Նեեմիա 7։1-73

  • Քաղաքի դարպասներն ու դռնապանները (1-4)

  • Գերությունից վերադարձածների ցուցակը (5-69)

    • Տաճարի սպասավորները (46-56)

    • Սողոմոնի ծառաների որդիները (57-60)

  • Նվիրաբերություններ՝ վերակառուցման գործի համար (70-73)

7  Պարիսպը վերականգնելուց+ հետո տեղադրեցինք* դռները:+ Այնուհետև նշանակվեցին դռնապանները,+ երգիչներն+ ու ղևտացիները,+ որ կատարեն իրենց պարտականությունները:  Երուսաղեմի ղեկավար նշանակեցի իմ եղբայր Հանանիին,+ ինչպես նաև Միջնաբերդի+ կառավարիչ Հանանիային, քանի որ նա շատ վստահելի մարդ էր և ճշմարիտ Աստծու հանդեպ ավելի մեծ վախ ուներ,+ քան շատ-շատերը:  Ես ասացի նրանց. «Երուսաղեմի դարպասները չպետք է բացվեն մինչև կեսօրվա տապը: Դռնապանները երեկոյան՝ նախքան իրենց հերթափոխը հանձնելը, պետք է փակեն դրանք ու կողպեն: Բացի այդ՝ Երուսաղեմի բնակիչներից պետք է պահապաններ կարգվեն, ոմանք՝ պահակակետերում, մյուսները՝ իրենց տների դիմաց»:  Քաղաքը մեծ ու ընդարձակ էր, բայց քիչ մարդ էր ապրում այնտեղ,+ և տները դեռ չէին վերակառուցվել:  Իմ Աստվածն ինձ միտք տվեց, որ հավաքեմ իշխանավորներին, փոխկառավարիչներին ու ժողովրդին և տոհմ առ տոհմ+ ցուցակագրեմ նրանց: Ես գտա այն մատյանը, որում ցուցակագրված էին սկզբում եկածները: Այնտեղ կար հետևյալ տեղեկությունը:  Սրանք են մարզի* բնակիչները, որոնք վերադարձան Բաբելոնի գերությունից, ուր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը գերի էր տարել հրեաներին:+ Այդ մարդիկ վերադարձան Երուսաղեմ և Հուդա, ամեն մեկը՝ իր քաղաք:+  Նրանք եկան Զորաբաբելի,+ Հեսուայի,+ Նեեմիայի, Ազարիայի,* Ռաամիայի,* Նաեմանիի, Մուրթքեի, Բալսանի, Մասփարաթի,* Բագուեի, Նեումի* և Բաանահի առաջնորդության ներքո: Ահա թե որքան էր վերադարձած իսրայելացի տղամարդկանց թիվը.+  Փարոսի որդիները* 2 172 հոգի էին,  Սափատիայի որդիները՝ 372, 10  Արահի որդիները՝+ 652, 11  Փաաթ-Մովաբից սերած+ Հեսուայի և Հովաբի որդիները՝+ 2 818, 12  Էլամի որդիները՝+ 1 254, 13  Զաթուի որդիները՝ 845, 14  Զաքքայի որդիները՝ 760, 15  Բանուիի որդիները՝ 648, 16  Բեբայիի որդիները՝ 628, 17  Ազգադի որդիները՝ 2 322, 18  Ադոնիկամի որդիները՝ 667, 19  Բագուեի որդիները՝ 2 067, 20  Ադինի որդիները՝ 655, 21  Եզեկիայից սերած Ատերի* որդիները՝ 98, 22  Հասումի որդիները՝ 328, 23  Բեսեեի որդիները՝ 324, 24  Արիֆի որդիները՝ 112, 25  Գաբաոնի բնակիչները՝*+ 95, 26  Բեթլեհեմի և Նետոֆայի բնակիչները՝ 188, 27  Անաթոթի+ բնակիչները՝ 128, 28  Բեթ-Ազամոթի բնակիչները՝ 42, 29  Կարիաթարիմի,+ Կեֆիրայի և Բեերոթի+ բնակիչները՝ 743, 30  Ռամայի ու Գեբայի+ բնակիչները՝ 621, 31  Մաքմասի+ բնակիչները՝ 122, 32  Բեթելի+ ու Գայիի+ բնակիչները՝ 123, 33  մեկ այլ Նաբավի բնակիչները՝ 52, 34  մյուս Էլամի որդիները՝ 1 254, 35  Հարիմի որդիները՝ 320, 36  Երիքովի բնակիչները՝ 345, 37  Լոդի, Ադիդի և Օնոյի+ բնակիչները՝ 721, 38  Սենաայի բնակիչները՝* 3 930: 39  Ահա թե որքան էր քահանաների թիվը.+ Հեսուայի տոհմից Հեդայիայի որդիները 973 հոգի էին, 40  Եմմերի որդիները՝ 1 052, 41  Փասուրի որդիները՝+ 1 247, 42  Հարիմի+ որդիները՝ 1 017: 43  Ահա թե որքան էր ղևտացիների թիվը.+ Օդևայից սերած Հեսուայի և Կադմիելի որդիները+ 74 հոգի էին: 44  Երգիչները՝+ Ասափի+ որդիները, 148 հոգի էին: 45  Դռնապանները՝+ Սեղումի որդիները, Ատերի որդիները, Տելմոնի որդիները, Ակկուբի+ որդիները, Ատիտայի որդիները և Սուբայի որդիները, 138 հոգի էին: 46  Տաճարի սպասավորներից*+ վերադարձան Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները, 47  Կերոսի որդիները, Սիայի* որդիները, Փադոնի որդիները, 48  Լաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Սալամեի որդիները, 49  Հանանի որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները, 50  Ռեայիայի որդիները, Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները, 51  Գազամի որդիները, Օզայի որդիները, Փասեի որդիները, 52  Բասիի որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուշեսիմի* որդիները, 53  Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները, 54  Բասալոթի* որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները, 55  Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները, 56  Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները: 57  Սողոմոնի ծառաների որդիներից+ վերադարձան Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարեդայի* որդիները, 58  Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները, 59  Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամոնի* որդիները: 60  Տաճարի սպասավորները+ և Սողոմոնի ծառաների որդիները բոլորը միասին 392 հոգի էին: 61  Ահա թե ովքեր էին Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից եկողները, որոնք, սակայն, չկարողացան փաստել, որ իրենք կամ իրենց նահապետական տունը իսրայելական ծագում ունեն.+ 62  Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները և Նեկոդայի որդիները, որոնք ընդհանուր 642 հոգի էին, 63  իսկ քահանաներից՝ Աբաիայի որդիները, Ակկուսի+ որդիները և Բերզելիի որդիները (Բերզելին ամուսնացել էր գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից մեկի հետ և վերցրել նրանց տոհմի անունը): 64  Նրանք փնտրեցին իրենց տոհմագրական մատյանները, որ հաստատեն իրենց ծագումը, բայց չգտան, ուստի քահանայական ծառայության համար անհամապատասխան համարվեցին:*+ 65  Կառավարիչը*+ նրանց ասաց, որ չպետք է ուտեն ամենասուրբ բաներից,+ մինչև որ չլինի քահանա, ով կկարողանա ուրիմով և թումիմով*+ հարցում անել: 66  Վերադարձածների* ընդհանուր թիվը 42 360 էր՝+ 67  չհաշված նրանց ստրուկներին (տղամարդ թե կին),+ որ 7 337 հոգի էին, և երգիչներին ու երգչուհիներին,+ որ 245 հոգի էին: 68  Ձիերը 736-ն էին, ջորիները՝ 245, 69  ուղտերը՝ 435, էշերը՝ 6 720: 70  Նահապետական տների գլուխներից ոմանք նվիրաբերություն արեցին վերակառուցման աշխատանքների համար:+ Կառավարիչը գանձարան բերեց 1 000 ոսկե դրախմա,* 50 գավաթ և 530 քահանայական զգեստ:+ 71  Աշխատանքների համար նվիրաբերություն արեցին նաև նահապետական տների այլ գլուխներ: Ընդհանուր հաշվով նրանք տվեցին 20 000 ոսկե դրախմա* և 2 200 արծաթե մնաս:* 72  Մնացած ժողովուրդը տվեց 20 000 ոսկե դրախմա, 2 000 արծաթե մնաս* և 67 քահանայական զգեստ: 73  Քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները,+ տաճարի սպասավորներն ու մնացած ժողովուրդը* բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում:+ Յոթերորդ ամսում+ իսրայելացիներն արդեն ապրում էին իրենց քաղաքներում:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տեղադրեցի»:
Հնարավոր է՝ խոսքը Բաբելոնի կամ Հուդայի մարզի մասին է:
Եզրաս 2:2-ում՝ Սարայիա:
Եզրաս 2:2-ում՝ Ռեիլիա:
Եզրաս 2:2-ում՝ Մասփար:
Եզրաս 2:2-ում՝ Ռեում:
Այս գլխում «որդիներ» բառը կարող է վերաբերել նաև սերունդներին:
Կամ հնարավոր է՝ «Ատերից սերած Եզեկիայի»:
Կամ հնարավոր է՝ «Գաբաոնի որդիները»:
Կամ հնարավոր է՝ «Սենաայի որդիները»:
Կամ՝ «Նաթանայիմներից»: Բռց.՝ «Տրվածներից»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:
Եզրաս 2:44-ում՝ Սիահա:
Եզրաս 2:50-ում՝ Նեֆուսիմ:
Եզրաս 2:52-ում՝ Բազլութ:
Եզրաս 2:55-ում՝ Փարուդա:
Եզրաս 2:57-ում՝ Ամի:
Կամ՝ «նրանք՝ որպես անմաքուրներ, հեռացվեցին քահանայական ծառայությունից»:
Կամ՝ «Թարսաթան», «Աթարսաթան»: Մարզի կառավարչի պարսկական տիտղոս:
Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:
Բռց.՝ «Ժողովի»:
Մոտ 8,4 կգ: Որպես կանոն, դրախման հավասար էր պարսկական ոսկե դարիկին, որը կշռում էր մոտ 8,4 գ: Սա Հուն. Գրվածքներում հիշատակված դրախման չէ: Տես հավելված Բ14:
Մոտ 168 կգ:
Մոտ 1,3 տ: Եբր. Գրվածքներում հիշատակված մնասը 570 գ է: Տես հավելված Բ14:
Մոտ 1,1 տ:
Բռց.՝ «ողջ Իսրայելը»: