Նեեմիա 2։1-20
2 Արտաքսերքսես*+ թագավորի իշխանության 20-րդ տարին էր՝+ նիսան* ամիսը: Թագավորի համար գինի բերվեց, և ես սովորականի պես վերցրի այն ու տվեցի նրան:+ Մինչ այդ երբեք մռայլ չէի եղել նրա ներկայությամբ:
2 Թագավորը հարցրեց ինձ. «Ինչո՞ւ ես այդպես մռայլվել: Դու հիվանդ չես, ուրեմն հաստատ ինչ-որ բան մտատանջում է քեզ»: Դա լսելով՝ շատ վախեցա:
3 Ես ասացի թագավորին. «Թող թագավորը երկար կյանք ունենա: Ինչպե՞ս չմռայլվեմ, երբ այն քաղաքը, որտեղ թաղված են իմ նախնիները, ավերակ է, դարպասներն էլ հրկիզված են»:+
4 Թագավորը հարցրեց. «Ի՞նչ է քո խնդրանքը»: Ես իսկույն աղոթեցի երկնքի Աստծուն:+
5 Ապա ասացի թագավորին. «Եթե թագավորը կամենում է, ու եթե ծառադ ունի քո բարեհաճությունը, ինձ ուղարկիր Հուդայի այն քաղաքը, որտեղ թաղված են իմ նախնիները, որ վերակառուցեմ այն»:+
6 Այդ ժամանակ թագավորը, որ նստած էր թագուհու հետ, հարցրեց. «Ինչքա՞ն կտևի քո ճամփորդությունը, ու ե՞րբ կվերադառնաս»: Այդպիսով հասկացա, որ թագավորը համաձայն է, որ գնամ,+ ու ես նրան հայտնեցի, թե երբ կվերադառնամ:+
7 Ապա ասացի. «Եթե թագավորը կամենում է, թող Անդրգետքի*+ կառավարիչներին հասցեագրված նամակներ տրվեն ինձ, որ նրանք թույլ տան՝ ապահով անցնեմ իրենց տարածքով, մինչև որ հասնեմ Հուդա,
8 մի նամակ էլ՝ ուղղված Թագավորական պուրակի* պահապան Ասափին, որ նա ինձ գերաններ տա տաճարին կից Միջնաբերդի+ դարպասների, քաղաքի պարսպի+ և այն տան համար, որտեղ ապրելու եմ»: Թագավորը տվեց ինձ այդ նամակները,+ քանի որ իմ Աստվածն աջակցում էր ինձ:*+
9 Հասնելով Անդրգետքի կառավարիչների մոտ՝ նրանց հանձնեցի թագավորի նամակները: Թագավորը նաև զորապետներ ու հեծելազոր էր ուղարկել ինձ ուղեկցելու համար:
10 Երբ օրոնացի Սանաբաղատը+ և ամմոնացի+ պաշտոնյա* Տուբիան+ լսեցին այս ամենի մասին, նրանց բոլորովին դուր չեկավ, որ մարդ է եկել ինչ-որ բան անելու Իսրայելի ժողովրդի բարօրության համար:
11 Վերջապես հասա Երուսաղեմ: Երեք օր անց
12 գիշերով վեր կացա, ինձ հետ վերցրի մի քանի հոգու, բայց ոչ ոքի չասացի, թե ինչ է իմ Աստվածը մղել ինձ* անելու Երուսաղեմի համար: Միայն ես էի կենդանի հեծնել, մյուսները ոտքով էին:
13 Այդ գիշեր Հովտի դարպասով+ դուրս եկա քաղաքից և անցնելով Մեծ օձի աղբյուրի* մոտով՝ գնացի դեպի Մոխրակույտի դարպասը:*+ Ես զննեցի Երուսաղեմի քանդված պարիսպն ու հրկիզված դարպասները:+
14 Ապա գնացի դեպի Աղբյուրի դարպասը+ և Թագավորի ավազանը: Այդտեղից այն կողմ իմ հեծած կենդանու համար անցնելու տեղ չկար:
15 Այդուհանդերձ, այդ գիշեր շարունակեցի զննել պարիսպը՝ գետահովտով*+ դեպի վեր բարձրանալով, հետո շրջվեցի, հետ եկա ու Հովտի դարպասով մտա քաղաք: Ապա վերադարձա տուն:
16 Փոխկառավարիչները+ չգիտեին, թե ուր էի գնացել և ինչ էի արել. ես դեռ ոչինչ չէի ասել հրեաներին՝ քահանաներին, իշխանավորներին, փոխկառավարիչներին և մյուսներին, ովքեր պետք է ներգրավվեին վերակառուցման աշխատանքների մեջ:
17 Ի վերջո նրանց ասացի. «Դուք տեսնում եք, թե ինչ ողբալի դրության մեջ ենք. Երուսաղեմն ավերված է, դարպասները հրկիզված են: Եկեք վերականգնենք Երուսաղեմի պարիսպը, որ դուրս գանք այս ամոթալի վիճակից»:
18 Եվ նրանց պատմեցի, թե ինչպես է իմ Աստվածն օգնել ինձ,+ և թե ինչ է ասել թագավորը:+ Նրանք էլ ասացին. «Եկեք գործի անցնենք ու կառուցենք»: Եվ միմյանց քաջալերելով՝ սկսեցին նախապատրաստվել այդ լավ գործին:+
19 Երբ օրոնացի Սանաբաղատը, ամմոնացի+ պաշտոնյա Տուբիան+ և արաբացի+ Գեսամը լսեցին այդ մասին, եկան ու սկսեցին ծաղրել մեզ:+ Նրանք արհամարհանքով ասացին. «Այս ի՞նչ եք անում: Պատրաստվում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»:+
20 Ի պատասխան՝ ես ասացի. «Մենք՝ Աստծու ծառաներս, պատրաստվում ենք կառուցել պարիսպը: Երկնքի Աստվածը ինքը հաջողություն կտա մեզ:+ Իսկ դուք Երուսաղեմում ո՛չ բաժին ունեք, ո՛չ որևէ բանի հավակնելու իրավունք և ո՛չ էլ այս քաղաքի պատմության մեջ հիշատակվելու արժանի բան եք արել»:+
Ծանոթագրություններ
^ Տես հավելված Բ15:
^ Արտաքսերքսես I:
^ Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:
^ Կամ՝ «թագավորի անտառի»:
^ Բռց.՝ «իմ Աստծու բարի ձեռքը ինձ վրա էր»:
^ Բռց.՝ «ծառա»:
^ Բռց.՝ «դրել իմ սրտում»:
^ Հավանաբար, սա նույն Ենռոգելի ջրհորն է:
^ Կամ՝ «Աղբի դարպասը»: