աստված Եհովայի մոտ,Ու կվախենան ինձանից»:*+
18 Չկա՛ քեզ նման Աստված,Որ ներում է հանցանքն ու այլևս չի հիշում իր ժողովրդից ողջ մնացածների*+ մեղքը:+
Դու հավիտյան բարկացած չես մնում,Քանի որ հավատարիմ սեր դրսևորելուց բերկրանք ես ապրում:+
19 Դու կրկին կգթաս մեզ+ և ոտնատակ կտաս մեր հանցանքները,Ծովի խորքերը կնետես մեր բոլոր մեղքերը:+
20 Դու հավատարմություն ցույց կտաս Հակոբի հանդեպ,Հավատարիմ սեր՝ Աբրահամի հանդեպ՝Անելով այն, ինչ վաղեմի օրերում խոստացել ես նրանց՝ մեր նախահայրերին:+
Ծանոթագրություններ
^ Խաղողի բերքահավաքից հետո վազերի վրա մնացած մանր ողկույզները հավաքելը:
^ Բռց.՝ «քո»:
^ Կամ՝ «Պատրաստակամ եմ սպասելու»:
^ Ըստ ամենայնի, վերաբերում է Սիոնին՝ Երուսաղեմին:
^ Կամ հնարավոր է՝ «Այդ օրը որոշումը հեռու կլինի»:
^ Բռց.՝ «Եգիպտոսից մինչև Գետը»:
^ Բռց.՝ «Նրանց գործերի պտղի պատճառով»:
^ Կամ՝ «որը քո ժառանգությունն է»:
^ Բռց.՝ «քեզանից»:
^ Բռց.՝ «իր ժառանգության մնացորդի»: