Նեեմիա 4։1-23

  • Չնայած հակառակությանը՝ գործը շարունակվում է (1-14)

  • Շինարարները, զենքը ձեռքներին, շարունակում են կառուցել (15-23)

4  Երբ Սանաբաղատը+ լսեց, որ մենք վերակառուցում ենք պարիսպը, շատ բարկացավ ու սրտնեղեց: Նա սկսեց ծաղրել մեզ  և իր համախոհների ու Սամարիայի զորքի առաջ ասաց. «Ի՞նչ են անում այդ թշվառ հրեաները: Մի՞թե կարծում են, թե ինքնուրույն գլուխ կհանեն այդ գործից: Չլինի՞ զոհեր են մատուցելու: Ուզում են մի օրում վերջացնե՞լ: Ի՞նչ է, նորից շո՞ւնչ են տալու այդ փլատակների խանձված քարերին»:+  Իսկ ամմոնացի+ Տուբիան,+ որ կանգնած էր նրա կողքին, ասաց. «Դրանց շինած պարիսպն ի՞նչ պիտի լինի. մի աղվես էլ անցնի վրայով, փուլ կգա»:  Ուստի ես աղոթեցի. «Ո՜վ մեր Աստված, լսիր, թե ինչպես են մեզ անարգում:+ Թող նրանց անարգանքն իրենց գլխին գա,+ իրենց թշնամիների ձեռքը հանձնիր նրանց, որ գերի տարվեն:  Աչք մի՛ փակիր նրանց հանցանքի վրա ու մի՛ ջնջիր նրանց մեղքը:+ Չէ՞ որ տեսնում ես, որ նրանք անարգում են մեզ՝ կառուցողներիս»:  Մենք շարունակեցինք կառուցել, փակեցինք պարսպի բոլոր բաց տեղերը և կիսով չափ բարձրացրինք այն: Եվ ժողովուրդը եռանդով շարունակեց աշխատանքը:  Երբ Սանաբաղատը, Տուբիան,+ արաբացիները,+ ամմոնացիներն ու ազոտոսցիները+ լսեցին, որ Երուսաղեմի պարսպի վերանորոգման աշխատանքները առաջ են գնում, և որ բաց հատվածները վերականգնվում են, խիստ բարկացան:  Նրանք դավադրություն կազմակերպեցին, որ գան ու կռվեն Երուսաղեմի դեմ և խաթարեն քաղաքի անդորրը:  Մենք աղոթեցինք մեր Աստծուն և պահապաններ կարգեցինք, որ գիշեր-ցերեկ պաշտպանեն մեզ նրանցից: 10  Սակայն Հուդայի բնակիչները շարունակ ասում էին. «Աշխատողներն* արդեն ուժասպառ են եղել, բայց դեռ այնքան շատ փլատակ կա մաքրելու: Մենք երբեք չենք կարողանա կառուցել այս պարիսպը»: 11  Մեր հակառակորդներն էլ ասում էին. «Մինչև նրանք գլխի ընկնեն, աննկատ նրանց մեջ կմտնենք, նրանց կսպանենք ու կկանգնեցնենք գործը»: 12  Երբ նրանց մոտ բնակվող հրեաները գալիս էին մեր քաղաք, ամեն անգամ* ասում էին. «Թշնամիները բոլոր կողմերից կհարձակվեն մեզ վրա»: 13  Ուստի ես պահապաններ կանգնեցրի պարսպի մոտ՝ ցածրադիր, բաց տեղերում: Նրանց նշանակեցի տոհմ առ տոհմ, որ իրենց սրերը, նիզակներն ու աղեղները ձեռքներին՝ պահպանություն անեն: 14  Տեսնելով, որ մարդիկ վախենում են՝ իշխանավորներին,+ փոխկառավարիչներին ու մյուս մարդկանց անմիջապես ասացի. «Նրանցից մի՛ վախեցեք:+ Հիշե՛ք, որ Եհովան մեծ ու ահազդու է,+ և կռվե՛ք հանուն ձեր եղբայրների, որդիների, աղջիկների ու կանանց, պաշտպանե՛ք ձեր տները»: 15  Մեր թշնամիները լսեցին, որ մենք իմացել ենք իրենց ծրագրերի մասին, և հասկացան, որ ճշմարիտ Աստված խափանել է իրենց մտադրությունը: Իսկ մենք բոլորս վերադարձանք մեր շինարարության գործին: 16  Այդ օրվանից իմ մարդկանց կեսը աշխատում էր,+ մյուս կեսն էլ հսկում էր՝ նիզակներով, վահաններով, աղեղներով ու զրահներով սպառազինված: Իսկ իշխանները+ թիկունքից էին աջակցում հրեաներին,* 17  որոնք կառուցում էին պարիսպը: Բեռնակիրները մի ձեռքով բեռն էին տեղափոխում, մյուսով զենքն էին պահում: 18  Բոլոր շինարարներն էլ գործ անելիս գոտկատեղին սուր էին կրում: Իմ կողքին միշտ կանգնած էր եղջերափող+ փչողը, որ ազդարարեր վտանգի մասին: 19  Ես ասացի իշխանավորներին, փոխկառավարիչներին ու մնացած ժողովրդին. «Աշխատանքը մեծ է ու ծավալուն, իսկ մենք ցրված ենք պարսպի վրա՝ իրարից հեռու: 20  Ուստի երբ լսեք եղջերափողի ձայնը, հավաքվեք այնտեղ, որտեղ ես եմ: Մեր Աստված կպատերազմի մեզ համար»:+ 21  Այդպիսով՝ մեր մի մասը աշխատում էր, իսկ մյուս մասը, նիզակները ձեռքներին, հսկում էր լուսաբացից մինչև ուշ երեկո՝ մինչև աստղերի երևալը: 22  Ես ասացի ժողովրդին. «Թող տղամարդիկ՝ ամեն մեկն իր սպասավորի հետ, գիշերը մնան Երուսաղեմում. գիշերը հերթափոխով պահպանություն կանեն, իսկ ցերեկը կաշխատեն»: 23  Ուստի ո՛չ ես, ո՛չ ազգակիցներս, ո՛չ օգնականներս,*+ ո՛չ էլ ինձ ուղեկցող թիկնապահները չէինք հանում մեր շորերը ու զենքը ձեռքներիս* էինք պահում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Բեռնակիրները»:
Բռց.՝ «տասը անգամ»:
Բռց.՝ «Հուդայի ողջ տանը»:
Բռց.՝ «սպասավորներս»:
Բռց.՝ «աջ ձեռքում»: