Նաում 1։1-15

  • Աստված վրեժ է առնում իր հակառակորդներից (1-7)

    • Աստված բացարձակ նվիրվածություն է պահանջում (2)

    • Եհովան ուշադիր է նրանց հանդեպ, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ (7)

  • Նինվեն կկործանվի (8-14)

    • Երկրորդ անգամ կործանում բերելու կարիք չի լինի (9)

  • Հուդայի համար բարի լուր է հռչակվում (15)

1  Դատավճիռ՝ Նինվեի դեմ:+ Ելկեսացի Նաումի* տեսիլքի գիրքը:   Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է+ և վրեժխնդիր է լինում իր թշնամիներից: Եհովան վրեժ է առնում և պատրաստ է թափելու իր ցասումը:+ Իր հակառակորդներից Եհովան վրեժ է առնում,Նա բարկությամբ է լցված իր թշնամիների հանդեպ:   Եհովան համբերատար է*+ և մեծ զորության տեր,+Բայց Եհովան մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չի թողնի:+ Երբ նա քայլում է, ավերիչ քամի ու փոթորիկ է լինում,Եվ ամպերը փոշու պես բարձրանում են նրա ոտքերի տակից:+   Նա սաստում է ծովին+ ու ցամաքեցնում այն,Չորացնում է բոլոր գետերը:+ Բասանն ու Կարմեղոսը չորանում են,+Եվ թառամում են Լիբանանի ծաղիկները:   Նրա ներկայությունից լեռները ցնցվում են,Եվ բլուրները՝ հալչում:+ Նրա երեսի առաջ դողում են երկիրը,Աշխարհը և դրա բոլոր բնակիչները:+   Ո՞վ կարող է կանգնել Նրա ցասման առաջ,+Նրա բորբոքված բարկությանը ո՞վ կարող է դիմանալ:+ Նրա զայրույթը կրակի պես կբռնկվի,Եվ նա ժայռերը փուլ կտա:   Եհովան բարի է,+ ամրոց է նեղության օրը:+ Նա ուշադիր է նրանց հանդեպ,* ովքեր ապաստան են փնտրում իր մոտ:+   Կատաղի հեղեղով նա ամբողջովին կջնջի Նինվեի տեղը,*Եվ խավարը կհետապնդի Նրա թշնամիներին:   Ի՞նչ կարող եք ծրագրել Եհովայի դեմ: Նա հիմնովին կործանելու է ձեզ,Եվ կարիք չի լինի, որ երկրորդ անգամ կործանում բերի:+ 10  Նինվեի ժողովուրդը խճճված փշերի պես էԵվ նման է գարեջրից հարբածների. Նրանք կայրվեն, ինչպես չոր ծղոտը: 11  Քեզնից* դուրս կգա Եհովայի դեմ չարիք ծրագրողը,Անօգուտ խորհուրդ տվողը: 12  Սա է ասում Եհովան. «Թեև նրանք շատ ուժեղ են ու բազմաթիվ,Սակայն բնաջինջ կլինեն ու կվերանան: Ես ցավ եմ պատճառել քեզ,* բայց այլևս ցավ չեմ պատճառելու: 13  Ես կկոտրեմ քեզ վրա դրված թշնամու լուծը+Եվ կկտրեմ կապանքներդ: 14  Քո* վերաբերյալ ես՝ Եհովաս, սա եմ հրամայել. «Քո անունը կրող սերունդ այլևս չի լինի: Քո աստվածների տնից կվերացնեմ քանդակված կուռքերն ու ձուլածո արձանները,Քեզ համար գերեզման կպատրաստեմ, որովհետև դու ոչնչություն ես»: 15  Ահա լեռների վրա են նրա ոտքերը,Ով բարի լուր է բերում և խաղաղություն հռչակում:+ Ո՛վ Հուդա, նշի՛ր տոներդ,+ կատարի՛ր երդումներդ,Որովհետև անպիտան մարդն* այլևս չի ներխուժի քո երկիր. Նա իսպառ բնաջինջ կլինի»:

Ծանոթագրություններ

Նշանակում է «մխիթարիչ»:
Կամ՝ «չի շտապում բարկանալ»:
Կամ՝ «հոգ է տանում նրանց»: Բռց.՝ «ճանաչում է նրանց»:
Բռց.՝ «դրա տեղը»:
Այսինքն՝ Նինվեից:
Այսինքն՝ Հուդային:
Այսինքն՝ Ասորեստանի:
Այսինքն՝ ասորեստանցին: