Նեեմիա 8։1-18

  • Օրենքն ընթերցվում է ու բացատրվում (1-12)

  • Նշում են Տաղավարների տոնը (13-18)

8  Ամբողջ ժողովուրդը մի մարդու պես հավաքվեց Ջրի դարպասի+ դիմաց՝ հրապարակում: Նրանք Եզրաս+ գրագրին* ասացին, որ բերի Եհովայի կողմից Իսրայելին տրված Օրենքի՝ Մովսեսի օրենքի գիրքը:+  Ուստի Եզրաս քահանան բերեց Օրենքը, որ կարդա ամբողջ ժողովի՝+ տղամարդկանց, կանանց ու բոլոր նրանց առաջ, ովքեր կարող էին իրենց լսածը հասկանալ. դա յոթերորդ ամսվա+ առաջին օրն էր:  Ջրի դարպասի դիմաց՝ հրապարակում, նա լուսաբացից մինչև կեսօր Օրենքի գրքից բարձրաձայն կարդաց+ տղամարդկանց, կանանց և բոլոր նրանց համար, ովքեր կարող էին հասկանալ իրենց լսածը: Ամբողջ ժողովուրդը ուշադիր լսում էր:+  Եզրաս գրագիրը կանգնած էր փայտե բեմահարթակի վրա, որ այդ առիթի համար էր պատրաստվել: Նրա կողքին՝ աջ կողմում, կանգնած էին Մատաթիան, Սեման, Անայիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ ձախ կողմում՝ Փադայիան, Միսայելը, Մելքիան,+ Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուլամը:  Քանի որ Եզրասը բարձր էր կանգնած, ամբողջ ժողովուրդը տեսավ, թե ինչպես նա բացեց գիրքը, և բոլորը ոտքի կանգնեցին:  Եզրասը գովաբանեց ճշմարիտ ու մեծն Աստված Եհովային, և բոլորը, ձեռքերը դեպի վեր տարածելով, ասացին. «Ամե՛ն,* ամե՛ն»:+ Հետո ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին Եհովայի առաջ:  Ղևտացիներ Հեսուան, Բանին, Սարաբիան,+ Համինը, Ակկուբը, Սաբեթան, Օդիան, Մաասիան, Կոլիտան, Ազարիան, Հոզաբադը,+ Հանանը և Փալայիան մարդկանց բացատրում էին Օրենքը,+ մինչ նրանք կանգնած լսում էին:  Եզրասն ու մյուս ղևտացիները բարձրաձայն կարդում ու հստակ բացատրում էին ճշմարիտ Աստծու Օրենքի գիրքը՝ լուսաբանելով դրա իմաստը: Այդպիսով ժողովրդին օգնում էին հասկանալ կարդացվածը:+  Լսելով Օրենքում գրված խոսքերը՝ ամբողջ ժողովուրդը սկսել էր լաց լինել: Ուստի կառավարիչ* Նեեմիան, քահանա ու գրագիր Եզրասը+ և ժողովրդին ուսուցանող ղևտացիներն ասացին. «Սա ձեր Աստված Եհովային նվիրված սուրբ օր է:+ Սուգ մի՛ արեք ու լաց մի՛ եղեք»: 10  Ապա Նեեմիան ասաց. «Գնացեք, համեղ* բաներ կերեք, քաղցր բաներ խմեք և բաժին հանեք+ չունևորներին, քանի որ սա մեր Տիրոջը նվիրված սուրբ օր է: Մի՛ տխրեք. Եհովայից եկող ուրախությունը զորացնում է ձեզ»:* 11  Ղևտացիներն էլ էին հանգստացնում ողջ ժողովրդին՝ ասելով. «Լաց մի՛ եղեք, քանի որ այս օրը սուրբ է: Մի՛ տխրեք»: 12  Ուստի ամբողջ ժողովուրդը գնաց ուտել-խմելու և չունևորներին հյուրասիրելու: Նրանք անչափ ուրախ էին,+ քանի որ հասկացել էին Օրենքում գրված խոսքերը, որ բացատրել էին իրենց:+ 13  Երկրորդ օրը ամբողջ ժողովրդի նահապետական տների գլուխները, քահանաներն ու ղևտացիները հավաքվեցին Եզրաս գրագրի մոտ, որ ավելի խորությամբ հասկանան Օրենքում գրված խոսքերը: 14  Նրանք պարզեցին, որ Օրենքում գրված է, որ Եհովան Մովսեսի միջոցով իսրայելացիներին պատվիրել է յոթերորդ ամսում՝ Տաղավարների* տոնի ժամանակ, տաղավարներում բնակվել:+ 15  Նրանց բոլոր քաղաքներում ու Երուսաղեմում պետք է ազդարարվեր.+ «Գնացե՛ք լեռները և բերե՛ք ձիթենու, սոճու, մրտենու, արմավենու և այլ ծառերի տերևաշատ ճյուղեր, որ դրանցով տաղավարներ պատրաստեք, ինչպես որ գրված է»: 16  Ժողովուրդն էլ գնաց բերեց ու տաղավարներ պատրաստեց՝ ամենքն իրենց տանիքի վրա, իրենց բակում, ճշմարիտ Աստծու տան գավիթներում,*+ Ջրի դարպասի+ առջևի հրապարակում և Եփրեմի դարպասի+ առջևի հրապարակում: 17  Այսպիսով՝ գերությունից վերադարձածները* տաղավարներ շինեցին և մնացին դրանցում: Իսրայելացիների համար դա մեծ ուրախություն էր,+ քանի որ Նավեի որդի Հեսուի+ օրերից ի վեր այդ տոնը նման ձևով չէր նշվել: 18  Եվ ամեն օր՝ առաջին օրվանից մինչև վերջին օրը, բարձրաձայն ընթերցվում էր ճշմարիտ Աստծու Օրենքի գիրքը:+ Յոթ օր նրանք նշեցին այդ տոնը, իսկ ութերորդ օրը հանդիսավոր հավաքույթ եղավ, ինչպես և կարգն էր:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «դպիրին»:
Կամ՝ «Թող այդպես լինի»:
Կամ՝ «թարսաթա», «աթարսաթա»: Մարզի կառավարչի պարսկական տիտղոս:
Բռց.՝ «ճարպոտ»:
Բռց.՝ «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»:
Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
Այսինքն՝ ցանկապատված բակերում: Բառարանում տես «Գավիթ»:
Բռց.՝ «գերությունից վերադարձածների ամբողջ ժողովը»: