Նեեմիա 11։1-36

  • Երուսաղեմը կրկին բնակեցված է (1-36)

11  Ժողովրդի իշխանները Երուսաղեմում էին ապրում,+ սակայն մնացած ժողովրդի համար վիճակ գցվեց,+ որ ամեն տասը ընտանիքից մեկն ընտրվի՝ բնակվելու Երուսաղեմում՝ սուրբ քաղաքում, իսկ մյուս ինը պետք է մնային իրենց քաղաքներում:  Ավելին՝ ոմանք հոժարակամորեն ցանկացան բնակվել Երուսաղեմում, ու ողջ ժողովուրդն Աստծու օրհնությունը մաղթեց նրանց:  Ահա սրանք էին շրջանի այն գլխավորները, որ ապրում էին Երուսաղեմում: (Մնացած իսրայելացիները, քահանաները, ղևտացիները, տաճարի սպասավորներն*+ ու Սողոմոնի ծառաների որդիները+ ապրում էին Հուդայի մյուս քաղաքներում՝ ամեն մեկն իր քաղաքում՝ իր սեփական տարածքում:+  Երուսաղեմում ապրում էին նաև Հուդայի ու Բենիամինի ժողովրդից ոմանք): Հուդայի ցեղից՝ Փարեսի տոհմից՝+ Մաղաղիելի որդի Սափատիայի որդի Ամարիայի որդի Զաքարիայի որդի Օզիայի որդի Աթայիան,  և Սելոմյանների տոհմից՝ Զաքարիայի որդի Հոարիբի որդի Ադայիայի որդի Ազայիայի որդի Քոլոզեի որդի Բարուքի որդի Մաասիան:  Փարեսի տոհմից Երուսաղեմում բնակվողները 468 հոգի էին, որոնք ուժեղ տղամարդիկ էին:  Բենիամինի ցեղից՝ Հեսայիայի որդի Իթիելի որդի Մաասիայի որդի Կոլայիայի որդի Փադայիայի որդի Հովադի որդի Մեսուլամի որդի Սալլուն,+  Գեբեին ու իր տունը և Սելեին ու իր տունը, ընդհանուր հաշվով՝ 928 տղամարդ:  Քաղաքում նրանց վերակացուն Զեքրիի որդի Հովելն էր, իսկ Ասանուայի որդի* Հուդան նրա տեղակալն էր: 10  Քահանաներից Հոարիբի որդի Հեդայիան էր, Հաքինը,+ 11  ճշմարիտ Աստծու տանը* ծառայող առաջավոր մարդկանցից մեկի՝ Աքիտոբի+ որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մեսուլամի որդի Քեղկիայի որդի Սարայիան 12  և նրանց ծառայակիցները՝* Աստծու տանը աշխատողները, բոլորը միասին՝ 822 հոգի, ինչպես նաև Մելքիայի որդի Փասուրի+ որդի Զաքարիայի որդի Ամասիի որդի Փալալիայի որդի Հերոամի որդի Ադայիան 13  և նրա ծառայակիցները՝ նահապետական տների գլուխները՝ 242 հոգի, նաև Եմմերի որդի Մեսելամոթի որդի Ահզայի որդի Ազարիելի որդի Ամեշան 14  ու նրա ծառայակիցները՝ ուժեղ ու խիզախ տղամարդիկ, բոլորը միասին՝ 128 հոգի: Նրանց վերակացուն Զաբդիելն էր, որը մի անվանի տոհմից էր: 15  Ղևտացիներից Բունիի որդի Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասուբի որդի Սեմայիան էր+ 16  և ղևտացիների գլուխներ Սաբեթան+ ու Հոզաբադը,+ որոնք վերահսկում էին ճշմարիտ Աստծու տան դրսի գործերը, 17  նաև Ասափի որդի+ Զաբդիի որդի Միքայի որդի Մաթանիան,+ որը փառաբանական երգեր կատարող երգչախմբի ղեկավարն էր և առաջնորդում էր փառաբանությունը աղոթքի ժամանակ,+ նրա օգնական Բակբոկիան և Իդիթունի+ որդի Գալալի որդի Սամուայի որդի Աբդան: 18  Սուրբ քաղաքում ապրող բոլոր ղևտացիների թիվը 284 էր: 19  Դռնապաններից Ակկուբն էր, Տելմոնը+ և նրանց ծառայակիցները, ընդհանուր հաշվով՝ 172 հոգի: 20  Մնացած իսրայելացիները, քահանաներն ու ղևտացիները ապրում էին Հուդայի մյուս բոլոր քաղաքներում՝ ամեն մեկն իր ժառանգական կալվածքում: 21  Տաճարի սպասավորները+ բնակվում էին Օֆելում:+ Նրանց վերակացուներն էին Զիհան ու Գիսփան: 22  Երուսաղեմում ապրող ղևտացիների վերակացուն Ասափի տոհմից՝ երգիչների տոհմից, Միքայի որդի Մաթանիայի+ որդի Ասաբիայի որդի Բանիի որդի Օզին էր, որը վերահսկում էր ճշմարիտ Աստծու տան աշխատանքները: 23  (Թագավորը կարգադրել էր,+ որ կանոնավորաբար միջոցներ հատկացվեն երգիչների ամենօրյա կարիքները հոգալու համար): 24  Հուդայի որդի Զարայի տոհմից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի խորհրդականն էր ժողովրդին առնչվող հարցերով: 25  Սրանք են այն բնակավայրերն ու դրանց հարակից շրջանները,* որտեղ բնակվում էին Հուդայի ժողովրդից ոմանք. Կարիաթ-Արբան+ ու դրա կախյալ* ավանները, Դեբոնն* ու դրա կախյալ ավանները, Կաբիսելն+ ու դրա հարակից գյուղերը, 26  Հեսուան, Մոլադան,+ Բեթ-Փալեթը,+ 27  Ասար-Սուալը,+ Բերսաբեեն ու դրա կախյալ* ավանները, 28  Սիկելակը,+ Մեքոնան ու դրա կախյալ* ավանները, 29  Ենռեմոնը,+ Սարաան,+ Հերիմութը, 30  Զանոան,+ Ոդողոմն ու դրանց հարակից գյուղերը, Լաքիսն+ ու դրա հարակից շրջանները և Ազեկան+ ու դրա կախյալ* ավանները: Հուդայի ժողովրդի բնակության տարածքը ձգվում էր Բերսաբեեից մինչև Հիննոմի հովիտը:+ 31  Բենիամինի ժողովուրդն ապրում էր Գեբայում,+ Մաքմասում, Այիայում, Բեթելում+ և դրա կախյալ* ավաններում, 32  Անաթոթում,+ Նոբում,+ Անանիայում, 33  Հասորում, Ռամայում,+ Գեթթայիմում, 34  Ադիդում, Սեբոիմում, Նեբալատում, 35  Լոդում և Օնոյում՝+ Արհեստավորների հովտում:* 36  Հուդայի տարածքում բնակվող ղևտացիների մի քանի խմբեր բնակություն հաստատեցին Բենիամինի տարածքում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «նաթանայիմները»: Բռց.՝ «տրվածները»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:
Այս գլխում «որդի» բառը կարող է վերաբերել նաև սերունդներին:
Կամ՝ «տաճարում»:
Բռց.՝ «եղբայրները»:
Բռց.՝ «դաշտերը»:
Կամ՝ «շրջակա»:
Հավանաբար, Հեսու 15:22-ի Դեմոնան է:
Կամ՝ «շրջակա»:
Կամ՝ «շրջակա»:
Կամ՝ «շրջակա»:
Կամ՝ «շրջակա»:
Կամ հնարավոր է՝ «Օնոյում և Արհեստավորների հովտում»: